Վարչապետի թեկնածուները կրկին երկո՞ւսն են. խմբագրական

Թվում էր, թե 2018 թվականի ապրիլից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածուների հարցը փակվել է: Եթե դեռ ամիսներ առաջ քննարկվում էր երկու թեկնածուի անուն՝ Սերժ Սարգսյան եւ Կարեն Կարապետյան, ապա վերջին շրջանում Կարեն Կարապետյանի անունը արդեն դուրս էր եկել այդ երկտողանոց ցանկից:

Սակայն անցած երկու օրերին տեղի ունեցան երկու իրադարձություն, որոնք առայժմ գոնե տեսականորեն կարող են թեկնածուների ցանկում վերականգնել Կարեն Կարապետյանի անունը: Նախօրեին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին 11 ամիսների սոցիալ-տնտեսական նախնական ցուցանիշները, իսկ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մի քանի անակնկալ հայտարարություն արեց իր հրավիրած ասուլիսի ժամանակ:

Սկսենք վերջինից: Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններից առաջ հայտարարել էր, որ եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ծրագրված է, ապա ինքը չի հավակնում ՀՀ նախագահի կամ վարչապետի պաշտոնին: Երեկ լրագրողները այս հայտարարությունը հիշեցնելով՝ հարց են ուղղել Բաղդասարյանին. թե Սերժ Սարգսյանը, եթե ստանձնի վարչապետի պաշտոնն, ապա կստացվի, որ այնուամենայնիվ իր խոստումը դրժում է: «Սերժ Սարգսյանը, չեմ կարծում, որ ունի հավակնություններ եւ չի հավակնել վարչապետի պաշտոնին: Մենք նման հարցեր չենք քննարկում։ Դուք հետեւեք զարգացումներին, երբ մենք այդ հարցը քննարկման առարկա դարձնենք, կհայտարարենք»,- ասել է Բաղդասարյանը։

Վերջին շրջանում ոչ մի ՀՀԿ-ական նման հայտարարություն չի արել: «Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, թե, եթե ՀՀԿ-ում քննարկումներ տեղի չեն ունեցել, ապա ինչպես է ստացվել, որ ՀՀԿ-ականներն անխտիր վարչապետի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին, մի՞թե հնարավոր է միմյանցից անկախ նույն կարծիքը կազմել, Բաղդասարյանն  ասաց. «Դա անձնական կարծիք է: Ես պաշտոնապես ասում եմ, որ ոչ խմբակցությունում, ոչ ՀՀԿ խորհրդում որեւէ քննարկում չի եղել: Ինչ վերաբերվում է կարծիքներին, ապա, բնականաբար, մեծամասնությունը իր առաջնորդի նկատմամբ ունի դրական եւ բարձր կարծիք»,- ասաց Բաղդասարյանը: «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ինքը ո՞ր պաշտոնում է տեսնում Սերժ Սարգսյանին 2018-ի ապրիլից հետո, Վահրամ Բաղդասարյանը նկատել է. «Մի՛ անհանգստացեք, մենք կտեսնենք, հանգիստ, համբերատար սպասեք, կգա ժամանակը՝ կասեմ։ Ես իրեն տեսնում եմ ՀՀԿ առաջնորդ, իսկ մնացածն ածանցյալներ են»,- «ՀԺ»-ի հարցին պատասխանելով՝ ասել է խմբակցության ղեկավարը:

Դե իհարկե այնպես չէ, որ ՀՀԿ-ականները, նույնիսկ կուսակցական բոսերը հետո ետ չեն կանգնում իրենց ասածներից: Բայց խնդիրը Բաղդասարյանի ասածների ֆոնն է: Մի տեսակ կարծես Սերժ Սարգսյանի՝ միայն ՀՀԿ նախագահ մնալու եւ վարչապետի պաշտոնում այլ անձի նշանակելու հեռանկարը կրկին շոշափելի ուրվագծեր է ստանում:

Հիմա՝ մյուս իրադարձության մասին: ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին 11 ամիսների կտրվածքով Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը կազմել է 7.3 տոկոս: Ամենայն հավանականությամբ, դեկտեմբերը ամփոփելուց հետո տարվա կտրվածքով ՏԱՑ-ի աճը կլինի հենց 7 տոկոսի սահմաններում: ՏԱՑ-ը տնտեսական աճի ցուցանիշը չէ, սակայն եթե ուսումնասիրենք անցած տարիների վիճակագրությունը, պարզ կդառնա, որ ՏԱՑ-ը գրեթե միշտ համընկել է տնտեսական աճի ցուցանիշի հետ: Այլ կերպ ասած, կարելի է կանխատեսել, որ այս տարի տնտեսական աճը կկազմի ավելի քան 7 տոկոս: Սա ռեկորդային ցուցանիշ է անցած 5 տարիներին: Վերջին անգամ 7 տոկոսից ավելի տնտեսական աճ գրանցվել է 2012-ին: «7 տոկոս տնտեսական աճը» Հայաստանի դեպքում մի տեսակ մոգական նշանակություն ունի:  «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի տնտեսական 7 տոկոս աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»,- 2013 թվականի մարտին մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Տեխնիկական տեսանկյունից դրանից հետո 7 տոկոս աճ չապահոված կառավարությունները հրաժարական են տվել: 2013 թվականին չապահովվեց 7 տոկոս աճ, եւ 2014-ին հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանի կառավարությունը  2015-ին նույնպես չապահովվեց 7 տոկոսը, եւ հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: 2016-ին նույնպես այդ ցուցանիշը չապահովվեց, սակայն Կարեն Կարապետյանը նշանակվել էր 2016-ի սեպտեմբերին միայն:

Ու հիմա ստացվում է, որ Կարեն Կարապետյանը իր վարչապետության մեկ ամբողջական տարին փակում է ավելի քան 7 տոկոս տնտեսական աճով: Իհարկե, տարվա ամփոփումից հետո կպարզվի, որ տնտեսական այդպիսի աճը հիմնականում ստացվել է գունավոր մետաղների համաշխարհային գների աճի, կազինոների շրջանառության աճի հաշվին, բայց դա էական չէ: Սերժ Սարգսյանն էլ իր հայտարարության մեջ չի ասել, թե ինչի հաշվին կառավարությունները պետք է 7 տոկոս տնտեսական աճ ստանան:

Ու հիմա ստացվում է որ Կարեն Կարապետյանի կառավարությունը կատարել է Սերժ Սարգսյանի պայմանը եւ ապահովել է 7 տոկոս տնտեսական աճ: Առաջին անգամ՝ վերջին 5 տարիների ընթացքում: Այս տեսանկյունից գործող կառավարության եւ վարչապետի հրաժարականի համար տեխնիկապես չկան հիմքեր: Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան լուռ հակամարտության մեջ սա կարող է Կարեն Կարապետյանի ձեռքին լրացուցիչ խաղաքարտ լինել: Ու եթե իրոք ՀՀԿ վերնախավում, ինչպես ասում է Վահրամ Բաղդասարյանը, դեռ քննարկումներ չեն եղել ապագա վարչապետի թեկնածության վերաբերյալ, ապա կարելի է կասկած հայտնել, որ դեռ ամեն ինչ չէ, որ որոշված է:

Բայց դա ընդամենը կասկած է: Կասկածներ կարող են լինել նաեւ, որ իշխանությունը ընդամենը փորձում է թուլացնել հանրության զգոնությունը եւ մինչեւ գալիք ապրիլ հանրությանը դրական լիցքեր հաղորդել, թե վերջապես հնարավորություններ են ստեղծվել Սերժ Սարգսյանին մի քիչ մոռանալու, նրա ներկայությունը մի քիչ չզգալու շուրջ: Հաշվի առնելով, թե քանի տասնամյակ է Սերժ Սարգսյանը «մեր կողքին», ապա դա իրոք դրական լիցքեր է հաղորդում: Թեկուզ մի քանի ամսով՝ մինչեւ 2018-ի ապրիլը:

Տպել
9951 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց