Երևան
12 °C
«Հարցը սխալ է հասկացվել եւ խոսքը չի գնում Ռուսաստանի սահմաանապահների մասին»,- կառավարության դեկտեմբերի 14-ի նիստից հետո հայտարարեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, որ ՌԴ սահմանապահները թույլ չեն տվել վերանորոգել Մեղրիի ճանապարհներից մեկը:
Նշենք, որ կառավարության այսօրիվա նիստի չզեկուցվող հարցերի շրջանակներում էր էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կարիքների համար գնման պայմանագրի դադարեցնելու հարցը:
Ըստ նախագծի, կնքված պայմանագրի շրջանակներում կատարվել են ՀՀ Սյունիքի մարզում Մ-2 Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը: Քանի որ վերոնշյալ հատվածն Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, եւ ՀՀ ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն՝ կողմերի միջեւ նշված հատվածում աշխատանքների կատարման եւ ավարտման համար: Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել եւ կողմերի միջեւ համաձայնություն ձեռք չի բերվել:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հայտարարում է, որ հարցը սխալ է հասկացվել եւ խոսքը Ռուսաստանի սահմաանապահների մասին չէ:
«Պայմանագրի՝ ընդհանուր 12,2 միլիոն աշխատանքների համար է նախատեսված, որի հիմնականը՝ ինն ու կես միլիոնի աշխատանքը շինարարն ավարտել է: Ու քանի որ իրանական կողմի հետ բանակցությոնները դեռ շարունակվում են եւ այս տարի չեն ավարտվելու, ստիպված մենք պայմանագիրն ավարտում ենք, որ շինարարը տույժ տուգանքների տակ չընկնի: Բանակցություններն իրանական կողմի հետ շարունակվում են, ռուս սահմանապահները որեւէ կապ չունեն այս ամենի հետ»,- ասաց նա:
Հարությունյանի խոսքով՝ այս հարցի շուրջ ռուսական կողմը Հայաստանի հետ միասին բանակցություններ են վարում իրանական կողմի հետ:
Լրագրողները մեջբերեցին նախագծի հիմնավոորումը, ըստ որի՝ խնդիրը ռուսական սահմանապահների հետ է կապված, եւ նրանք համաձայնություն չեն տալիս վերանորոգում իրականացնելու համար, Արսեն Հարությունյանը նշեց, որ վրիպակ է եղել: «Ռուսական սահմանապահների հետ մենք բանակցում են իրանական կողմի հետ, եթե իրանական կողմը համաձայնություն չի տալիս, նշանակում է, որ թելը կտրվում է: Մենք ռուսական կողմի հետ որեւէ խնդիր չունենք»,- ասաց նա:
Նա պարզաբանեց, որ ափապաշտպան աշխատանքների արդյունքում գետի հունը փոխվում է եւ իրանական կողմն ունի առարկություններ, քանի որ գետը թեքվում է «դեպի մեր կողմը»: «Իրանական կողմը հարց է բարձրացել եւ հիմա քննարկումներ են ընթանում: Խոսքը 40 մետրի մասին է»,- ասաց նա:
Դիտարկմանը, բայց նշված է, որ բանակցությունները դադարեցվել են, կոմիտեի նախագահն ասաց. «Դադարեցնում ենք բանակցությունները, քանի որ շինարարը տույժ տուգանքի տակ է ընկնում: Մենք պարտավոր ենք նրա կենսագրությունը մաքուր պահել, քանի որ շինարարի պատճառով չէ, որ աշխատանքները դադարեցվում են: Ժամանակավոր աշխատանքները դադարեցվում են»:
Արսեն Հարությունյանը նշեց, որ ռուսական կողմն այս հարցում ՀՀ-ի հետ նույն դիրքերից է հանդես գալիս: «Ռուսական կողմի հանձնարարությունը ընդհանրապես կապ չունի, եւ չի կարող չհամաձայնվել, ձայնի իրավունք չունի եւ որոշում ընդունողը հայկական եւ իրանական կողմն են»,- ասաց նա: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու են այդ դեպքում ռուսական սահմանապահները մասնակցում բանակցություններին եւ արդյո՞ք դա ՀՀ-ի ինքնիշխանության ոտնահարում է, նա պատասխանեց. «Որովհետեւ ռուսական կողմն է սահմանը պահում: Դա ինքնիշխանության իրավունքի ոտնահարում չէ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT