Իդեալական մարդիկ չկան, բոլորն էլ ունեն աքիլլեսյան գարշապար. Ռուստամյանը՝ ՀՀԿ-ի թեկնածուին

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք տեղեկացված էին այս առաջարկությունից, և այդ առումով եղել է նախնական քննարկումներ։

«Մենք ի սկզբանե նկատի ենք ունեցել, չնայած, որ սահմանադրությունը թույլ է տալիս, հասնել մինչեւ ընդհանուր թվի մեծամասնությամբ ընտրված նախագահին, և անգամ կարող է դա տեղի չունենալ եւ նոր ընտրություն պահանջվի։ Բայց կարծում եմ, որ  անհրաժեշտություն կա, որ նախագահը ընտրվի հնարավորինս լայն համաձայնության պայմաններում»,- ասաց ՀՅԴ-ականը եւ նշեց՝ ողջունելի է, որ թեկնածուն ինքը որոշել է, որ հանդիպի ոչ միայն քաղաքական ուժերի հետ, այլ նաև արտախորհրդարանական ուժերի հետ, հասարակական սեկտորի հետ։ Իրենք էլ իրենց վերջնական որոշումը կկայացնեն, երբ որ կհանդիպեն, կլսեն թեկնածուի մոտեցումները, տեսակետները։

Հարցին, թե արդյո՞ք վերջնական չէ իրենց որոշումը, կարո՞ղ է նախնականից տարբերվել եւ չպաշտպանեն ՀՀԿ թեկնածու՝ Արմեն Սարգսյանին։ Ռուստամյանն ասաց.

 «Բնականաբար Արմեն Սարգսյանն էլ շատ լավ հասկանում է, որ վերջնական որոշումը այսօր կայացնելը ճիշտ չի, եւ այդ գործընթացը, որ հրապարակային եւ բազմակողմանի հանդիպումների ողջունում ենք։ Եվ մենք էլ վերջնական որոշում պետք է կայացնենք»,- ասաց նա։

Այն դիտարկմանը, թե կարո՞ղ է տարբերվել որոշումը, Ռուստամյանն ասաց, որ  կարող է հանդիպումների ընթացքում այնպես ստացվի, որ հենց ինքը՝ Արմեն Սարգսյանը չուզենա, իսկ իրենք հանդիպումների արդյունքում կորոշեն։

«Մենք չունենք վերջնական որոշումը եւ մենք էլ պետք է կայացնենք հադիպումներից: Հնարավոր է, որ հանդիպումների ընթացքում, ոչ թե մենք չուզենանք իրեն սատարել, այլ ինքը չցանկանա առաջադրվել»,- նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Իսկ հարցին, թե այլ թեկնածուներ էլ ե՞ն քննարկել, Ռուստամյանն ասաց, որ բազմաթիվ անուններ են քննարկել, բայց ամենանախընտրելի եղած չափանիշներով Արմեն Սարգսյանի թեկնածությունն է, եւ իրենք համաձայնվել են, որ նրա թեկնածությունը առաջադրվի։

Լրագրողների այն հարցին, թե առաջին փուլով ընտրվելու համար 3/4 ձայն է հարկավոր, այսինքն Ծառուկյան խմբակցության աջակցությունը, ի՞նչ  է կարծում կաջակցի Ծառուկյան խմբակցությունը Արմեն Սարգսյանին, Ռուստամյանն ասաց.

«Ես հուսով եմ, դրա համար մենք նկատի ունենք այս հանդիպումները կարեւոր են»։

«Հայկական Ժամանակ»-ի լրագրողին հարցին, թե երբ Սերժ Սարգսյանն ասում էր, որ նախագահի թեկնածուն պետք է հեղինակություն վայելի ե՛ւ սփյուռքում, ե՛ւ Հայաստանում, սակայն մամուլի արխիվներից տեղեկություններ հանվեցին, որ նա Վազգեն Սարգսյանի հետ տարաձայնություններ է ունեցել, անգամ ստել է Վազգեն Սարգսյանին, այս պատմությունից հետո նա հեղինակություն կվայելի՞ հանրության շրջանում, ՀՅԴ-ի պատգամավորն ասաց.

 «Ես կարծում եմ, որ լավ են արել հանել են մամուլից, որովհետև այդպիսի բան մեզ հայտնի չէ, որ ստել է, դեռ չսկսկված արդեն սկսել են վարկաբեկել, դա լավ չի։ Իրերը իրենց անուններով է պետք կոչել: Այո, նա եղել է վարչապետ, եւ աշխատել է իր պարտավորությունները և պարտականությունները գիտակցելով։ Եւ այդ փուլում գիտենք ինչ ծանր վիճակ էր Հայաստանի համար, ըստ էության պարոն Սարգսյանը իր ջանքերը գործադրում էր, որպեսզի կարողանար ներհասարակական համերաշխությունը առաջացներ։ Բայց մնացած գնահատականները վարկաբեկիչ, ես կարծում եմ թող մնա նրանց խղճին, ովքեր փորձում են այդպիսի բան անել»,- ասաց Ռուստամյանը։

Լրագրողների այն հարցին թե արդյո՞ք անխոցելի թեկնածու է Արմեն Սարգսյանը, և վերջիվերջո Ծառուկյան դաշինքը կաջակցի՞ նրան, թե՞ ոչ, Արմեն Ռուստամյանը նշեց՝ իդեալական մարդիկ չկան։

«Իդեալական՝ կատարյալ մարդիկ չեն լինում, ամեն մեկն էլ մի աքիլլեսյան գարշապար ունի, կարծում եմ, որ եղած հնարավոր քննարկումները դա են ցույց տվել, որ լայն համախոհության հասնելու իմաստով իր թեկնածությունը ամենահավանականն է, որ նա կարողանա դրան հասնել։ Բայց կարծում եմ, որ սա այն դեպքն է, որ եթե իրենք իրենցը չեն առաջադրում, հակառակի ուղղությամբ գնալն էլ չեմ կարծում, որ ճիշտ է, հանունի համար է պետք գնալ։ Մեկ անգամ է լինելու, 7 տարով է լինելու, սա իսկապես մի նոր հնարավորություն է, որպեսզի անձը կարողանա իրեն լիարժեք դրսևորել որպես անաչառ, ազգը միավորող մի անձ»,- նշեց Ռուստամյանը։ 

Հարցին՝ ո՞րն է թեկնածու Սարգսյանի «աքիլլեսյան գարշապարը», Ռուստամյանը նկատեց.

«Ես հիմա չեմ խոսելու գարշապարների մասին, ես ավելի շատ խոսում եմ մնացած մարմնի անխոցելիության մասին: Կարծում եմ՝ դա շատ ավելի կարևոր է: Իսկ ում կթվա, թե էդ գարշապարը չունի, չարաչար սխալվում է, բոլորն էլ ունեն: Մարդիկ կան, որ ոչ միայն գարշապարը, այլև մարմնի զգալի մասն է խոցելիությամբ տառապում»,- եզրափակեց  Ռուստամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տպել
2417 դիտում

Նիդերլանդների խորհրդարանում այսօր քվեարկության կդրվեն Հայոց Ցեղասպանության 2 բանաձեւերը

Եղանակը կրկին փոխվում է. այսօր որոշ շրջաններում տեղումներ են սպասվում

ԱՄՆ դեսպանը Ռազմական համալսարանում պատմել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ռազմավարությունից

Մինչեւ 2021 թվականը արգելվել է Միխաիլ Սահակաշվիլիի մուտքը Ուկրաինայի տարածք

Լիբանանի նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (լուսանկարներ)

Զապը եւ մի քանի այլ քրեականներ ՀՀ-ից արտաքսվել են՝ ՊՊԾ գնդի ապաչեզոքացմանը չօգնելու համար

Ավտովթար ԱՄՆ դեսպանատան մոտակայքում. քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայում

Հոլանդիայից ապաստան խնդրած Թուրքիայի քաղաքացիների դիմումների մեծ մասը բավարարվել է

Ինչ կապ ունի կրթության տեսչական մարմնի նոր պետը վարչապետի հետ. 12 հոգի փողոցում է հայտնվել

Ազգային ժողովում Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն այս շաբաթ

Աթեշյանին կարգալույծ անելու պահանջով կոնկրետ եւ լուրջ քայլեր են նախապատրաստվում

Հայ-թուրքական հարաբերություններից մինչեւ ղարաբաղյան խնդիր. ԱԳ նախարարի ելույթը Բրյուսելում

Հ. Աբրահամյանի անվան հետ կապվող ՍՊԸ-ի պատճառով դատական պրոցես կսկսվի. աղմկոտ պատմություն

Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի եկած «Տարոն Ավիա»-ի սեփականատերը «կորել» է

Ավարտվեցին ծանրամարտի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց առաջնությունները

Ինչու՞ Գագիկ Սուրենյանն ավելի բարձր պաշտոնի մրցույթին չմասնակցեց եւ որքան կմնա նոր տնօրենը

Սադոմազոխիստական տեսարաններով 18 + ֆիլմը «Մոսկվա» կ/թ-ում դիտում են նաեւ անչափահասները

Արփինե Հովհաննիսյանի եւ Գեւորգ Կոստանյանի ջերմ առանձնազրույցն՝ ԱԺ նիստում (լուսանկարներ)

Կատետրի հետեւանքով երկու տարեկան երեխան 2-րդ կարգի այրվածք է ստացել. ահազանգում է մայրը

Արթիկի ճանապարհներին ձյուն է տեղում, Սյունիքում մառախուղ է