Երևան
12 °C
Հասարակական-քաղաքական գործիչ Դավիթ Սանասարյանը կարծում է, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի տարածքից դուրս հանվեն ՌԴ սահմանապահ զորամասերը՝ հատկապես Իրան-Հայաստան սահմանից: Այս մասին Սանասարյանն ասաց «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում:
Նման պահանջի համար հիմք է հանդիսացել նաեւ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշումը, որի համաձայն լուծարվել է ճանապարհաշինական ընկերության հետ կնքված մի պայմանագիրը, որն իրականացնելուն խոչընդոտել են Հայաստանում տեղակայված ՌԴ-ի սահմանապահ ուժերը:
Նշենք, որ Մեղրիի ճանապարհահատվածներից մեկն այս տարի վերանորոգել չի հաջողվել, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն որոշման նախագծում գրել է, որ կոմիտեի կարիքների համար աշխատանքների կատարման անհնարինությունը պայմանավորված է ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի համաձայնությունը չստանալու հետ:
- Պարոն Սանասարյան, ինչպե՞ս կգնահատեք կառավարության այսօր կայացրած որոշումը, որով լուծարվեց ճանապարհաշինական ընկերության հետ կնքված պայմանագիրը, քանի որ հնարավոր չէր եղել ՌԴ-ի սահմանապահների կողմից վերահսկվող հատվածում վերանորոգման աշխատանքներ կատարել:
- Շատ անգամներ ենք ականատես եղել կառավարության, իշխանությունների անողնաշար քաղաքականությանը, բայց այս դեպքը որոշ առումով տարբերվում է: Զինվորները թույլ չեն տալիս քո տնտեսական ծրագրերն իրականացնես: Ուղղակի կամայական որոշում կա ու այստեղ գլուխները կախ ասում են՝ եկեք դադարեցնենք պայմանագիրը: Նման որոշումն աբսուրդ է, դա անողնաշարության ցուցիչ է եւ դատապարտելի: Ինչպե՞ս կարելի է մի բանի մասին դրական մոտեցում ունենալ, որն էությամբ արդեն անինքնասիրության, ինքնիշխանության բացակայության մասին է խոսում:
- Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը մեկնաբանելով այսօրվա որոշումը՝ ասել էր, թե սխալմունք է տեղի ունեցել եւ որ ՌԴ սահմանապահները չեն արգելել շինաշխատանքներին, պարզապես հարցը բանակցում են Իրանի հետ: Կարո՞ղ էր նման վրիպում լինել:
- Եթե կառավարության որոշման նախագծում նման բան է գրվել, իրենք չէին կարող փորձագետին մեղադրել: Նման բան եթե գրվել է, ուրեմն եղել է: Ինձ համար հիմնավոր է իրենց սկզբնական գրածը, հիմա արդեն ինչ կասեն, ինչ չեն ասի, դա երկրորդական է եւ խուսանավելու համար են անում:
- Ի՞նչ պետք է աներ կառավարությունը, որը չի արել:
- Կառավարությունն ուղղակի պետք է աներ իր սկսած ծրագրերը: Համապատասխան ստորաբաժանմանը դիմեր, որ չխոչընդոտեին, ոչ թե հարմարվեին կամայականություններին, պետք է կոնկրետ դիրքորոշում հայտնեին: Քանի որ դա չէին կարող անել, կախման մեջ են, ավելի բան չէի էլ սպասում, ուղղակի ապշած էի, որ այս աստիճանի անզոր վիճակում են գտնվում: Ռուսաստանը տարիներ շարունակ արժեզրկել է, ստորացնում է մեզ, հետո իրենց հեռուստաընկերություններով ցույց են տալիս, որ տարիներ շարունակ մեզ ստորացրել են ու դրա մասին բացահայտ խոսում են եւ դրանից հետո տեղի է ունենում այս միջադեպը: Առհասարակ ճանապարհները, ենթակառուցվածքները տնտեսական զարգացման խորհրդանիշ են, եթե չկան նորմալ ենթակառուցվածքներ, պարզապես խոսել տնտեսության մասին ուղղակի ծիծաղելի է:
Նման կառավարության կողմից ակնհայտ է նման դիրքորոշումը: Իմ համար խնդրահարույց է ռուսական զորքերի տեղակայումը հայ-իրանական սահմանին: Եթե հիմնավորում են, որ հայ-թուրքական սահմանը պահելու համար այդքան զորք չունենք, ապա մեկը կասի՞, թե Իրանի ինչի՞ց ենք պաշտպանվում: Ինչ-որ վատ հարաբերություննե՞ր, նվաճողական հայտարարություննե՞ր են անում: Մենք ունենք պայմանագիր, որ տարիների ընթացքում պետք է իրականացնեինք, եւ ռուսական զորքերը պետք է դուրս բերեինք սահմանից, բայց շարունակում են մնալ: Ես կարծում եմ, որ դրա ժամանակն է եւ այս հարցը պետք է բարձրացվի, սա ուղղակի անընդունելի է, այս կեցվածքն ու այս իրավիճակն անընդունելի է:
- Դուք պնդում եք, որ հայ-իրանական սահմանին ընդհանրապես ռուսական սահմանապահների կարիքը չկա՞:
- Մենք այդտեղ ընդհանրապես խնդիր չունենք: Ամենահանգիստ տեղն է, որ կարող են մեր սահմանապահներն իրականացնել ծառայություն: Այդտեղ չկա ոչ պասիվ, ոչ էլ առավել եւս ակտիվ իրավիճակ, որ մենք մտածենք՝ չենք կարող հսկել: Առհասարակ իմ կարծիքը, մոտեցումն այն է, որ ամբողջությամբ ռուսական զորքերը պետք է դուրս գան: Կեղծ հիմնավորում է, որ նրանք մեր անվտանգությունն են ապահովում, նման բան չկա: Բազմաթիվ անգամներ տեսել ենք, որ նրանք որեւէ ձեւով անվտանգություն չեն ապահովում: Թուրքիան կարողանում է իր օդուժն անցկացնել մեր սահմանով ու դրա համար որեւիցե պատասխան չկա Թուրքիային: Հակառակը տեսել ենք, թե ինչպես է Թուրքիան ռուսական ինքնաթիռը վայր գցում: Այնուամենայնիվ, տեսել ենք պերմյակովներ եւ այլն, եւ այլն: Դա չարիք է, որի առկայությունը կախվածության մեջ է պահում մեզ Ռուսաստանից: Հայաստանը պետք է հրաժարվի դրանից:
- Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս հանգամանքը տանում է նրան…
- Այս հանգամանքը պետք է մեզ արթնացնի, հասկանանք, որ նստել են մեր մեջքին, մի հատ էլ «ոտքով խփում են» կողքներիս, որ խելոք պահեք ձեզ կամ այս ուղղությամբ, կամ այն ուղղությամբ գնացեք: Հիմա իրենց մեր մեջքից իջեցնելու ժամանակը եկել է, վաղուց էր եկել, հիմա ակնհայտ է:
- Հասարակությունից համապատասխան ազդակները գալի՞ս են, որ «մեջքից իջեցնելու» ժամանակն է:
- Շատերը տեղեկացված էլ չեն, մարդկանց ուղղակի պետք է իրազեկենք: Հասարակությունը, եթե չի անդրադառնում, նշանակում է, որ իրենց համար օրակարգային չի նման թեմաները, դրա կարեւորությունը չեն գիտակցում, մարդիկ, որոնք դրա կարեւորությունը հասկանում են, պետք է հասարակությանն ապացուցեն, որ սա առաջնահերթ խնդիր է: Եթե կորցնում ես ինքնիշխանությունը, օր օրի մի նոր խնդրի առաջ ես կանգնելու: Ովքեր սա հասկանում են, եւ չեն կարողանում հասարակության համար դարձնել լուրջ խնդիր, ուղղակիորեն պարտված են:
- Ձեզ կտեսնե՞նք իրազեկողների շարքերում:
- Ես չգիտեմ շարք է լինելու, թե ինչ է լինելու, բայց, բնականաբար, սա այն հարցերից է, որոնցով ես ինքս կոնկրետ զբաղվելու եմ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT