Երևան
12 °C
Առաջին սպառման ապրանքների գները Հայաստանում շարունակվում են տատանվել: «Հայկական ժամանակ»-ը հերթական դիտարկումն է իրականացրել Երեւանի փոքր կենտրոնի սուպերմարկետներում, որի արդյունքները ներկայացնում ենք ստորեւ:
Առաջին ծավալուն դիտարկումն իրականցրել էինք 2017 թվականի նոյմեբերի 7-ին: Մինչ այդ, կարագի եւ մսի թանկացումն արձանագրել էինք հոկտեմբեր ամսին: Այսօր իրականացված դիտարկումը համեմատելու ենք նոյեմբեր եւ հոկտեմբեր ամիսների գների հետ, որպեսզի ստանանք վերջին երեք ամսվա գների տատանման պատկերը:
Ամենաարագ թանկացած ապրանքը կարագն է: Հոկտեմբեր ամսին 1 կիլոգրամ «Նոր զելանդական» տեսակի կարագն արժեր 3940, իսկ «Անքոր»-ը՝ 3980 դրամ: Այսօր արդեն հետեւյալ պատկերն ենք արձանագրել՝ «Նոր զելանդական» կարագն արժե 4400 դրամ, իսկ «Անքոր» տեսակի կարագը 4700 դրամ: Հոկտեմբերի համեմատ կարագը թանկացել է համապատասխանաբար 420 եւ 720 դրամով: Նոյեմբերին արձանագրված գների համեմատ «Նոր զելանդական» կարագն էժանացել է 90, իսկ «Անքոր» տեսակի կարագը թանկացել է 250 դրամով: Գնային այս տատանման համար որեւէ հիմնավորում չկա, քանի որ կարագի այս տեսակներն իրարից չնչին տարբերությամբ են վաճառվել, իսկ այսօր «Անքոր» տեսակի կարագն անհամեմատ ավելի թանկ է: «Անքոր» տեսակի կարագը որոշ խանութներում հանդիպում է նաեւ 1կգ-ն 4990 դրամով, որն առավելագույն գինն է կարագի այս տեսակի համար:
Եթե կարագի գինը չի նվազում, ապա հավի մսի դեպքում հակառակ գործընթացն է: Ամբողջական հավի մեկ կիլոգրամ միսն այսօր արժեր 1200-ից 1300 դրամ (կախված արտադրող ընկերությունից): Մինչդեռ հոկտեմբեր ամսին կատարած մեր դիտարկման ժամանակ արձանագրել էինք, որ հավի մսի գինը սկսվում է 1560 դրամից: Այսինքն՝ հավի միսն էժանացել է մինչեւ 360 դրամ:
Տավարի փափուկ միսը հասել է իր ռեկորդային ցուցանիշին: 1 կիլիոգրամ փափուկ միսն այսօր վաճառվում էր 4100 դրամի սահմաններում: Նույեմբերին մենք արձանագրել էինք, որ տավարի փափուկ միսն արժեր 3650 դրամ: Երեք ամսում մսի այս տեսակի գինը թանկացել է շուրջ 450 դրամով: Խոզի չալաղաջն այսօր արժի 3750 դրամ, որը նոյեմբերին արձանագրված գնից թանկացել է ընդամենը 10 դրամով: Կարելի է ասել, որ նախորդ տարվա թանկացումից հետո խոզի մսի այդ տեսակի գինը գրեթե անփոփոխ է մնացել:
Թռչնաբուծական ֆաբրիկաների արտադրած ձուն այսօր վաճառվում էր 1700-ից 2000 դրամի միջակայքում (30 հատը): Մեկ հատի գինը տատանվում էր 56-66 դրամի սահմանում: Նոյեմբերին կատարած մեր դիտարկման համեմատ ձուն էժանացել է շուրջ 10 դրամով: Ձվի գնի դեպքում 10 դրամը շոշափելի նվազում է, քանի որ մարդիկ մեկ գնման ժամանակ ձուն առնվազն մի քանի հատ են գնում: Տնական ձվի մեկ հատի գինը տատանվում է 80-90 դրամի սահմաններում:
Բանաջարեղենի գնի էական փոփոխություն չկա: Միայն կանաչ սոխի մեկ կապը թանկացել է 50 դրամով՝ 130 դրամից դարձել է 180 դրամ, իսկ համեմն էլ 90 դրամից դարձել է 100 դրամ: Հայկական լոլիկը 700 դրամից դարձել է 1090 դրամ, իսկ չերի տեսակի լոլիկի գինը դարձել է 2050 դրամ: Այն թանկացել է շուրջ 400 դրամով: Վարունգի գինը, եթե նոյեմբեր ամիսին սկսվում էր 370 դրամից, ապա այսօր արդեն սկսվում է 800 դրամից: Թանկացումն այս դեպքում կազմում է 430 դրամ: Կարտոֆիլի գինը կայուն 250 դրամ է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ
«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT