ԱԱԾ նկուղում քանի՞ «թարմ» ահաբեկիչ է պահվում. խմբագրական

20/12/2017 schedule10:00

Մի քանի օր առաջ տարածված ԱԱԾ հաղորդագրությունը ֆեյսբուքյան ահաբեկչի մասին լայն արձագանք գտավ Հայաստանում: Եղան քննարկումներ, հարցազրույցներ, ֆեյսբուքյան ստատուսներ, որոնք հիմնականում այն մասին էին, որ 2018-ին երկրում սպասվող քաղաքական փոփոխությունների համատեքստում իշխանությունը վախի մթնոլորտ է ստեղծում, իրեն ապահովագրելու համար անցանկալի զարգացումներից: Մեծ հաշվով հաղորդագրությունը լուրջ չընդունվեց եւ ընկալվեց որպես մանիպուլյացիայի փորձ:

Գուցե այս վերլուծությունները հիմնազուրկ չեն, որովհետեւ մոտենում է Սերժ Սարգսյանի տասնամյա ղեկավարության ավարտը, իսկ ինքը, ինչպես վստահ են քաղաքական մեկնաբանները, չի պատրաստվում հեռանալ իշխանությունից: Սա նշանակում է յուղ լցնել հասարակության դժգոհությունների կրակին, ինչը հղի է ամենատարբեր հետեւանքներով: Հայաստանում բռնության ճանապարհով քաղաքական փոփոխությունների հասնելու փորձերի մեղադրանքով այս պահին բանտերում մի քանի տասնյակ մարդ կա: Ժիրայր Սեֆիլյան եւ ընկերներ, Սամվել Բաբայան եւ ընկերներ, Սասնա ծռեր, Վահան Շիրխանյան եւ զինված խմբի անդամներ, Շանթ Հարությունյան եւ ընկերներ: Հայաստանն այս առումով յուրահատուկ չէ, համաշխարհային պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի զինված հեղաշրջումների, իսկ ժամանակակից պատմության մեջ, բոլոր այն երկրներում, որտեղ պետության գլուխը կառչած է իշխանությունից եւ ոչ մի կերպ չի ուզում հանձնել այն, ուշ թե շուտ լինում են կամ  թավշյա, կամ զինված հեղափոխություններ, եթե, իհարկե, տվյալ երկրի ժողովուրդը չի տեղավորվում թուրքմենական կամ հյուսիսկորեական մոդելի մեջ: Հայաստանում ժողովուրդը, համենայնդեպս՝ նրա առանձին զավակներ, մերժում են այս տարբերակները եւ ուղիներ փնտրում քաղաքական փոփոխությունների համար: Բնականաբար, արտաքին ուժերն էլ օգտվում են այս հանգամանքից եւ ըստ անհրաժեշտության նախաձեռնությունը սեփական ձեռքը վերցնելով, փորձում են իրենց շահերն առաջ մղել: Սա արդեն վերածվում է փակ շրջանի, նաեւ մամլիչի՝ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների համար, ովքեր որեւէ այլ ելք չտեսնելու պատճառով ընկնում են «միայն զենքով կլինեն փոփոխություններ» թակարդը:

Ի՞նչ է սպասվում այս անգամ, Հայաստանի պաշտոնյաների նկատմամբ բռնություններ կազմակերպելու մեղադրանքով քանի՞ ՀՀ քաղաքացի կհայտնվի անազատության մեջ, ովքե՞ր են նրանք: Եվ ինչպես կարող է մի պետություն համարվել ժողովրդավարական, երբ տարվա մեջ մի քանի անգամ մարդկանց խմբեր են հայտնվում, ովքեր որոշում են երկրում քաղաքական փոփոխությունների նպատակով զենք վերցնել: Ստացվում է՝ կամ Հայաստանն ամեն դեպքում ժողովրդավարական չէ, կամ Հայաստանը ժողովրդավարական է, հիմա արդեն նաեւ Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրած, սակայն Հայաստանում ապրում են հոգով ահաբեկիչներ, որոնց ահաբեկչական էությունը ժամանակ առ ժամանակ դուրս է հորդում տարբեր անձերի եւ խմբերի տեսքով:

Չնայած այն կարծիքներին, որ ԱԱԾ վերջին հաղորդագրությունը ընդամենը նախազգուշական բնույթի էր, ակնհայտ է, որ գործ ունենք կոնկրետ մեղադրանքների եւ կոնկրետ մարդկանց եւ գործողությունների հետ:

«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Ռ.Ք.-ն Հայաստանի Հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու (...) պայթյուններ եւ հանրավտանգ այլ գործողություններ իրականացնելու համար մարդկանց հավաքագրելով փորձել է ստեղծել հանցավոր համագործակցություն՝ դրան մասնակից դարձնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների»,-ասվում է հաղորդագրության մեջ: Սա նշանակում է մարդկանց որոշակի շրջանակ, որոնք հավաքագրվել են եւ հարուցված քրեական գործով անցնում են որպես կասկածյալ,  վկա, կամ մեղադրյալ:  Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ «ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ նույն անձը խորհուրդներով, ցուցումներով, ինչպես նաեւ միջոցներ տրամադրելով նախապատրաստել է հանցակիցների միջոցով ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների իրականացում»: Խորհուրդներ եւ ցուցումներ ասվածը դեռ կարելի է վերագրել ֆեյսբուքյան նամակագրությանը, մեկնաբանել որպես պարզապես քննարկում, կարծիքների փոխանակում, բռնկման պահին ասված խոսք, բայց «միջոցներ տրամադրել»-ը շատ կոնկրետ է, նշանակում է գումար փոխանցել/ուղարկել: Եթե ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու համար գումար է փոխանցվել, նշանակում է այդ գումարով զենք, զինամթերք է ձեռք բերվել: Ասում են՝ ԱԱԾ-ն բոլոր նման իրավիճակներում մարդկանց պոչին նստում է հենց այն պահից, երբ զենք է ձեռք բերվում, որովհետեւ սեւ շուկան ամբողջությամբ վերահսկում է, եւ ցանկացած նոր դեմք, որ մուտք է գործում այդտեղ, հայտնվում է օպերատիվ հսկողության տիրույթում: Այսինքն, առնվազն հաղորդագրությունից բխում է, որ ԱՄՆ-ից Հայաստան գումար է փոխանցվել, ու այդ գումարով ահաբեկչություն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցներ են ձեռք բերվել: Ու չնայած նշվում է նաեւ, որ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից միջոցառումներ են ձեռնարկվում ՀՀ-ում գտնվող Ռ.Ք.-ի հանցակիցներին պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ, ավելի հավանական է, որ հենց այս օրերին արդեն ԱԱԾ նկուղում այս գործով անցնող մարդիկ են հայտնվել, որոնց մասին չգիտես ինչու առայժմ ոչինչ չի ասվում: Հաղորդագրությունից հետո վերլուծաբանները հարց էին առաջ քաշում, թե ինչու է ԱԱԾ-ն զգուշացնում ենթադրյալ հանցակիցներին, որոնք կարող են թաքնվել կամ փախչել: Ենթադրվում է, որ կառույցն արդեն բացահայտել է նշված անձանց շրջանակը, գուցե նաեւ ոմանց կալանավորել, սակայն 100 տոկոսով վստահ լինելու համար, որ որեւէ մեկը չի սպրդել ուշադրությունից, այսպիսի հաղորդագրություն է տարածում: Դրանից հետո անհանգիստ շարժումներ անողները մեխանիկորեն կհամալրեն կասկածյալների շարքերը: Մենք, իհարկե, այդպես էլ գուցե չիմանանք գործի մանրամասները, ավելի հավանական է, որ ԱՄՆ-ից Ռ.Ք.-ն ՀՀ չբերվի, եւ գործը նույնիսկ դատարան չմտնի: Մարդկանց կզգուշացնեն, մի լավ կվախեցնեն եւ բաց կթողնեն, որովհետեւ ինչպես նախորդ նման դեպքը ցույց տվեց, իշխանություններին զենքով հեռացնելու ծրագրի ոչ բոլոր մասնակիցներին են բռնում եւ դատում, հասարակության մի զգալի հատված բանտ տեղափոխելու խայտառակությունից խուսափելու համար:

Տպել
3994 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել