ՌԴ-ից որեւէ մեկը բարձր մակարդով չի ստիպի ՀՀ-ին՝ ապամոնտաժել Նժդեհի արձանը․ Սուրեն Սարգսյան

Արդեն անդրադարձել ենք ՌԴ Պետ Դումայում անցյալ շաբաթ կայացած կլոր սեղան-քննարկում «Ֆաշիզմի հերոսացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» թեմային։

Միջոցառմանը խոսվել է նաեւ ֆաշիզմի հերոսացման դեմ պայքարի ստորագրահավաքի մասին։ Հավաքվել է 200 000 ստորագրություն: Միջոցառման մասնակիցները մատնանշել են, որ դրանում կա նաեւ Երեւանում գտնվող Գարեգին Նժդեհի հուշարձանի հանման հատուկ պահանջ։

ՀՀԿ-ականները բացառում են Նժդեհի հուշարձանի ապամոնտաժումը։ Արդյո՞ք բարձր մակարդակով հարցին միջամտելու դեպքում հնարավոր է, որ իշխանությունը զիջման գնա. մեր հարցերին պատասխանել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

- Պարոն Սարգսյան, ՌԴ Պետ Դումայում անցյալ շաբաթ կայացել է կլոր սեղան-քննարկում «Ֆաշիզմի հերոսացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի օրենսդրական ասպեկտներ» թեմայով, որի ընթացքում խոսվել է նաեւ ֆաշիզմի հերոսացման դեմ պայքարի ստորագրահավաքի մասին։ Արդեն հավաքվել է 200 000 ստորագրություն, այնտեղ կա նաեւ պահանջ Երեւանում Գարեգին Նժդեհի հուշարձանի հանման մասին, եթե Ռուսաստանից պարտադրեն հնարավոր է արդյո՞ք, որ ՀՀԿ-ն զիջման գնա։

- Չէ, կարծում եմ, ոչ մի զիջումների ոչ ոք չի գնալու, եւ Նժդեհի արձանը հանելու կամ ապամոնտաժելու վերաբերյալ խնդիր չի լինելու։

- Այսինքն, ոչ մի կերպ չի՞ կարող նման զիջում լինել։

- Կարծում եմ, որ ոչ։ Չգիտեմ էլ, թե որքանով է իրականությանը համապատասխանում այդ ստորագրահավաքը։

- Կազմակերպիչներից մեկը ՌԴ գործող իշխանական կուսակցության՝ «Единая Россия»-ի անդամ Սերգեյ Մարկովն է։

- Ես որքանով հիշում եմ, ժամանակին Եվրոպայում ֆաշիզմի եւ դրա դրսեւորումների վերաբերյալ մի գաղափար կար, կարծում եմ, այդ շրջանակներում միգուցե եղել է նաեւ Նժդեհի անունը, բայց չեմ կարծում, որ այդ 200 հազար ստորագրահավաքը հավաքվել է միայն Նժդեհի արձանը ապամոնտաժելու համար։ Չեմ կարծում, թե Ռուսաստանից որեւէ մեկը կարողանա Հայաստանին ստիպել, որպեսզի Նժդեհի արձանը ապամոնտաժվի։

- Այսինքն, եթե անգամ Ռուսաստանից բարձր մակարդակով ստիպեն, հնարավոր չէ՞։

- Ես չեմ կարծում, որ Ռուսաստանում որեւէ մեկը բարձր մակարդակով ինչ-որ մեկին Հայաստանում ստիպի, որպեսզի Նժդեհի արձանը ապամոնտաժվի։

- Իսկ ի՞նչ եք կարծում, սա ո՞վ է կազմակերպել։

- Չգիտեմ՝ ում ձեռքի գործն է, բայց նաեւ թեմա կար, որ սա Ադրբեջանի կողմից հրահրած գործընթաց է հայ-ռուսական հարաբերությունների վրա որոշակի ազդեցություն ունենալու համար։ 

- «Единая Россия» կուսակցությունը Ռուսաստանի իշխող կուսակցությունն է եւ նրա անդամն է այս քննարկմամբ զբաղվում, նա կարո՞ղ է կուսակցությունից առանձին որոշել։

- Նորմալ է, ինչ է եղել, թող լինի կուսակցության անդամ, թող լինի պաշտոնյա։ Չեմ պատկերացնում, որ  ինչ-որ մեկը Ռուսաստանից կարող է մեզ ստիպել, որպեսզի Նժդեհի արձանը ապամոնտաժենք։ Որովհետեւ Նժդեհը մեզ համար պատմական ֆիգուր է, եւ ոչ մի ձեւով չի տեղավորվում իմ պատկերացման մեջ նման ճնշում Ռուսաստանի կողմից եւ Հայաստանի կողմից այդ ճնշման ազդեցության ներքո արձանի ապամոնտաժում։ Ես չեմ կարծում, որ նա իր բոլոր քայլերը համաձայնեցնում է ՌԴ բարձրագույն իշխանությունների հետ։ Ընդհանրապես, պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանի էքսպերտային դաշտը ավելի ագրեսիվ ու բացասական մեկնաբանություններ է տալիս երեւույթներին, քան պետության բարձրագույն իշխանությունները։ Սրան պետք է հանգիստ վերաբերվել եւ շարժվել առաջ եւ որեւէ սպառնալիք, կարծում եմ, չի լինելու։

- Հնարավո՞ր է Հայաստանում ՀՀԿ-ից ինչ-որ մեկը կուսակցությունից առանձին որոշում կայացնի։

- Ես չգիտեմ, ես կուսակցական չեմ, բայց աշխարհի մի շարք երկրներում պրակտիկա կա, որ կուսակցության անդամները գործում են առանց կուսակցության համաձայնության։ Դրա վառ օրինակներից մեկը ԱՄՆ-ն է. հանրապետական կուսակցության անդամները ոչ միայն չեն ընդունում Թրամփի որոշումները, այլեւ ընդհանրապես բոյկոտում են Թրամփին։ Այնպես որ, կարծում եմ, սրան պետք է հանգիստ նայել։

                                                                                        Նիկոլայ Ավետիսյան

Տպել
3043 դիտում

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը