Հանրությունը պետք է իմանա, թե ինչ դեպքերի մասին էր խոսում Սերժ Սարգսյանը. փաստաբան

Սերժ Սարգսյանի Դիլիջանում  ՏԻՄ-երին նվիրված ծավալուն ելույթը բուռն քննարկման առարկա դարձավ: Նրա այս ելույթն արդեն հակասական արձագանքների է արժանացել. հիմնականում շեշտը դրվում է այն հանգամանքի վրա, որ մինչեւ այժմ տարիներ շարունակ գյուղապետները բոլոր ընտրությունների հիմնական ընտրակեղծարարներն են եղել, ինչի շնորհիվ վայելել են անարգել չարաշահումներ եւ հանցագործություններ կատարելու ազատությունը: Իսկ այսօր ահա, Սերժ Սարգսյանն ասում է, որ հունվարից հետո այլեւս ներողամիտ չի լինելու չարաշահումներ թույլ տված գյուղապետների հանդեպ:

Թեմայի շուրջ մեր մի քանի հարցերին է պատասխանել փաստաբան Երվանդ Վարոսյանը:

- Պարոն Վարոսյան օրեր առաջ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ: Սա արդյո՞ք հանցագործության մասին հաղորդում չէ: Եվ չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը իմանալով վերը նշվածների մասին, տարիներ շարունակ պարտակել է համայնքապետերի կողմից կատարված հանցագործությունները եւ որեւէ ընթացք չի տվել դրանց:

- Հայտարարության մեջ նկարագրված են ինչ-որ համայնքապետերի գործողությունների օրինակներ, որոնք ենթադրյալ հանցագործությունների մասին են վկայում։ Սակայն արդյո՞ք դրանք քրեական գործով քննության առարկա դարձած դեպքեր են, թե՝ ոչ պարզ չի դառնում։ Ցանկացած պարագայում, կարծում եմ, հանրությունն իրավունք ունի տեղյակ լինել, թե ինչ դեպքերի մասին էր խոսքը գնում, քննություն կատարվե՞լ է այդ դեպքերով, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ինչո՞ւ:

- Նա ասաց, որ պատրաստ են, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ «մեզնից» կախված չէ՝ դժբախտ պատահար եւ այլն, պատրաստ են ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը պատրաստ չեն այլեւս հանդուրժել: Դժբախտ պատահար ասելով, ի՞նչ նկատի ունի, արդյո՞ք խոսքը անզգույշ հանցագործությունների՝ վթարների մասին է: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Ինձ համար առավել կարեւոր էին ելույթի այն հատվածները, որտեղ խոսք էր գնում ներողամիտ վերաբերմունքի, միջնորդների, ինչ-որ դեպքեր «պատահար» որակելու մասին եւ այլն։ Հետաքրքիրն այն է, որ այս մասով ելույթն ըստ էության արձագանքի չարժանացավ, կարծես թե բոլորի համար բնական բաներ էին հնչել։ Մինչդեռ հնչած մտքերը լրացուցիչ անգամ ցույց են տալիս, որ մեզանում այդպես էլ չի ձեւավորվում իրավունքի գերակայության, այն ապահովելու համար ընդունված օրենքների իշխանության զգացումը։ Մարդն է որոշում որ դեպքում կամ ում նկատմամբ ներողամիտ լինել, պատժել, չպատժել, կամ երբվանից ինչպես կիրառել օրենքը։ Մինչդեռ այդ ամենը սահմանված է օրենքով, որը ենթակա է կիրառման անկախ որեւէ մեկի ցանկությունից։ Ցավոք, հասարակության համար այդ ամենը բնական է, տարօրինակ չէ։ Այս տեսակետից կարելի է փաստել, որ երկրի ղեկավարի կողմից արված հայտարարությունները բավականին անկեղծ էին, թեեւ տխրեցնող ու տխրեցնողը հասարակության արձագանքն է, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։ Հասարակության ճնշող մեծամասնության համար բնական է, որ կարող են լինել օրենքից վեր կանգնած մարդիկ։ Այստեղ է թաքնված խնդիրը, ու սա միայն Սերժ Սարգսյանի խնդիրը չէ, սա բոլորիս խնդիրն է։ Հայաստանն իր ողջ պատմական զարգացման ընթացքում չի ունեցել իրավիճակ, երբ օրենքն է մարդկանցից վեր, լինի դա անկախության շրջան, թե օտարի իշխանության։ Միշտ օրենքից բարձր են եղել թագավորը, իշխանը, մարզպանը, խանը կամ գուբերնատորը։ Բայց եկեք հավատանք, որ սա մեր ճակատագիրը չէ։ Կամ մի օր այս փակ շրջանից դուրս կգանք ու օրենքը բոլորիս համար կդռառնա ցանկացած մարդու կամքից վեր, հնարավորություն տալով կառուցել իրավունքի վրա խարսխված հզոր ու բարեկեցիկ պետություն, կամ շարունակելու ենք «յոլա գնալ», ժամանակ առ ժամանակ ողբալով մեր դաժան պատմության վրա։

- Ի՞նչ եք կարծում դատախազությունը նրա այս հայտարարություններին իրավական ընթացք կտա՞, թե՞ ոչ:

- Չեմ կարծում, թե Հայաստանում կա որեւէ մարմին, որն առանց Սերժ Սարգսյանի ցուցումի իր ելույթի հետքերով որեւէ գործողություն ձեռնարկի։

Նշենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից մեր թղթակիցը հետաքրքրվել էր, թե արդյո՞ք դատախազությունը Սերժ Սարգսյանի հայտարարությունը ուսումնասիրում է, թե ոչ: Ի պատասխան սակայն դատախազությունն այնպիսի տեքստ էր ուղարկել, որից մեղմ ասած ոչինչ չէր հասկացվում: Դատախազության պատասխանը ներկայացնում ենք ստորեւ.

«Բոլոր տեղեկությունները, որոնցում առկա են առերեւույթ հանցագործության մասին կոնկրետ տվյալներ, եւ որոնց մասին ՀՀ դատախազությանը սահմանված կարգով հայտնի է դառնում, օրենքով նախատեսված ընթացակարգերով ստուգվում են եւ դրանց տրվում է համապատասխան իրավական գնահատական: Որեւէ տարբերություն չի կարող լինել՝ խոսքը համայնքապետերի՞, թե՞ այլ պաշտոնատար անձանց հնարավոր գործողություններին կամ անգործությանն է վերաբերում: Մինչ այժմ համայնքապետի պաշտոն զբաղեցրած անձանց քրեական պատասխանատվության բազմաթիվ դեպքեր են եղել: Եվ հետայսու եւս բոլոր այն դեպքերում, երբ իրավապահ մարմինները կունենան նմանատիպ դրսեւորումների մասին կոնկրետ փաստեր, դրանք կենթարկվեն լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի ստուգման: Կոռուպցիոն կամ որեւէ այլ բնույթի հանցագործություններում պաշտոնատար անձանց մեղսակցությունը հիմնավորվելու դեպքում կձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ նրանց համապատասխան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու ուղղությամբ»:

Տպել
4517 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը