Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

20/06/2026 schedule22:19

Մինչ Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է հրապարակել ու հանրությանը ցնցել ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդագրություններով, այդ քստմնելի, ընտրակաշառքի մեթոդով քվեներ կորզած ու այսպիսով արդար ընտրությունների պատկերը խեղաթյուրած ընդդիմության «գլուխներից» երկուսը՝ «Ուժեղ Հայաստան»-ը ու «Հայաստան»-ը, փորձում են չքմեղանալ, թող ներվի ասել՝ «ուխոդվել» իրենց ուժին մեղսագրվող արարքից։

Օրերս մի քանի խմբագիրների հետ հարցուպատասխանի ժամանակ չկայացած վարչապետ Սամվել Կարապետյանն է փորձել իր «ձևով» «ուխոդվել» (ներողություն ժարգոնային բառի համար)՝ ազդարարելով, թե իշխող ուժը հորինել է թեզեր, որոնցից մեկն էլ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառք բաժանելն է։  

«Համենայն դեպս ես մեր ուժի կողմից վստահ ասում եմ՝ չի եղել ոչ մի դեպք, նույնիսկ կարող եմ ասել՝ ով մեր կուսակցության կողմից ընտրակաշառք, թեկուզ 100 դոլար բաժանել է, նա Նիկոլ է։ Այսինքն՝ չկա այդպիսի բան»,- ասել է Կարապետյանը։ 

Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ընտրակաշառք բաժանելն ապացուցող ձայնագրություններին, ապա դրանք, ըստ Կարապետյանի վերլուծական հանճարի, մոնտաժի հետևանք են։

«Ինչ-որ բաներ կոնտեքստից կտրում, քցում են։ Համենայն դեպս մոտ 760 մարդ մեր ուժից ձերբակալվել են, ընդամենը կալանավորվել են 103 մարդ, և մոտավորապես 100 մարդ տարբեր վարչական հսկողության տակ են․․․․։ Իրենք (-խմբ. իշխանությունը) իրենց արածները ուզում են ծածկեն դրանով։ Քանի որ իրենք գիտեն՝ ինչպես են քվե ստացել, մենք էլ լավ գիտենք՝ ինչպես ենք մենք քվե ստացել։ Մենք ներկայացրել ենք մեր ծրագրերը․․․․, բայց ժողովուրդը ընտրեց Ալիևի մարզպետին»,- ասել է նա:

Այստեղ կարելի է հիշել «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հանճարեղ դրվագը՝ «գողությունը ձեռքին բռնել է, ասում է՝ գող չեմ, փիլիսոփա եմ»:

Արդ, ինչ է Սամվել Կարապետյանի պնդումը, եթե ոչ («դասականի» ոճով ասած) ցինիզմի լպիրշագույն դրսևորում։ Փաստորեն իշխանությունն է դրդել մի խումբ մարդկանց «Ուժեղ Հայաստան»-ի անունից ընտրակաշառք բաժանելու «տասովկաների» մեջ ներքաշվել, նրանց հուշել է «բաց կապով» քննարկումներ ունենալ հիշյալ հարցի հետ կապված, որպեսզի իրավապահները նրանց մասնակցությամբ հեռախոսային խոսակցությունները գաղտնի ձայնագրեն, և որպեսզի Հակակոռուպցիոն կոմիտեն նստի, մոնժատի, «կոնտեքստից կտրի» կաշառք տալու դրվագները, տարածի ու կեղծ թեզ գեներացնի, թե ․․․տեսեք, տեսեք, «Ուժեղ Հայաստան»-ի, կամ, ասենք, «Հայաստան» դաշինքի, կամ ԲՀԿ-ի անունից ընտրակաշառք բաժանելու դեպքեր են արձանագրվել․․․:

Կրկին կարելի է դիմել «դասականին» ու հիշել նրա մեկ այլ խոսք՝ «սա մանկապարտեզ էլ չէ, այլ խենթանոց»։

Սամվել Կարապետյանին ու նրա ագիտպրոպին փաստորեն թվում է, որ իրենք մի ամբողջ երկրի մի ամբողջ ժողովրդի կարող են խենթի և կամ «խոր անասունի» տեղ դնել՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ապացույցները համարելով մոնտաժի արդյունք։

Նկատենք՝ թվում է։

Ի դեպ, այն, որ «եռագլուխ» բառի իմաստը ուղիղ հասկացած Սամվել Կարապետյանը իրենց ու ընդդիմադիր մյուս ուժերին քվե տվածներին գլխաքանակով է հաշվում՝ «800 hազար գլուխ ենք» ասելով, ապացուցում է այս գործչի վերաբերմունքը ընտրողի նկատմամբ։ Ի գիտություն Կարապետյանի՝ գլխաքանակով ընդունված է հաշվել ոչ թե ասուններին՝ մարդկանց, այլ անասուններին։

Փաստորեն եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր հայտնի եռյակի մասին խոսելիս գործածեր ոչ թե «եռագլուխ» բառը, այլ, դիցուք, «եռաթև»-ը կամ, ասենք, «եռաժանի»-ին, ապա տնտեսական գիտությունների դոկտոր «Տաշիր Սամոն» իրենց քվեարկած քաղաքացիների մասին արտահայտվելիս նրանց անվանելու էր «թև» և «ժանիք»՝ բխեցնելով՝ «տեսան, որ մենք ոչ թե եռաթև ենք, այլ 800 հազար թև, այսքան թևի հետ պետք է գործ ունենան», կամ՝ «տեսան, որ մենք ոչ թե եռաժանի ենք, այլ 800 հազար ժանիք, և այդքան ժանիքի հետ պետք է գործ ունենան»։

ՀՀ բանական քաղաքացիների բախտը բերել է, որ Փաշինյանը հենց «գլուխ» բառն է նախընտրել ընդդիմությանն մասին իր քաղաքական բնորոշումը տալիս, այլապես թվաբանությունից «ուժեղ» «ուժեղաց առաջնորդը» գուցե զոռ տար իր ինտելեկտուալ կարողություններին ու հիշելով, որ մարդն ունի 4 ժանիք և 2 թև՝ որոշեր դիմել ձայների հաշվարկի ունիկալ մեթոդի․ ասենք, բազմապատկելով 4-ը կամ 2-ը 800 հազարով՝ ստանար ահռելի թվեր՝ 3 միլիոն 200 հազար և 1 միլիոն 600 հազար։  Կստացվեր, որ հավաքական ընդդիմության օգտին քվեարկել է հունիսի 7-ին քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թվին (1 միլիոն 476 հազար 769) մոտ կամ այդ թիվը գերազանցած թվով մարդ։

Այնպես որ պետք է շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ ճիշտ գոյական՝ «գլուխ» բառը գործածելու ու այսպիսով քվեների հաշվարկի բնագավառում Սամվել Կալուգացու կողմից կատարվելիք «բացառիկ» հայտնագործությունը կանխելու համար։   

Ի դեպ, իրենց ստացած քվեները բացառապես «հանուն գաղափարի» տրված համարեց «եռագլխի» մեկ այլ ներկայացուցիչ՝ «Հայաստան» խմբակցության անդամ, նույնանուն դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը։

Երբ ԱԺ ճեպազրույցի ժամանակ հարց հնչեց՝ իսկ գուցե այդ քվեների մի մասը «Հայաստան»-ը վաստակել է նաև ընտրակաշառքի՞ միջոցով, տիկին Վարդանյանը ցինիզմի նոր «լեվըլ» նվաճեց՝ վազանցելով Սամվել Կարապետյանին։

«Էդ «գուցե»-ները, էդ ամբիոնից ելույթները, 500 հազար մարդու մեղադրել ընտրակաշառք տալու-ստանալու համար․․․ես առաջարկում եմ էդ 500 հազար մարդուն դատական հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ զրպարտության մեղադրանքով և պահանջել ֆինանսական փոխհատուցում։ Եթե կա մեկը, որը վարչական ռեսուրս է կիրառել, ընտրակաշառք է տվել, այդ թվում՝ պետական, եղել է Նիկոլ Փաշինյանը»,- ասել էր նա:

Քրիստինե Վարդանյանն ակնհայտորեն երջանիկ մոլորության մեջ է՝ կարծելով, թե իր ու իր մյուս գործընկերների կողմից ստանալիք մանդատները «Հայաստան»-ի օգտին տրված մաքրամաքուր, անեղծ, ընտրակաշառքից զերծ ձայների արդյունքում են գոյացել, այսինքն՝ 144 հազար 983 մարդ գնացել ու «մաշված», ապօրինի գույքի գործով պատասխանող, քրեական հետապնդման ենթարկվող Ռոբերտ Քոչարյանին ու նրա ղեկավարած դաշինքին, որի անդամ «դեղնակտուց» կուսակցություններից մեկի ղեկավարը (ի դեպ նախկին ՀՀԿ-ական է) ձայն է տվել հանուն գաղափարի։ 

Երևի այդ գաղափարը եղել է այն, որ Քոչարյանն ու նրա հետ դաշնակցած ուժերը նորից գան իշխանության ու նույն էնտուզիազմով լծվեն ժողովրդին հարստահարելու, երկրի գույքի ու կապիտալի իր՝ Քոչարյանի նախագահության օրոք չմսխված, չվաճառված փշրանքները վաճառելու գործին՝ Հայաստանի Հանրապետությունը դարձնելով ՌԴ-ի շահերը սպասարկող, Պուտինի կապրիզները բավարարող փաստաբանական «կոնտորայի»։

Թարմացնենք Քրիստինե Վարդանյանի հիշողությունը՝ վերհիշելով Հակակոռուպցիոն կոմիտեի՝ օրերս հրապարակած տվյալները։

Ըստ այդմ՝ փետրվարի 7-ից 115 քրեական վարույթ է նախաձեռնվել կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առիթով, որոնցից 77-ը վերաբերել է «Ուժեղ Հայաստան»-ին, 24-ը՝ ԲՀԿ-ին, 11-ը՝ «Հայաստան» դաշինքին։

Ի դեպ, «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի վերոհիշյալ դրվագի երկխոսությունն այսպիսի շարունակություն ունի. «Ձեռքին գողությունը բռնե՞լ ես, տո փետը քաշի՛ր էնքա՜ն խփիր, որ լեզուն բերանում կապ ընգնի, տեսնեմ՝ էլ ինչով է փիլիսոփայություն անում»:

ՀՀ-ում, բարեբախտաբար, գործում են օրենքն ու օրինականությունը, նախկին ռեժիմի օրոք գործի դրված «սամասուդի» մեխանիզմը այլևս անցյալի մնացուկ է, ինչպես և Քոչարյանն ու նորացված քոչարյանները։ Այնպես որ «ընտրագողություն» կատարածների՝ ընտրակաշառով ձայներ գողացածների նկատմամբ արդարադատությունն իրականացվելու է ոչ թե «փետով խփելու» մեթոդով, այլ ՔՕ-ով նախատեսված պատժատեսակներով։

Քրիստինե Վարդանյանին ու Սամվել Կարապետյանին, թերևս, պետք է հորդորել լցվել համբերությամբ ու սպասել հարուցված քրեական վարույթների դատական կարգով հանգուցալուծմանը։ Հուսանք՝ սպասելու ժամկետը երկար չի տևի։   

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6427 դիտում

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ

Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին

Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին

Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ

Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը

Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին

Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները