Երևան
12 °C
ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ներման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով ներման բացառիկ իրավունքն այլեւս ՀՀ նախագահի մենաշնորհը չէ: Սույն օրինագիծն այսօր քննարկվեց ԱԺ պետական իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում:
2005 թվականի Սահմանադրության 55-րդ հոդվածի վերջին 17-րդ կետում ասվում է, որ ՀՀ նախագահը ներում է շնորհում դատապարտյալներին: Նախագահին կից գործել է Ներման հարցերի հանձնաժողով, որը քննել է ներման խնդրագրերը, եւ իր եզրակացությամբ այն ներկայացրել հանրապետության նախագահին, ով էլ միանձնյա որոշել է՝ բավարարե՞լ ներման միջնորդությունը, թե՞ մերժել:
Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված եւ «Ներման մասին» օրենքի փոփոխություններով նախատեսվում է, որ պետք է լինի լայն ներկայացվածություն ունեցող հանձնաժողով, որի անդամները դատապարտյալներին ներում շնորհելու վերաբերյալ առաջարկություն են ներկայացնելու Հանրապետության նախագահին, որից հետո նախագահը կարող է կամ ներում շնորհել, կամ իր առարկություններով վերադարձնել ներկայացնող մարմին:
Հատկանշական է, որ եթե ներկայացնող մարմինը, այնուամենայնիվ, պնդի իր առաջարկությունը, ապա Հանրապետության նախագահը կամ պետք է ներում շնորհի դատապարտյալին, կամ դիմի ՍԴ:
Այսինքն՝ մի կողմից սահմանադրական փոփոխություններով, որոնք ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ից, նախագահի ներում շնորհելու լիազորությունը, կարծես թե, պահպանվում է, բայց իրականում այդ որոշումը կայացվում է բոլորովին այլ գերատեսչությունում, իսկ ՀՀ նախագահին մնում է կամ համաձայնել, կամ դիմել ՍԴ:
Մասնավորապես, Սահմանադրության 135 հոդվածում, որը վերնագրված է «Ներում շնորհելը», ասվում է՝ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը, բայց ԱԺ ներկայացված «Ներման մասին» օրենքի նախագծից պարզ է դառնում, որ ներում շնորհողը վարչապետն է, եւ նա կարող է ներում շնորհել անգամ այն դեպքում, երբ նախագահը համաձայն չէ վարչապետի որոշման հետ:
Օրինագծի 5-րդ հոդվածի 9-րդ կետը սահմանում է, որ Ներման հարցերով հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, մինչդեռ նախկինում այդ հանձնաժողովը գործում էր ՀՀ նախագահին կից: Հետեւաբար, ստացվում է, որ ներման հանձնաժողովի անդամներին այսուհետ նշանակելու է վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT