Հասարակությունը պետք է իմանա՝ դատապարտյալն ինչ հանգամանքով է ներվում.Մարուքյան (տեսանյութ)

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը, քննարկվում է «Ներման մասին» օրենքի նախագիծը։

Նախագծի հիմնական զեկուցողն է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Սուրեն Քրմոյանը։ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, թե ինչո՞ւ է նախագահի ձեռքից վերցվել ներում շնորհելու իրավունքը, Քրմոյանը պատասխանեց, որ ՀՀ նախագահին առաջարկություն ներկայացնող մարմին պետք է լինի, եւ դա համարվում է վարչապետը։

«Այդ մարմինը պառլամենտական հանրապետության դեպքում պետք է լինի վարչապետը, որովհետեւ հավաքական կարծիք է ունենալու՝ հաշվի առնելով հանձնաժողովի եզրակացությունը։ Ըստ այդմ, մենք չենք կարծում, որ նախագահի լիազորությունները վերցվել են»,- ասաց Քրմոյանը։ Նա նաեւ նշեց, որ շատ երկրներում է, որ դատապարտյալին ներում շնորհելու առաջարկություն ներկայացնում է վարչապետը՝ Բելգիա, ԱՄՆ, Իսպանիա եւ այլն։ 

Մարուքյանը հարցրեց, թե ընդունվել է արդյո՞ք իր առաջարկությունը՝ ներման մասին հրապարակայնությունը ապահովելու առումով, քանի որ մինչ այժմ ներում ստացած անձանց մասին հանրությունը տեղեկացվել է մամուլից եւ այդ մասին հայտարարություն չի եղել։ «Հասարակությունը պետք է իմանա՝ դատապարտյալն ի՞նչ հանգամանքով է ներվում»։

Քրմոյանը պատասխանեց, որ շատ ժողովրդավարական երկրներում ներման մասին հրամանագրի վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվում՝ նախագահին չկաշկանդելու համար, եւ իրենք ընդունում են լավագույն փորձը։

Ի պատասխան Մարուքյանը նշեց. «Դուք բերում եք Բելգիայի օրինակը, բայց Բելգիայում չկա իրավիճակ, որ ընտրություններում մարդկանց խոստանան՝ այս կամ այն դատապարտյալը կներվի, եթե ձայն տա Հանրապետական կուսակցությանը։ Պետք չի Բելգիայի հետ համեմատել, իսկ Հայաստանում պետք է անպայման հրապարակայնացնել»։

Տպել
853 դիտում

Դպրոցի ավարտական քննություններն այսուհետ կլինեն միասնական եւ դրանք կվերահսկի ԳԹԿ-ն

Թուրքիայում բացվել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը (տեսանյութ)

Ոստիկանության պետի հրամանով 8 ծառայողների սպայական կոչումներ են շնորհվել

Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն ու կփոխվեն

Սուրբ Կարապետ վանքի հարևանությամբ գտնվող ավազահանքում փլուզում է տեղի ունեցել. կա զոհ

Առողջապահության նախարարը կմեկնի Քատարի Պետություն

Ն. Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայերի ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ է շնորհել

Բելգիայի թագավորական ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում է

Ովքեր եւ ինչի համար էին Զովասարում այս գիշեր ցանկացել տուն պայթեցնել. մանրամասներ

100 օրվա ամփոփում. հեղափոխություն առանց ծանր հետեւանքների

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը կքննարկի ՀՀ ընտրանու հետ կրկին մենամարտերի մասնակցելու հարցը

«էլեկտրիկ Երևան»-ի ամենահայտնի ցուցարարն ու լրագրող Զ. Մեջլումյանը՝ Դ. Սանասարյանի թիմում

«Արմնյուզ»-ի վաճառքի մասին տեղեկությունները կեղծ են. Հրաչյա Քեշիշյան

Պաշտպանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ

«Դիլիջան ազգային պարկ»-ից 9-ը հազար ծառ հատելու համար մեղադրանք է առաջադրվել 15 անձի

Դատախազը «շու՞տ է մոռացել իր հայտարարությունները». Դավթյանը պատասխանում է Շարմազանովին

Ընտրացուցակներ մաքրելուց մինչեւ օրենքով գողեր. Վալերի Օսիպյանի 100 օրը

ԲԴԽ-ն մշակել է արդարադատության արդյունավետության բարելավման հայեցակարգ

Արցախում ծնունդների թիվն ավելացել է, նորածին տղաների թիվը գերակշռում է աղջիկներին

Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ-ի դիմաց պահանջում է Տիգրան Մուկուչյանի հրաժարականը (տեսանյութ)