Երևան
12 °C
Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում այսօր հատված ծառերը գտնվել են մասնավորին պատկանող տարածքում: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց նույն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը` անդրադառնալով այսօր էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված լուրին, որի համաձայն՝ մեծ թվով ծառեր են հատվել Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում:
«Ինձ հայտնի է, որ քաղաքացին իր սեփական տարածքում իր սեփական ծառերը կտրել է: Ես հիմա դիմելու եմ բնապահպանության տեսչությանը, թող գան պարզեն՝ իրավունք ունե՞ր, թե՞ իրավունք չուներ: Տարածքը սեփականության վկայականով պատկանում է մասնավորին»,- ասաց Ռուսլան Բաղդասարյանը՝ նշելով, որ կդժվարանա ասել, թե տվյալ տարածքն իրավաբանական անձի է պատկանում, թե՝ անհատի:
«Չեմ կարող ասել, քանի որ փաստացի սեփականության վկայականն իմ ձեռքի տակ չէ: Բայց վստահ գիտեմ, որովհետեւ իրենք այդ տարածքի համար գույքահարկ են վճարում: Սեփականություն է միանշանակ»,- նշեց վարչական շրջանի ղեկավարը:
ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մամուլի խոսնակ Վրույր Պեպանյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ են խնդրի մասին եւ հանձնարարվել է տեսչության Երեւանի ստորաբաժանմանը զբաղվել դրանով:
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ ծառերը հատվել է Դավթաշենի «Դեյզի» անունը կրող այգու տարածքում, որը տարիներ շարունակ պարսպապատ է եղել, եւ քաղաքացիների մուտքը արգելված: Այդ այգին նախկինում պատկանել է համայնքին, սակայն նախկին թաղապետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի թեթեւ ձեռքով այն սեփականաշնորhվել է: Տարածքի սեփականատերը, մեզ հասած տեղեկություններով, վերջինիս դուստրն է՝ Արմինե Գեւորգյանը: Այգուն կից էլ գործում է վերջինիս պատկանող «Reebok sports club»-ը: Այս տարվա ամռանը Սերժ Սարգսյանը մասնակցել է ակումբի բացմանը՝ Ռուբեն Գեւորգյանի եւ այլ անձանց հետ:
Ի դեպ, Ռուբեն Գեւորգյանի պաշտոնական կենսագրության մեջ այդ այգում մասին հիշատակում էլ կա. «Կատարել է մի շարք բարեգործություններ. Դավթաշենում կառուցել է «Սրբոց Նահատակաց» եկեղեցին, հիմնել է «Դեյզի» այգին, ստեղծել անապահով ծերերի ճաշարան»:


Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT