Հոկտեմբերի 27-ից առաջ Արմեն Սարգսյանը կնոջ հետ մեր տանն էր, քեֆ էինք անում (տեսանյութ)

«Արմեն Սարգսյանը վարչապետ աշխատել է ընդամենը երկու ամիս, որից հետո հիվանդացել է եւ հրաժարական է տվել: Նա ավելի շատ կարճ ժամանակահատվածով է վարչապետ եղել, քան՝ ես: Նա չկարողացավ այդ կարճ ժամանակահատվածում լուրջ գործընթաց ծավալել, որը կարելի կլիներ այսօր թվարկել»,- «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ որպես նախկին վարչապետ ի՞նչպես կբնութագրեք ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի վարչապետության ժամանակահատվածն, այսպես պատասխանեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ Արմեն Սարգսյանը կայացած անհատ է եւ իր շփումները Սարգսյանը քաղաքականության, տնտեսության, գիտության ոլորտներում ինքնուրույն է ձեռք բերել: Արամ Սարգսյանը պատասխանելով՝ «Հայկական ժամանակ»-ի այն հարցին, թե ճշգրի՞տ է մամուլը գրել, որ ժամանակին Պնախարար Վազգեն  Սարգսյանը եւ վարչապետ Արմեն Սարգսյանը կոշտ տարաձայնություններ են ունեցել, ասաց.

«Իմ եղբոր եւ Արմեն Սարգսյանը հարաբերությունները շատ ջերմ են եղել: Այդ տարիներին կային մարդիկ, որոնց դուր չէր գալիս Արմեն Սարգսյանի վարչապետ նշանակվելը, որոնց եղբորս պահվածքը դուր չէր գալիս եւ նրանք որոշակի լեգենդներ հորինեցին՝ փորձելով վարկաբեկել եղբորս եւ Արմեն Սարգսյանին: Նրա հիվանդանալուց հետո Վազգենը միշտ հետաքրքրված է եղել Արմեն Սարգսյանի առողջությամբ, փորձել է աջակցել ինչով հնարավոր է: Հոկտեմբերի 27-ից առաջ Արմեն Սարգսյանը կնոջ՝ Նունե Սարգսյանի հետ եկան մեր տուն, մեծ թենիս խաղացինք, բավականին երկար, չորս ռակետով, բաժանվել էինք երկու թիմի, որից հետո քեֆ արեցինք մինչեւ կեսգիշեր: Դա հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն էր, որից հետո պարելով նստեցին մեքենան ու գնացին: Իմ ընկալմամբ ավելի լավ կլիներ, որ Արմեն Սարգսյանը ոչ թե այս Սահմանադրությամբ ՀՀԿ-ի արարողակարգային նախագահի թեկնածուն լիներ, այլ՝ վարչապետի թեկնածուն լիներ, իրական իշխանությամբ»,- մեկնաբանեց Սարգսյանը՝ տեղեկությունները լկտի սուտ համարելով:

Արամ Սարգսյանը միաժամանակ տեղեկացրեց, որ դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյան ՀՀԿ թեկնածուին:

«Քաղաքական առումով դեմ եմ քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Նա գնում է մի ընտրության, որը չասեմ՝ իրեն պատիվ չի բերում, այլ՝ ձեռնտու չէ, մեր երկրին էլ ձեռնտու չէ: Կարծում եմ, որ պարոն Սարգսյանն ըմբռնումով կմոտենա իմ որոշմանը եւ մեր մարդկային փոխհարաբերությունները չեն փչանա»,- ասաց նա:

«ՀԺ»-ի լրագրողի հարցին՝  թվարկելով Արմեն Սարգսյանի դրական կողմերը, մասնագիտական հմտություններն, արդյո՞ք Արամ Սարգսյանը դեմ է քվեարկում նրա թեկնածությանը, միայն այն բանի համար, որ նա ՀՀԿ-ի թեկնածուն է եւ արդյո՞ք ՀՀԿ-ն չի կարող այնպիսի թեկնածու առաջադրել, որը կվայելի խորհրդարանի բոլոր ուժերի համակրանքը, պատգամավորը մեկնաբանեց.

«Ձեր ասած բոլոր հանգամանքներն էլ ինչ-որ տեղ իրականություն են: Պետք է ասեմ, որ շատ դժվար է լինելու Արմեն Սարգսյանի համար ՀՀԿ-ի թեկնածուն լինել եւ այս սահմանադրության շրջանակներում կայանալ: Սա նրա համար լուրջ փորձություն է: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ՀՀԿ-ն կարո՞ղ է այդպիսի թեկնածու առաջադրել, որ բոլորի կողմից ընդունելի կլինի, ես կիսում եմ իմ գործընկեր Էդմոն Մարուքյանի կարծիքը, որ ՀՀԿ-ն հետեւություն անելու լուրջ խնդիր ունի: Այս էլ 2-րդ անգամ ՀՀԿ-ն ունենալով լուրջ կադրային բանկ, չի կարողանում իր մեջից ընտրություն կատարել, լուրջ պաշտոն առաջարկել: ՀՀԿ-ն իր անդամներին այնքան է վարկաբեկել, որ չկա մեկը, որին կարող էր թեկնածու առաջադրել եւ բերում է դրսից, ինչպես եղավ Կարեն Կարապետյանի ժամանակ: Բերեցին Կարեն Կարապետյանին, օգտագործեցին նրա հմայքը, վարկանիշ ցույց տվեցին, հիմա էլ ցույց են տալիս, թե իբր վարկանիշն ընկնում է: Մեկ տարի հետո էլ իրենց լրատվական դաշտով փորձելու են Արմեն Սարգսյանի վարկանիշը գցել: Չեմ կարծում, որ Արմեն Սարգսյանը կլինի ՀՀԿ-ի ասածների կատարողը, նա ինքնուրույն է կայացել»,- եզրափակեց Արամ Սարգսյանը:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում 

Տպել
3656 դիտում

Քաշքշել են․ լրագրող Նարինե Ավետիսյանի դեպքով հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

Հրդեհ Դադիվանքում. տանը 4 երեխա է եղել, 2-ին փրկել են, 7-ամսական զույգերը մահացել են

Թվային ցատկ․ վարչապետին ներկայացվել է՝ ինչպես է ձեւավորվում ՀՀ-ում թվային միջավայրը

«Արսենալը» քիչ էր մնում իր համար լուրջ խնդիրներ ստեղծեր. պարտվեց 1:2. Եվրոպա լիգա

Արգենտինայում ՌԴ-ի դեսպանատանն հայտնաբերել են 400 կգ կոկաին․ կան ձերբակալվածներ

Արտակարգ դեպք Գյումրիում․ փլուզվել է 4 հարկանի շենքի երկու հարկը

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կրկին «գործուղվել» Ազատության հրապարակ

«Արթիկ» ՔԿՀ են փորձել տեղափոխել բջջային հեռախոս ու սիգարետի տուփերով թմրամիջոցներ

Թուրքիան քննադատել է Նիդերլանդների կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւերի ընդունումը

Պոլսահայոց կյանքն ալեկոծվել է․ Գերագույն հոգեւոր ժողովի հանդարտության կոչը

Մեդվեդեւան օլիմպիական ոսկին զիջեց 15-ամյա Զագիտովային

Նիդերլանդների խորհրդարանը հավաստեց հավատարմությունը համամարդկային արժեքներին. Նալբանդյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր Սիրիայում հրադադարի սահմանման բանաձեւի քվեարկություն է

Ինչու ՀՀ ՊՆ-ն չի հայտնել զինծառայողի մահվան մասին

Ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի գործով քննության առարկա են դարձել տեսանյութերը

Գագիկ Ծառուկյանի շքեղ ժամանցի կենտրոն այցելելու համար արտոնյալ վարկ են տրամադրում մարդկանց

Փլուզում Գյումրիում. տարհանվել է բնակելի շենքի 11 բնակիչ

Վթարի է ենթարկվել գործարար Խաչատուր Սուքիասյանի որդին. բախվել է 3 մեքենա, կա 4 վիրավոր

Զուգահեռ իրականություններ Բուկինիստի ներսում եւ դրսում

Թուրք կուսակցապետը դատական հայց է ներկայացրել Հունաստանի նախկին ԱԳ նախարարի դեմ