ԲԸՏՄ-ն Ռուբեն Գեւորգյանի դստերը պատկանող այգու ծառահատումն օրինական է համարում

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախնական գնահատականով՝ Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում հատված  28 ծառի դեպքն անօրինական չէ:

Տեսչության տարածած պարզաբանման մեջ ասված է. «Էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված «Դավիթաշեն վարչական շրջանում հատված ծառերի» լուրին ի պատասխան տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները ս.թ. դեկտեմբերի 6-ին այցելել են դեպքի վայր և կազմել համապատասխան արձանագրություն: Ըստ որի՝ Երևան, Դավթաշեն Տիգրան Պետրոսյան փող 44/7 հասցեում հատվել է 28 ծառ, ներկայացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ծառահատումն իրականացվել է սեփականատիրոջ կողմից լիազորված անձի կողմից։ Նախնական ուսումնասիրության համաձայն՝ բնապահպանական իրավախախտում առկա չէ։ Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը շարունակվում է»:

Բնապահպահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն իհարկե խուսափել է նշել, թե ով է տարածքի սեփականատերը: Դրա համար հարկ ենք համարում նշել, որ ծառերը նախկին հանրային այգու տարածքում են եղել, որը հետագայում սեփականաշնորհվել է Դավթաշենի նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանի կողմից: «Դեյզի» անունը կրող այգու սեփականատերը Ռուբեն Գեւորգյանի դուստրն է՝ Արմենուհի Գեւորգյանը: Այգու տարածքում ծրագրված է կառուցապատում իրականացնել:

Տպել
2875 դիտում

Վահե Գրիգորյանի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին

Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին

«Երկիր Ծիրանի»-ին դատապարտում է Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու կառավարության որոշումը

Սերժ Սարգսյանի ընկերոջ որդու նախաձեռնությամբ պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք

Կապանի մարզադաշտը կվերանորոգվի ՀՖՖ հաշվին. Նիկոլ Փաշինյան

Երգիչ Սեբուի հոր մեքենան կանգնեցրած եւ կաշառք պահանջած տեսուչները գրավի դիմաց ազատ են արձակվել

Անչափահասի կոկորդից արմունկով սեղմած պահել են, պառկած հասցրել բաժին, ապա բազմաթիվ հարվածներ հասցրել. փաստաբան

Ինձ համար կարեւորագույն խնդիր է՝ ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը, մեծ խմբաքանակներ են անցնում Սյունիքով. Փաշինյան

ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայում աղմուկը չի հանդարտվում

Սեւակ Միքայելյանի քարոզարշավին աշակերտների մասնակցության մասին ձայնագրությունն ուղարկվել է Կոտայքի դատախազություն

Արտահերթ ընտրությունները սահմանադրական ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհն է, խախտված է ԱԺ մեծամասնությունը. ԲԴԽ նախագահ

«Քվազի-համամասնական» ցուցակներն ապացուցեցին իրենց մանիպուլյատիվ բնույթը. Արարատ Միրզոյանը՝ Վենետիկի հանձնաժողովում

Դուք պետք է տեսնեք, որ դուք հաղթեցիք, ոչ թե փողը կամ լավ ախպերությունը. Ն. Փաշինյանը՝ Կապանում

«Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

Ի հիշատակ Արա Գյուլերի թուրք վիրտուոզ ջութակահարը նվագել է Կոմիտասի «Կռունկ»-ը

Նա պետք է ծառայի ժողովրդին, այլ կերպ լինել պարզապես չի կարող. Ն. Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի նշանակման մասին

Հունան Պողոսյանը հորս չի հարվածել. Շահեն Հարությունյան

Եւս մի նոր կուսակցություն է ստեղծվում, որը կմասնակցի առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին

Երեխաների իրավունքների երաշխավորումը պահանջում է սրտացավ աշխատանք. ՄԻՊ-ը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում