ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը եւ նրա եղբայրը բանակում չեն ծառայել. ինչու

«Հայկական ժամանակ»-ին տեղեկություն էր հասել, որ Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը եւ նրա եղբայրները պարտադիր զինվորական ծառայության չեն անցել: Թեմայի շուրջ «ՀԺ»-ն պարզաբանում խնդրեց պատգամավորից: Վերջինս նշեց, որ ինքը եւ մյուս եղբայրը չեն ծառայել, որովհետեւ զբաղվել են գիտամանկավարժական գործունեությամբ, իսկ երրորդ եղբայրը վեց տարի պայմանագրային սպա է եղել զինված ուժերում:

«Ճիշտ չէ, եղբայրս ծառայել է, իսկ ես եւ մյուս եղբայրս գիտական թեկնածուի աստիճանի հիմքով ստացել ենք օրենքով նախատեսված տարկետման իրավունք եւ զբաղվել ենք գիտամանկավարժական գործունեությամբ: Չնայած, ես զինվորական դատախազությունում եմ աշխատել: Դրանից հետո ասպիրանտուրայում եմ սովորել: Մյուս եղբայրս ծառայել է Լուսակերտում եւ դրանից հետո 6 տարի ժամկետով մնացել է պայմանագրային զինծառայող: Մյուս եղբայրս տնտեսագիտության թեկնածու է, ասպիրանտուրա է ընդունվել, ավարտել ու շարունակել է գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվել: Եթե գիտական աստիճան ես ստանում եւ զբաղվում ես գիտամանկավարժական գործունեությամբ, այլեւս բանակ չէիր զորակոչվում: Տեղեկատվությունն 85 տոկոսով իրականությանը չի համապատասխանում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ռուստամ Մախմուդյանը:

Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Մախմուդյանը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 20-ին, Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում: 2003 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2005 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Նույն թվականին եղել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական եւ միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ: 2016-ին էլ ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Միաժամանակ տեղեկացնենք, որ Մախմուդյանը 2003-2004 թվականներին եղել է ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժնի ստաժոր: 

Ի դեպ, 2017 թվականին ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ նոր օրենքի համաձայն ՝ խիստ սահմանափակվել է գիտական գործունեությամբ զբաղվելու համար տրամադրվող ակադեմիական տարկետումը: Տարկետումը տարածվում է միայն այն երիտասարդների վրա, որոնք կընդգրկվեն ՊՆ-ի հատուկ ծրագրերում, մասնավորապես՝ «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ»:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի աղմկալի քննարկումների ժամանակ սկանդալի կենտրոնում հայտնվեցին նաեւ այն պաշտոնյաները եւ նրանց որդիները, որոնք պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել: Այդ թվում նաեւ՝ նախարար Վիգեն Սարգսյանը:

Տպել
5094 դիտում

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ` նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար