Երևան
12 °C
Առաջիկա մոտ մեկուկես ամսվա ընթացքում ընթանալու են «Սուպեր մամա 2» կատակերգության նկարահանումները: Աշխատանքները սկսվել են հունիսի 1-ին: Ֆիլմը պետք է նկարահանվեր դեռ 2016-ին, սակայն ստեղծագործական անձնակազմն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո կատակերգական ֆիլմ նկարահանելը նպատակահարմար չհամարեց: Սցենարային աշխատանքներն ու դերասանների ընտրությունն արված էին դեռ մինչեւ պատերազմը, իսկ նկարահանումները պետք է լինեին ամռանը, սակայն հետաձգվեցին: Armtimes.com-ի հետ զրույցում գլխավոր պրոդյուսեր եւ դերակատար Հայկ Մարությանը որոշ մանրամասներ հայտնեց սյուժեից՝ հիմնական մասը փորձելով թաքցնել:
«Ուղղակի կարող եմ ասել, որ նույն ընտանիքի պատմությունն է 5 տարի անց, եւ Կարենը՝ գլխավոր կերպարը, որը 1-ին ֆիլմում խոսք էր տվել, որ այլեւս նախկինի պես չի ապրելու, եւ մտել էր նորմալ կյանքի հունի մեջ, այս ֆիլմում նորից հագնում է կանացի շորերը եւ կանացի կերպարանքի է անցնում, որպեսզի փրկի իր կնոջը, որը շատ դժվար իրավիճակի մեջ է ընկնում»,- պատմեց նա:
Ֆիլմի անձնակազմը փորձել է գաղտնի պահել նաեւ շոումեն, «Comedy Club»-ի հիմնադիր-անդամ Գարիկ Մարտիրոսյանի մասնակցությունը, սակայն չի ստացվել: Դերասանին նկատել են նկարահանումներից մեկի ժամանակ «Դալմա Գարդեն Մոլում»: Նա ֆիլմի հատուկ հյուրն է եւ հանդես է գալու ոչ այնքան մեծ դերով:
«Չեմ ասի, որ Գարիկի դերը մեծ է, շատ մեծ չէ, բայց շատ հետաքրքիր է: Չեմ ցանկանում փակագծեր բացել, միայն նշեմ, որ կերպարը կարմիրգծային է, կարմիր գիծ կա ֆիլմում, որը նրա հետ է կապված: Այդքանը կասեմ, մնացածը թող անակնկալ լինի: Նրա մասնակցությունն ընդհանրապես չպետք է հայտնի լիներ, բայց Հայաստանում շատ դժվար է գաղտնիքներ պահել (ծիծաղում է)»,- ասաց Հայկը:
Ֆիլմը հեռուստատեսությամբ չի ցուցադրվելու: Այն ստեղծողները եւ դիստրիբուցիոն ընկերությունը նման համաձայնության են եկել, քանի որ հակառակ դեպքում, տուժում է կինոարտադրությունը: Հայկ Մարությանը պարզաբանում է, որ վերջին տարիներին հայկական կինոարտադրությունն իսկապես աղետալի վիճակում է, քանի որ մարդիկ սպասում են, որ ֆիլմը ցուցադրվի հեռուստաալիքներով եւ կինոթատրոններ չեն գնում, իսկ հայկական ֆիլմերի սպառման շուկան միայն Հայաստանն է, եւ եթե մարդիկ կինոթատրոններ չեն գնում, ֆիլմերը ստեղծողները եկամուտ չեն ստանում. ոչ աշխատավարձ են ունենում, ոչ էլ առհասարակ այլ ֆիլմի վրա աշխատելու գումար:
«Այս վերջին 2 տարվա ընթացքում մոտ 15 ֆիլմ է նկարահանվել: 15-ից 13-ը նույնիսկ իրենց ծախսած գումարը հետ չեն բերել: Այն 2 ֆիլմերից մեկը մենք ենք եղել («Սիրո գործակից»), որ գումար աշխատել ենք, մեկն էլ միայն ծախսերն է հետ բերել ու վերջ, գումար չի աշխատել: Եթե հաշվի ես առնում վաստակած գումարն ու տարիների աշխատանքը, որ տարվել է ֆիլմի վրա, ֆիլմարտադրությունը կոմերցիոն տեսանկյունից անհետաքրքիր է դառնում: Մարդիկ, բնականաբար, լավ օրից չէ, որ ասում են՝ դե հեռուստատեսությամբ կնայենք, բայց ինձ թվում է՝ շատուշատ մարդիկ, որոնք հնարավորություն ունեն կինոթատրոններում դիտելու, արդեն իրենք էլ են ասում՝ լավ հեռուստատեսությամբ կնայենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ֆիլմը հեռուստատեսությամբ չի ցուցադրվելու առաջիկա տարիներին, սակայն երբեւիցե հնարավոր է՝ լինի:
2014 թ.-ին էկրան բարձրացած «Սուպեր մամա»-ի դերասանական անձնակազմը պահպանվել է: Նախորդ ֆիլմում գլխավոր դերերում հանդես են եկել Հայկ Մարությանը, Անի Խաչիկյանը, Գարիկ Պապոյանը, Արման Մարտիրոսյանը, Լեւոն Հարությունյանը, Արմինե Պողոսյանը, Արփինե Գաբրիելյանը եւ ուրիշներ: 2-րդ մասում նրանց են միացել Լիլի Էլբակյանը, Արսինե Նավասարդյանը, Էվա Խաչատրյանը, Հրաչ Մուրադյանը, Սեպուհ Ապիկյանը, Իշխան Ղարիբյանը, Ելենա Եսայանը եւ այլն: Ֆիլմի բեմադրող ռեժիսորներն են Արման Մարությանը եւ Վահագն Խաչատրյանը, բեմադրող օպերատորը՝ Մկրտիչ Բարոյանը: Պրոդյուսերը Սերգեյ Հարությունյանն է:
«Սուպեր մամա 2»-ի նկարահանումները տեղի են ունենում հիմնականում Երեւանում եւ հատուկ ստեղծված տաղավարներում: Պրեմիերան կլինի սեպտեմբերի վերջին: Ցուցադրություններ են լինելու նաեւ սահմանամերձ շրջաններում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT