Կլոր գլուխ, քառակուսի սեղան, կամ հակառակը. խմբագրական

Հայաստանում պայքարի տրամաբանությունը հետեւյալն է. եթե որեւէ մեկը կամ մի քանի հոգի հացադուլ են հայտարարում, պնդելով, որ հացադուլը չեն դադարեցնի, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել, սովորաբար ոչ թե հայտնվում են համախոհներ, որոնք հայտարարում են, որ իրենք էլ են նույն պահանջներով միանում հացադուլին, այլ հայտնվում են համախոհներ եւ ոչ համախոհներ, որոնք հորդորում են անհապաղ դադարեցնել հացադուլը։ Պատճառաբանությունները սովորաբար լինում են հիմնավոր. ստամոքսի գաստրիտ կստանաս, լեղապարկի բորբոքում, ճնշումդ կբարձրանա, սոված կմնաս, փորդ կմաշի եւ այդպես շարունակ։ Նստացույցի դեպքում ամեն ինչ նույնն է, ախտորոշումներն են ուրիշ. գեմարոյ կստանաս, տուտուզի բորբոքում, պճեղախտ։

Թվում է, թե սա նորմալ, մարդասիրական մոտեցում է։ Բայց իրականում բացահայտում է հայկական իրականության անլրջությունը։ Եթե որեւէ մեկը մեզանում հացադուլ է հայտարարել, բոլորի կանխավարկածն այն է, որ պահի տակ, առանց հասկանալու, առանց հաշվարկելու, տաքգլուխ, այսինքն՝ հիմարաբար է նման քայլի գնացել, ու հիմա հայոց թասիբին համապատասխան, պետք է ամեն ինչ անել տվյալ մարդուն այդ վիճակից հանելու համար։ Մեծ հաշվով այս տրամաբանությունն ընդունում են նաեւ հացադուլավորները, որովհետեւ Հայաստանի պատմության մեջ  դեռ ոչ ոք հացադուլից չի մեռել, չնայած տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ հայտարարել են, թե հացադուլից դուրս չեն գա, մինչեւ իրենց պահանջը չկատարվի։ Պահանջները սովորաբար չեն կատարվում, բայց հացադուլավորները չեն մեռնում, որովհետեւ դադարեցնում են հացադուլը։ Ու սա դարձել է քաղաքական կուլտուրա։

Այս է պատճառը, որ ով ասես, ինչ առիթով ասես՝ հացադուլ է հայտարարում, որովհետեւ գիտի, որ հաջորդ պահին հայտնվելու են հարյուրավոր «մարդասերներ», ովքեր հացադուլը դադարեցնելու հորդորներ են անելու։ Ու այդ հորդորողները ոչ թե ջանք են գործադրելու, որ թեկուզ արդարացի առաջադրված պահանջը կատարվի, այլ որ հացադուլավորը հանկարծ ստամոքսի գաստրիտ չստանա։ Կարծում ենք թերեւս ժամանակն է՝ բանադրանք, եթե կուզեք՝ քֆուր դնել հացադուլի վրա հետեւյալ պայմաններով. եթե որեւէ մեկը ինչ-որ բան անելու պահանջով հացադուլ հայտարարի ու առանց պահանջի կատարման դուրս գա հացադուլից, ուրեմն՝ խեղկատակ է։

Եթե որեւէ մեկը վստահ չէ, որ կարող է նման բեռի տակ մտնել, թող չանի նման բան, որովհետեւ դրանով վարկաբեկում է ինքն իրեն, պայքարի ինստիտուտն՝ ընդհանրապես։ Բայց ավելի լավ է թողնենք տխուր թեմաները եւ խոսենք լավ լուրերից։ Հայոց գիտության եւ պետականության ապագա հանդիսացող ուսանողները երեկ դադարեցրին ամեն ինչ. հացադուլ, դասադուլ, նստացույց։ Եվ դա տեղի ունեցավ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպումից հետո։

Իհարկե, դրանից առաջ մեր սիրելի ուսանողները գնացին ԱԺ-ի դիմաց եւ փակեցին Բաղրամյան պողոտան։ Հատուկ գնահատանքի է արժանի այն, որ ուսանողները սա արեցին ճիշտ ժամանակին, երբ «Զինվորական ծառայության մասին» օրենքը, որի դեմ նրանք բողոքում էին, արդեն իսկ ընդունվել էր ԱԺ-ում։ Վերջնականորեն։ Ոչ թե առաջին ընթերցմամբ, այլ վերջնականորեն։ Այսինքն՝ արդեն իսկ դարձել էր օրենք։ Ազնիվ լինելու համար պետք է խոստովանել, որ ուսանողները շատ չէին ուշացել, ընդամենը 45 րոպե։ Հետո եկավ Վալերի Օսիպյանը ու ոստիկանական ուժով բացեց Բաղրամյան պողոտան։ Ուսանողների համար սա անսպասելի էր, ու նրանք որոշեցին վճռական հակահարված տալ եւ գնալ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպելու։

Ուսանողների աշխատանքային այցը Ազգային ժողով չափազանց արդյունավետ ստացվեց։ Քանի որ իշխանություններն ընդունեցին նրանց ամենակոշտ պահանջը, այն է՝ կլոր սեղան անել եւ քննարկել, նրանք որոշեցին դադարեցնել դասադուլը եւ ամեն ինչ։

Մնացածը, կարծում ենք, խիստ կանխատեսելի է. դասադուլավոր ուսանողները շուտով կանդամագրվեն Հանրապետական կուսակցությանը։ Ի վերջո, նույն Էդուարդ Շարմազանովը եւ Արմեն Աշոտյանը այդ նույն ճանապարհով են դարձել ՀՀԿ անդամ եւ թերեւս դռնփակ հանդիպման ժամանակ Շարմազանովը իր ուսանողական տարիների փորձն է կիսել, թե ինչպես հացադուլը դադարեցնելուց հետո նա հայտնվեց Հանրապետական առատության մեջ։ Սկզբից կլոր սեղան կազմակերպեցին, հետո քառակուսի սեղան, հետո խաշի սեղան, հետո իշխանական կերակրատաշտ։ Այնպես որ, ուսանողական շարժումը իսկապես արդյունավետ ստացվեց Հայաստանի ապագայի կերտման առումով։ Շուտով մեր քաղաքական դաշտում կհայտնվեն նոր Շարմազանովներ, Աշոտյաններ, կարենավագյաններ։ Եվ կյանքը կդառնա իսկապես հիշարժան ու գեղեցիկ։

Տպել
7493 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)