Ժելեզնյակը Սերժ Սարգսյանին բացատրություններ է տվել «Զվեզդա»-ի ֆաշիստական թողարկման համար

Բրյուսելում նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումից գրեթե անմիջապես հետո խորհրդարանական դիվանագիտության մակարդակով՝ սպասելիորեն ակտիվացավ ՀՀ արտաքին քաղաքականության ռուսական ուղղությունը:

Նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ մեկնեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, որտեղ նա հանդիպեց ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Անտուֆեւի հետ եւ մասնակցեց  ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին: Բնական է, որ ԱՊՀ ինտեգրացիոն հարթակի մաս կազմող ՀՀ ներկայացուցիչն այնտեղ անդրադարձած կլինի ՀՀ-ԵՄ նոր շրջանակային պայմանագրին, որին Ռուսաստանում ոչ միանշանակ են վերաբերում:

Նա ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով Երեւանում ընթացող խորհրդարանական լսումների «օրակարգն արհեստական» էր անվանել՝ կողմ արտահայտվելով եվրասիական վեկտորի խորացմանը: «Կարծում եմ մենք պետք է ոչ թե դադարեցնենք, այլ ակտիվացնենք ու խորացնենք մեր մասնակցությունը ԵԱՏՄ-ում: Հայաստանը շարունակելու է խորացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում», - ասել է նա:

Իսկ երեկ եւ այսօր Երեւանում է գտնվում ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայում խորհրդարանական մեծամասնություն կազմող իշխող քաղաքական ուժի՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատվիրակությունը՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակի գլխավորությամբ, որն ամենաբարձր մակարդակով հանդիպումներ է անցկացնում ՀՀ քաղաքական ղեկավարության հետ: Նրանց երեկ ընդունեց նախագահ Սերժ Սարգսյանը: Այժմ էլ նրանք «Ռեդիսսոն Բլու» հյուրանոցի «Մեծ Հայք» սրահում իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ անցկացնում են կլոր սեղան քննարկում, որից հետո հանդես կգան մամուլի ասուլիսով:

Քննարկմանը մասնակցում են ոչ միայն ՀՀԿ-ական պատգամավորներ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, այլեւ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, Ռուսաստանի հետ աշխատանքի տարիներ փորձ ունեցող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը եւ այլոք: Հարությունյանն այժմ նաեւ հանդիսանում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություների մշտական հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամ:

ՌԴ իշխող կուսակցության ներկայացուցիչների հանդիպումները Երեւանում աչքի ընկան բավականին հետաքրքիր հայտարարությամբ: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատվիրակության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը ՀՀ-ի քաղաքականությունը գնահատել է «բավականին իմաստուն եւ կշռադատված», որը թույլ է տալիս առավելագույնս օգտագործել զարգացման այն ներուժը:

Սերգեյ Ժելեզնյակը նշել է, որ Հայաստանում իրականացվող բավականին իմաստուն եւ կշռադատված քաղաքականությունն այսօր թույլ է տալիս առավելագույնս օգտագործել զարգացման այն ներուժը, որն ունի Հանրապետությունը: Նա ընդգծել է, որ ՌԴ իշխող կուսակցությունը կողմ է հարաբերությունների եւ համագործակցության զարգացման «եւ՛, եւ՛»-ի, այլ ոչ թե «կա՛մ, կա՛մ»-ի քաղաքականությանը: Հայաստանն այդ համատեքստում է զարգացնում իր հարաբերությունները ՌԴ-ի եւ ԵՄ-ի հետ, ուստի, ըստ Սերգեյ Ժելեզնյակի, բոլոր այն տեսակետները, որոնք տարբերվում են վերոնշյալ դիրքորոշումից, չեն արտահայտում ՌԴ պաշտոնական եւ իշխող քաղաքական ուժի մոտեցումները»,- ասված է նախագահականի հաղորդագրության մեջ: 

Վերջին նախադասությամբ Ժելեզնյակը, կարելի է ասել,  Ռուսաստանի իշխանությունների պաշտոնական պատասխանն է փոխանցել Սերժ Սարգսյանին Հայաստանի հասարակական, քաղաքական ու մեդիա հարթակներում «փոթորիկ» առաջացրած ՌԴ ՊՆ-ի պաշտոնական՝ «Զվեզդա» հեռուստաընկերության եթերում վերջերս ՀՀ-ի, ՀՀԿ-ի եւ Գարեգին Նժդեհի հասցեին հնչած սկանդալային արտահայտություններին:

Հայաստանում, հավանաբար, հիշեցրել են այդ սկանդալային հաղորդման մասին, որն ի դեպ, հեռացվեց հեռուստաալիքի Յութուբի պաշտոնական էջից:  

Տպել
6029 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց