Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել եւ տեղեկացրել, որ բացահայտվել է ամիսներ առաջ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ սալորի ծառի տակ երեխային թողած մոր ինքնությունը: Նշվել էր, որ պարզվել են դեպքի հանգամանքները, եւ երեխայի մորը մեղադրանք է առաջադրվել:
Այսօր մեզ հաջողվեց կատարվածի վերաբերյալ որոշ մանրամասներ պարզել: Ըստ այդմ, 36-ամյա կինը, որն աշխատում է որպես ուսուցչուհի, սկզբում հերքել է, թե ինքը կապ ունի երեխայի հետ: Բայց դա հաստատվել է տարբեր փորձաքննությունների ու նաեւ ԴՆԹ հետազոտության արդյունքում: Ի վերջո, կինն ընդունել է, որ Պռոշյան գյուղում թողնված նորածինն իրենն է: Դրանից հետո էլ նա ցուցմունք է տվել ու ներկայացրել մանրամասները: Ինչպես մեզ հայտնի դարձավ, նախատեսվում է այս գործով մեղադրանք առաջադրել նաեւ մի շարք այլ անձանց: Երեխայի ծնունդը տան պայմաններում ընդունել է բուժաշխատող, ինչն ապօրինի արարք է: Բացի այդ, կինը նորածին երեխային լքել է մերձավորների ճնշման տակ:
Երեխային Պռոշյան գյուղի տներից մեկի այգում թողած կնոջ նկատմամբ, ինչպես տեղեկացրել էր Քննչական կոմիտեն, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Դրանում ասվում է. «Կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող եւ ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը, եթե հանցավորն այդ անձին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն է ունեցել եւ պարտավոր է եղել նրան խնամելու կամ ինքն է նրան դրել կյանքի համար վտանգավոր վիճակում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով (100 հազարից 150 հազար դրամ-խմբ.) կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:
Նորածինը Պռոշյան գյուղում գտնվել էր նախորդ տարվա օգոստոսին: Նա տեղափոխվել էր հիվանդանոց, այնուհետեւ՝ մանկատուն: Աղջնակը դեռեւս այդ հաստատությունում է: Նրան պատրաստվում են որդեգրել: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը, պատասխանելով մեր հարցմանը, ասաց. «Գործը դատարանում է: Պետական բոլոր մարմինները անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրել են քաղաքացուն, եւ նա որդեգրման վերաբերյալ դիմումը ներկայացրել է դատարան: Երբ որ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնի, այդ քաղաքացին երեխային կտանի տուն: Երեխան իրեն լավ է զգում, որդեգրել ցանկացողը հաճախակի այցելում է նրան»:
Լենա Հայրապետյանը պարզաբանեց, որ դատարանի վճիռն արդեն կա: Բայց թե երբ այն ուժի մեջ կմտնի, մեր զրուցակցին հայտնի չէր: «Ես չգիտեմ՝ երբ է եղել վճիռը, բայց սովորաբար այն ուժի մեջ է մտնում տասը օրից մինչեւ երկու ամիս ժամկետում»,- ասաց նա:
Մինչեւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծնողը կարող է դիմել եւ հետ վերցնել իր երեխային: «Նախ պետք է ինքը կարողանա արդարացնել իրեն, որ երեխային ծառի տակ է թողել գնացել: Եթե իրեն ծնողական իրավունքից չզրկեն, ուրեմն կարող է երեխային հետ վերցնել: Ինքը դեռեւս իր ծնողական իրավունքը վիճարկելու հնարավորություն ունի»,- նկատեց նախարարության պաշտոնյան:
Ուշագրավ է, որ երեխային որդեգրել ցանկացող քաղաքացին նույնպես Կոտայքի մարզից է եւ դարձյալ ուսուցչուհի: «Նա ունի կենսաբանական երեխա, նաեւ խնամատար ծնող է»,- հավելեց Լենա Հայրապետյանը:
Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 31-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լավրով-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Այս պահին ոչ ոք խաղեր չի խաղում, պատրաստ եմ հանդիպել Իրանի բարձրաստիճան ղեկավարների հետ․ Թրամփն ասել է՝ երբ
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ արծաթե մեդալակիր․ Ծանրամարտի ԵԱ
Սամվել Կարապետյանն ու Ծառուկյանը Քոչարյանի կլիենտներն են. 2021թ.-ից ՀՀ-ի ընդդիմությունը Պուտինն է. տեսանյութ
Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ չկայանել․ Երևանի քաղաքապետարան
Մտահոգիչ հաղորդագրություններ ենք ստանում դեպի Հայաստան զգալի ֆինանսական ռեսուրսներ ուղղորդելու փորձերի մասին
Դավիթ Առաքելյանը Ստամբուլում մասնակցել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին
Կապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ․ լուսանկարներ
«Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն»-ում 15-ամյա սանը դանակով սպառնացել է մյուս երեխաներին
Հայաստանը և ՆԱՏՕ-ն կարողացել են ստեղծել գործընկերության ավելի ամուր հիմք․ նախագահը ընդունել է Քևին Համիլթոնին
«Ոռնոցը», որ սկսվել է ռուսական ճամբարից, խոսում է այն մասին, որ մենք ճիշտ ճանապարհին ենք. Ստեփանյան. տեսանյութ
Վերջացած մարդը չգիտեմ, բայց Կարապետյանցը, դեռ քաղաքական գործիչ չդարձած, արդեն վերջացած իրավապաշտպան է․ Եղոյան
Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարան հասցեագրվող դիմումները կընդունվեն առցանց, սպասարկում չի իրականացվի
Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ
Տեղի է ունեցել Վեդիի մանկապարտեզներից մեկում․ ՆԳՆ-ն՝ ՀՀ զինանշանը ջարդուփշուր անելու դեպքի մասին
Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն․ Թորոսյան
Սերժ Սարգսյանի՝ Իսակովի հողամասի առուվաճառքի պայմանագիրը անվավեր է ճանաչվել․ կբռնագանձվի 297 մլն 980 հզր դրամ
Տաշիրում և Ստեփանավանում խուզարկում են Կարապետյանների աջակիցների բնակարանները
Գետերում հնարավոր է ջրի անբարենպաստ ելք․ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության
Հայաստանը պատրաստ է կառուցել ապագա, որտեղ սահմանները խոչընդոտներ չեն, այլ համագործակցության դարպասներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ տեղումները չեն դադարի, առանձին շրջաններում դրանք կլինեն ինտենսիվ
Սերժ Սարգսյանի՝ 2006-ին կնքած հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր է ճանաչվել․ կբռնագանձվի շուրջ 79 միլիոն
«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Աստանա-Երևան երթուղով չվերթերը
Առաջընթաց՝ ամեն օր. Ամիօ բանկը անցնում է համակարգային թվայնացման
Փամփուշտներ, նռնակներ, հրացան, ինքնաձիգ. ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել
Եթե Քոչարյանի, Ծառուկյանի և կալուգացու թիմակիցները կաշառք առաջարկեն, գրեք ինձ. անանունությունը երաշխավորում եմ
ՀԱՊԿ-ը կայուն խաղաղություն է ակնկալում Բաքվի և Երևանի համաձայնագրից հետո. Մասադիկով
Յունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր
Փլուզում խանութ-սրահում, տրակտորն ընկել է նկուղ. տուժել է երկու քաղաքացի
Հայաստանում ձևավորվել են ֆրանսերենի խթանման ինստիտուցիոնալ հիմքեր. Ժաննա Անդրեասյան
Ծեծկռտուք Կոտայքի մարզի դպրոցներից մեկի աշակերտների միջև
ՆԳՆ-ն՝ 2026-ի լավագույն գործատուների շարքում․ Արփինե Սարգսյանը հետևել է Career City Fest փառատոնի ընթացքին
Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է 156 հազար մարդու տարhանում
Գրիգորյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները
Սիմոնյանը դատի է տվել Միքայել Մարգարյանին՝ պահանջելով ներողություն խնդրել և վիրավորանքի համար վճարել 1 դրամ
Վասիլիս Մարագոսն այցելել է ԿԸՀ, հետաքրքրվել ընտրությունների նախապատրաստական ընթացքից
Ալեն Սիմոնյանը երեք հարց է հղել Ռոբերտ Քոչարյանին
Շնորհակալ եմ շատ, Ձեզ բոլորը սիրում են, որովհետև Դուք մարդկանց մեջ եք. Արթուր Աբրահամը՝ Նիկոլ Փաշինյանին
Վարչապետը ներկա է գտնվել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքին. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT