Ազատոճայինների գլխավոր մարզիչը որոշել է հավաքականի կազմը

Գնել Մեջլումյանի անվան 2017 թ. հուշամրցաշարն ընտրական էր Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի համար: Մրցումները կայացան դեկտեմբերի 25-26-ը ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադահլիճ): 10 քաշային կարգերում պայքարեցին մոտ 100 մարզիկներ: Լրագրողների հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուռղինյանը նշեց, որ հաղթողներին ու մրցանակակիրներին հրավիրելու է ուսումնամարզական հավաքներին, որպեսզի ձեւավորի թիմի վերջնական կազմը, որը մասնակցելու է 2018 թ. ապրիլ-մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

«Կձեւավորվի հավաքական թիմը: Մինչեւ Եվրոպայի առաջնությունը մենք նախապատրաստական հավաքներ կունենանք, 2-3 մցրաշարի կմասնակցենք: Դրանից հետո իմի կբերվի հավաքականի հիմնական կազմը եւ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Առաջին անգամ է, որ Մեջլումյանի անվան հուշամրցաշարն անցկացվում է մեծահասակների համար: Նախկինում այն հիմնականում անցկացվել է պատանիների եւ երիտասարդների համար: Կուռղինյանը գոհ է մրցաշարից, քանի որ նոր անուններ են ի հայտ եկել: Մի շարք երիտասարդներ իրենց լավագույն կողմերով են դրսեւորել եւ անպայման հավաքականում ընդգրկվելու համար պայքարելու հնարավորություն կստանան: Մասնագետը հույս ունի, որ մեծահասակների մրցաշարերը հետագայում ավելի շատ կլինեն, քանի որ դրանք նպաստում են մարզաձեւի որակի բարձրացմանը:

«Մրցաշարը հաջողված էր՝ ինձ թվում է, հավաքական կազմ ընտրեցինք: Ինձ թվում է՝ մեծահասակների մրցաշարերի պակաս ունենք: Կփորձենք ավելացնել, որովհետեւ մրցակցությունն է բերում որակի: Մրցակցություն պետք է լինի, որ աճ ունենանք»,- ասաց նա:

Կուռղինյանը մեկնաբանեց նաեւ ՀՀ 2017 թ. լավագույն մարզիկների տասնյակի ընտրության արդյունքները: Նրա մարզիկներից 4-ը՝ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերինաիձեն (125 կգ) տասնյակի 25 թեկնածուների թվում էին: Ֆրանգուլյանն ու Գրիգորյանն այս տարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էին դարձել, Կետոեւը դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Բերիանիձեն՝ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր: Այս մարզիկներից ոչ մեկը, սակայն, տասնյակում չի հայտնվել:

«Կոռեկտ չի լինի, որ այդ մասին ինչ-որ բան ասեմ: Չեն եղել, ուրեմն չեն եղել: Եթե լինեին, շատ ավելի լավ: Տասնյակում տեղ գտած բոլոր մարզիկներին սրտանց շնորհավորում եմ»,- ասաց նա:

Գնել Մեջլումյանի անվան 2017 թ. հուշամրցաշարի 10 քաշային կարգերի հաղթողներն ու մրցանակակիրները հետեւյալն են.

57 կգ քաշային կարգ

1.Միհրան Ջաբուրյան

2.Ռազմիկ Պապիկյան

3.Հարություն Մանուկյան

3.Նարեկ Հովհաննիսյան

61 կգ

1.Վազգեն Թեւանյան

2.Արսեն Հարությունյան

3.Վաղինակ Մաթեւոսյան

3.Արտյոմ Ազատյան

65 կգ

1.Վալոդյա Ֆրանգուլյան

2.Աշոտ Վելիցյան

3.Գոռ Թորոսյան

3.Գագիկ Ակուլյան

70 կգ

1.Վալտեր Մարգարյան

2.Նարեկ Սիրունյան

3.Արտակ Հովհաննիսյան

3.Գեւորգ Մխեյան

74 կգ

1.Գրիգոր Գրիգորյան

2.Դավիթ Ափոյան

3.Հրայր Ալիխանյան

3.Անդրանիկ Գաբրիելյան

79 կգ

1.Վարուժան Կաջոյան

2.Ալբերտ Սուքիասյան

3.Ֆրունզ Մնացյան

3.Արման Ավագյան

86 կգ

1.Մարզպետ Գալստյան

2.Հովհաննես Մխիթարյան

3.Իգոր Սարգսյան

3.Ռազմիկ Պողոսյան

92 կգ

1.Շամիր Աթյան

2.Արման Մկրտչյան

3.Արման Թորոսյան

3.Գագո Գալստյան

97 կգ

1.Սարգիս Հովսեփյան

2.Կոլյա Հարությունյան

3.Խաչիկ Շաբոյան

125 կգ

1.Անդրանիկ Գալստյան

2.Հովհաննես Մաղաքյան

3.Էդգար Գալոյան

Տպել
2802 դիտում

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել