«Սուպեր Մամա 2»-ը յութուբ են գցել ստեղծողները, թե՞ տեսահենները. օգտատերերը կասկածում են

«Սուպեր մամա 2» կատակերգության գլխավոր պրոդյուսեր եւ դերակատար Հայկ Մարությանը ընդգծում էր, որ ֆիլմը 2017 թ. հոկտեմբերի 4-ի պրեմիերայից հետո դեռ երկար ժամանակ հասանելի է լինելու միայն կինոթատրոններում: Օրերս, սակայն այն անհայտ պայմաններում հայտնվեց յութուբում ու մեծ աղմուկ բարձրացրեց: Սկզբում օգտատերերի քննարկման հիմնական թեմաներն էին ստեղծողների հեղինակային իրավունքները խախտելու երեւույթը եւ ֆիլմի որակը:

Ոմանք շեշտում էին, որ Հայաստանում առանց այդ էլ ֆիլմեր շատ չեն արտադրվում, եւ ստեղծողներին նման կերպով շահույթ ստանալու հնարավորությունից զրկելու հետեւանքով դրանք էլ ավելի կքչանան: Մի օգտատեր կատարվածը նմանեցրել էր սովորական գրպանահատության:

«Շարքային գրպանահատության դասական օրինակ՝ մեկ վայրկյանում գողանալ մարդու սեփականությունը: Ուրիշի մտավոր սեփականությունը առանց նրա իմացության եւ թույլտվության սեփական էջում հանրայնացնելը լավություն չէ, այլ արհամարհանք ու անհարգալից վերաբերմունք տվյալ անձի նկատմամբ»,- գրել է նա:

Մեկ այլ օգտատեր էլ ընդգծում էր, որ թեեւ երեւույթը դատապարտելի է, սա լուծում է շատերի համար: Նա նշում է, որ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ կինոթատրոններ գնալ:

«Շատերը գուցե հնարավորություն չեն ունեցել կինոթատրոնում դիտելու ու ուրախացել են, որ կարող են անվճար դիտել: Ի դեպ, Հայկոն, կարծում եմ, կուրախանա, որ իր ֆիլմն այսքան սպասված է ու որ մարդիկ անօրինական ճանապարհով գողանում են այն: Իսկ ընդհանուր առմամբ՝ տխուր է»,- գրել է նա:

Ոմանց չի բավարարել աշխատանքի որակը: Նրանց կարծիքով՝ այն հիմնված է էժանագին հումորի վրա, եւ նման արտադրանքին վնաս հասցնելը մեծ հանցագործություն չէ:

«Լավ են արել, չհաշված, որ հերթական տափակությունն էր:)»,- գրել է մի օգտատեր:

Արդարության ու որակի այս թեժ քննարկումներին զուգահեռ մարդիկ նաեւ կասկածներ են հայտնել, որ կատակերգությունը տարածվել է ոչ թե տեսահենների, այլ հենց հեղինակների կողմից, եւ որ դա PR քայլ է: Նրանք ուշադրություն են գրավում այն փաստի վրա, որ ֆիլմը համացանցում է հայտնվել բարձր որակով, հեռախոսով չէ նկարված, ինչպես դա լինում է, երբ տեսահեններն են գողանում:

«Եթե դեմ են թող դատի տան։ Կամ էլ էժան փիառ են անում՝ թե գողացել են)))»,- գրել է մի օգտատեր:

Ի տարբերություն անհանգստացած, գոհ ու դժգոհ հանդիսատեսի՝ ֆիլմի հեղինակները լուռ են: Ստեղծագործական անձնակազմից միակ ու կարճ մեկնաբանությունը տվել է Հայկ Մարությանը: Ֆեյսբուքի իր հրապարակումներից մեկի մեկնաբանություններում նշել է, որ ֆիլմը գողացել են: Այլ մանրամասներ նա չի նշել: Հեռախոսազանգերին ու ֆեյսբուքով ուղղված հարցերին չի պատասխանում:

«Սուպեր մամա 2»-ը պրեմիերայից հետո մեծ հաջողություն ունեցավ: Շաբաթներ շարունակ կինոթատրոնները լեփ-լեցուն էին: Կինոսերները նշում էին, որ դժվարությամբ են տոմսեր գտնում: Երեւանյան պրեմիերայից հետո սկսեց ցուցադրվել նաեւ մարզերում: Անվճար ցուցադրություններ կազմակերպվեցին սահմանամերձ շրջաններում:

Տպել
8736 դիտում

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը