Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

09/07/2026 schedule18:23

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը:

Ողջունելով գործընկերոջը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շարունակական համագործակցության համար՝ ընդգծելով, որ մշակույթը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առանցքային ուղղություններից է։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային շարունակական գործընկերության համար՝ նշելով, որ միջմշակութային համագործակցությունը վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է և ունի ընդլայնման մեծ ներուժ։

Նախարարն առանձնացրել է Հայաստանի պատմության թանգարանի և Փարիզի Լուվրի թանգարանի համատեղ կազմակերպած ցուցադրությունը՝ այն գնահատելով որպես երկկողմ մշակութային համագործակցության հաջողված օրինակ։

Անդրադարձ է կատարվել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցին, որի շրջանակում ստորագրվել են համագործակցության մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ մշակույթի ոլորտում։ Այս համատեքստում քննարկվել են արդեն իսկ ձեռք բերված համագործակցության արդյունքները և դրանց հետագա զարգացման հեռանկարները։ Մասնավորապես կարևորվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի միջև ձևավորված համագործակցությունը: Ֆրանսիական կողմը նշել է, որ հետաքրքրված է Օրսեի թանգարանի և հայկական որևէ թանգարանի հետ համագործակցության հաստատման հարցում և պատրաստակամ է աջակցելու համատեղ նախաձեռնություններին։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նմանօրինակ նախաձեռնությունները ոչ միայն հնարավորություն են տալիս ներկայացնելու համաշխարհային մշակութային ժառանգությունը, այլև նպաստում են ժողովուրդների միջև մշակութային երկխոսության խորացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թանգարանների միջև երկարաժամկետ համագործակցության, համատեղ ցուցահանդեսների, թանգարանային մասնագետների փորձի փոխանակման, հավաքածուների պահպանության, վերականգնման և թվայնացման, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանության ու կառավարման ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Անդրադարձ է եղել նաև երիտասարդ մասնագետների վերապատրաստմանը, ժամանակակից արվեստի, ստեղծարար արդյունաբերությունների, համատեղ կինոարտադրության, գրականության և թարգմանական ծրագրերի զարգացմանը։

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս այդ հարթակին։ Նա տեղեկացրել է, որ 2027 թվականի հուլիսին Երևանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի մշակույթի նախարարների համաժողովը, որին կհաջորդեն Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային միջազգային խաղերը։ Նրա ընդգծմամբ՝ ֆրանսիացի գործընկերների փորձն ու աջակցությունը կարևոր նշանակություն կունենան այդ կարևոր միջոցառումների կազմակերպման գործում, որոնք Հայաստանի համար բացառիկ հնարավորություն են միջազգային հանրությանը ներկայացնելու մեր երկրի մշակութային ժառանգությունը, ժամանակակից արվեստն ու ստեղծարար ներուժը։

Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարը բարձր է գնահատել Հայաստանի հետ մշակութային համագործակցության ընթացքն ու համատեղ նախաձեռնությունների արդյունքները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համագործակցությունը թանգարանային գործի, մշակութային ժառանգության պահպանության, ժամանակակից արվեստի և մշակութային փոխանակումների ուղղություններով։ Նա կարևորել է Հայաստանի ներդրումը ֆրանկոֆոն շարժման մեջ և վստահություն հայտնել, որ առաջիկա միջոցառումները կանցկացվեն բարձր մակարդակով։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են մշակույթի ոլորտում համագործակցության խորացման պատրաստակամությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
252 դիտում

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին

Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին

Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ

Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին

Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին

Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը

Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ

TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում