Երևան
12 °C
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցում են Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումին (WSIS FORUM 2026)։ WSIS Forum-ը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ամենախոշոր ամենամյա միջոցառումն է, որը կազմակերպում է Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU)՝ ՄԱԿ-ի հովանու ներքո:
Ֆորումի շրջանակում ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով հանդես է եկել «Leaders TalkX. Հասանելիությունից դեպի ազդեցություն. առաջնորդելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ենթակառուցվածքների զարգացումը» խորագրով պանելային քննարկմանը` ներկայացնելով Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում իրականացվող կարգավորումները, դրանց արդյունքները և ապագա ծրագրերը։
«Հանձնաժողովի, որպես էլեկտրոնային հաղորակցության ոլորտի կարգավորող մարմնի, ենթակառուցվածքների զարգացման և ծառայությունների հասանելիության ընդլայնման մասով իրականացրած թիրախային կարգավորումները, միջոցառումներն ու արձանագրված արդյունքները՝ հնարավոր է եղել ապահովել լիցենզիոն պարտավորությունների սահմանման և ոլորտում մրցակցության խթանման գործառութների իրականացմամբ»,- իր ելույթում նշել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Leaders TalkX-ը հարթակ է, որը համախմբում է աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ներկայացնելու թվային տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներն ու լավագույն փորձը՝ հանուն կայուն զարգացման։
Ֆորումի շրջանակում ՀԾԿՀ պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ է ունեցել Վրաստանի և Ռումինիայի հեռահաղորդակցության կարգավորող մարմինների ներկայացուցիչների հետ։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ խորացնելու երկկողմ համագործակցությունը, խթանելու մասնագիտական փորձի փոխանակումը և զարգացնելու գործընկերային կապերը։
WSIS Forum-ը համախմբում է ավելի քան 170 երկրների պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների՝ տեղեկատվական հասարակության զարգացման, թվային փոխակերպման և կայուն զարգացման նպատակների իրականացմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT