Երևան
12 °C
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում ժամեր շարունակ պատանդ պահված երեքամյա Հմայակի մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել: Ծնողները դադարել են նրան մանկապարտեզ տանել, եւ այժմ փոքրիկի հետ հոգեբաններ են աշխատում:
Այս տարվա հոկտեմբերի 30-ին մանկապարտեզ էր ներխուժել 36-ամյա Արգամ Հովիկյանը, դանակի սպառնալիքով իր մոտ պահել սաներից Հմայակին: Նրա նպատակն էր եղել հանդիպել մանկապարտեզում աշխատող իր նախկին կնոջ հետ: Վերջինիս տատը նույն մանկապարտեզի տնօրենն է: Ոստիկանության հատուկ գործողության արդյունքում երեխան չորս ժամ անց դուրս էր բերվել հաստատությունից: Արգամ Հովիկյանը մարմնական վնասվածքներ էր հասցրել իրեն, նախկին կնոջը եւ նրա տատին:
Հմայակը ֆիզիկապես չէր տուժել, բայց նրա ներաշխարհն, ինչպես եւ կանխատեսվում էր, տակնուվրա է եղել:
Փոքրիկ Հմայակի մայրը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ միջադեպից հետո տղան անհանգիստ է: «Այդ դեպքն իր վրա մեծ ազդեցություն է թողել: Գիշերները նորմալ չի քնում, հաճախակի վեր է թռչում: Հաճախամիզություն է սկսվել իր մոտ, նյարդերի հետ կապված մի քիչ ոնց որ լարվածություն կա»,- նկարագրեց մայրը:
Որդու հետ, ըստ նրա, աշխատում են Արմավիրի «Արեւածագ» վերականգնողական կենտրոնի հոգեբանները: Ամուսնուն նույնպես մասնագետներն իրենց ուշադրության կենտրոնում են պահում եւ փորձում են հոգեբանական աջակցություն ցուցաբերել, որովհետեւ փոքրիկի հայրը դեպքի օրը գտնվելով դրսում, նյարդային գերլարված ժամեր է անցկացրել: Այդ լարվածության հետեւանքով նա նաեւ ձեռքն էր վնասել` հարվածելով պատին: Լիլիթ Հովհաննիսյանն ասաց, որ այդ առումով խնդիրը հաղթահարված է:
Ծնողները Հմայակին մանկապարտեզ չեն տանում հոգեբանների առաջարկով: Ինչ վերաբերում է երեխայի ու նրանց հանդիպումների արդյունքում նկատվող առաջընթացին, մայրը պատասխանեց. «Ասենք, որ տանում, բերում ենք, այդ օրը մի քիչ ավելի հանդարտված է լինում, բայց հետո կարծես նորից մտնի այդ ամեն ինչի մեջ»:
Փոքրիկը երբեմն փորձում է պատմել իր հետ կատարվածը: «Որոշ դրվագներ պատմում է, ասում է դանակը իր կոկորդին է պահել «ձյաձյան», բայց մենք չենք թողնում ինքը խոսի»,- ծնողները փորձում են որդուն հետ պահել ծանր պահերը վերապրելուց:
Լիլիթ Հովհաննիսյանի խոսքով, հոգեբանները սկսել են երեխայի հետ աշխատել միջադեպից մոտ մեկ շաբաթ հետո եւ որ իրենք դրան դեմ չէին լինի հենց սկզբից: Հատկանշական է, որ երբ հաջորդ օրը Արմավիրի քաղաքապետարանից հետաքրքրվել էինք, թե արդյոք երեխայի հետ հոգեբան աշխատո՞ւմ է, քաղաքապետարանի քարտուղարության բաժնի պետի տեղակալ, լրատվության հարցերով պատասխանատու Վարդուհի Երանոսյանը վստահեցրել էր, թե ծնողները հրաժարվել են համապատասխան աջակցությունից:
«Ծնողները հարկ չեն գտնում այս պահին հոգեբանի աջակցության, քանի որ երեխայի վարքագծի մեջ ոչ մի էական փոփոխություն դեռ նկատելի չէ»,- ասել էր Վարդուհի Երանոսյանը: Նրա խոսքով, պատանդառված երեխայի ծնողներին հոգեբանի աջակցություն են առաջարկել նաեւ Արմավիր քաղաքում գործող «Արեւածագ» հասարակական կազմակերպությունը, ինչից նույնպես նրանք հրաժարվել են:
«Նման խնդրանքով, առաջարկությամբ դիմել ենք երեխայի ծնողներին, նրանք դրա անհրաժեշտությունը չեն տեսնում: Եվ ոչ միայն կոնկրետ այդ երեխայի հետ կապված է այդ առաջարկը եղել, այլ ամբողջ մանկապարտեզի սաների ծնողներին զգուշացրել են՝ նման խնդիր ունենալու դեպքում բոլորը պատրաստ են»,- տեղեկացրել էր քաղաքապետարանի պաշտոնյան:
Հմայակի մորը, սակայն այս մասին մեր հարցը անակնկալի բերեց: «Չէ, մենք չենք հրաժարվել: Հակառակը, մենք միշտ էլ ուզեցել ենք, որ հոգեբանները աշխատեն երեխայի հետ»,- ասաց նա: Իսկ անդրադառնալով քաղաքապետարանից մեզ տրված պատասխանին՝ արձագանքեց. «Ես այդպիսի բան չեմ իմացել»: Ամեն դեպքում, ըստ Լիլիթ Հովհաննիսյանի, մասնագետները հույս ունեն, որ փոքր տարիքի պատճառով երեխան հոգեբանական խնդիրները համեմատաբար արագ կհաղթահարի:
Մեր այցելության ժամանակ «Մանուշակ» մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանն աշխատավայրում չէր: Ասացին՝ Երեւան է մեկնել: Հաստատության դարպասներից այժմ արդեն կողպեքներ են կախված՝ ի տարբերություն նախկինի, երբ զինված տղամարդը հեշտությամբ կարողացել էր մուտք գործել: Առանց տնօրենի կամ նրա համաձայնության մեզ չթույլատրվեց ներս մտնել: Այդուհանդերձ, աշխատակիցներից մեկը վստահեցրեց, որ մանկապարտեզը շարունակում է աշխատել բնականոն հունով: Երեխաները նախապատրաստվում են Նոր տարվա հանդեսին, եւ նրանց մոտ հոգեբանական խնդիրներ չեն առաջացել: Միջադեպից հետո սաներից միայն երկուսն են դադարել մանկապարտեզ հաճախել: Հմայակից բացի՝ եւս մեկ երեխա, որի մոտ առողջական խնդիրներ կան: Այստեղ ասացին, որ աշխատակիցների հոգեվիճակի հետ կապված նույնպես ամեն ինչ կարգին է, բացառությամբ մի դայակի, որին եւս հոգեբանական աջակցություն է տրամադրվում: Մանկապարտեզի ղեկավար Ռոզա Վարդանյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է: Հունվարից նախակրթարանը նոր տնօրեն կունենա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան
Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է
Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի
Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան
14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ
Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը
Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան
Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան
2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին
Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն
Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին
ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ
Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին
Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն
Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին
Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT