Քաղբանտարկյալ չկա. «բրիտանացին» Աժ-ում սայթաքում էր լեզվից, ոտքերին փաթաթված զայրադչնիկից

Լուսանկարները՝ Ֆոտոլուր գործակալության

Փետրվարի 9-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը ԱԺ ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության հետ: Ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը հայտարարեց՝ հանդիպումը պրոֆեսիոնալների հետ էր եւ սրտնեղած չէ, որ ԵԼՔ-ը իր թեկնածությանը դեմ է քվեարկելու: Սարգսյանը նշեց՝ ընտրվելու դեպքում պատրաստակամ է ընդդիմադիրների հետ եւս աշխատել:

«Հանդիպման ընթացքում հարցեր ուղղեցինք իրար երկու կողմից, քննարկումը շատ բաց էր, պրոֆեսիոնալ: Ես իմ կողմից բավարարված եմ զգում, որովհետև շատ բաց զրույց էր եւ ես կարծում եմ, որ այս զրույցը վերջինը չի, մենք խոսեցինք նաեւ հետագա նոր հանդիպումների մասին: Ես հստակ գիտեմ, որ ԵԼՔ-ը հայտարարել է, որ դեմ են քվեարկելու ինձ, ես էլ, իհարկե, հարգում եմ իրենց որոշումը, բայց դա չի նշանակում, որ եթե ես համաձայնեմ թեկնածու լինել, հետո ընտրվեմ նախագահ, իրենց հետ չեմ աշխատելու: Ընդհակառակը` իրենք ընդդիմախոս կառույց են, որոնք արտահայտում են հասարակության որոշակի մասի կարծիքը, այնպես որ ես նայում եմ առաջ, իրենց հետ շարունակելու եմ աշխատել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախագահի թեկնածուն:

ԵԼՔ խմբակցության եւ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպման առանցքում եղել է նախագահի պաշտոնում թեկնածուի տեսլականը: Հանդիպումից հետո այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը հերթականությամբ ներկայացրեց իրենց կողմից բարձրացրած հարցերը: ԵԼՔ-ում Արմեն Սարգսյանին անհարմար հարցեր են տրվել՝ երկրի խնդիրներից, Սերժ Սարգսյանի սուպերվարչապետության կառավարումից, նոր նախագահի բացակայող լիազորություններից եւ այլն:

«Հարցրել ենք՝ ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ի հեճուկս նրան, որ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, բայց պրոցեսները գնում են այնպես, որ առաջադրվում է, որը ներքաղաքական վիճակը սրելու լուրջ պոտենցիալ ունեցող հարց է, և նա, ով լինելու է նախագահ, լուրջ խաչմերուկի և դերակատարման մեջ կարող է հայտնվել: Հարցրել ենք, թե Սարգսյանն ինչպես է վերաբերվում, որ նախագահական նստավայրը պատրաստվում են խլել եւ նաեւ, թե ինչպես է վերաբերվում ներման համակարգի փոփոխությանը, քանի որ Սահմանադրությամբ հստակ նախագահին էր վերաբերում, հիմա այն դե ֆակտո դառնում է վարչապետի լիազորությունը: Ընտրակաշառքների մասին իր գնահատականներից ենք հետաքրքրվել, Մարտի 1-ի հարցով դիրքորոշումները ճշտել, քաղբանտարկյալների հարցն ենք բարձրացրել, նաև խնդրել ենք պարզաբանել իր քաղաքացիության հարցը, որ մամուլում նշվում է»,- ասաց նա:

Արմեն Սարգսյանի պատասխանները Փաշինյանը չհանրայնացրեց՝ կոռեկտության սկզբունքով, բայց դաշինքում այն ընդունել են ի գիտություն:

Հարցին, թե Արմեն Սարգսյանն ինչ-որ կերպ ակնարկե՞լ է, որ ցանկություն ունի նախագահ դառնալ, բայց ձեւական այցեր է կատարում, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նա իրենց եւս ասել է, որ վերջնական որոշում կայացնելու է բոլորի հետ հանդիպելուց հետո:

«ՀԺ»-ի հարցին՝ Արմեն Սարգսյանը հայտնե՞ց՝ եթե ընտրվի, ապա պատրաստ է ԵԼՔ-ի հետ աշխատել, իսկ դաշինքը պատրաստ է ՀՀԿ-ի նախագահի հետ աշխատել, Նիկոլ Փաշինյանը նկատեց.

«Մենք ասացինք, որ ինչպես այս հանդիպումը, որը ասել ենք՝ պատրաստ ենք քննարկումների, շփումների, էլի ենք ասում, որ պատրաստ ենք»:

Հարցին՝ արդյո՞ք Արմեն Սարգսյանը մոտեցումներով տարբերվում է գործող իշխանության որդեգրած քաղաքականությունից, ԵԼՔ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ եթե նա ՀՀԿ-ի թեկնածու է, ուրեմն այդպիսով իշխանության թիմի մեջ է:

«Իհարկե, սահմանադրական նոր գործառույթներով, նրա վրա դրված է քաղաքական պարտավորություն՝ լինել չեզոք և անաչառ: Եթե համաձայնվի լինել նախագահի թեկնածու, ուրեմն համաձայն է ստանձնել այդ պարտավորությունները»,- ասաց նա:

Իսկ թե իր համար մտահոգիչ չե՞ն այն հրապարակումները, որ իր ՀՀ քաղաքացիության տարիները բավարար չեն նախագահի պաշտոնում առաջադրվելու համար, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ խնդիրը՝ արդյոք նա ունի Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, ստուգելի է: «Եթե թեկնածու է առաջադրվում, ուրեմն, պետք է հոգ տանել և ստուգել այդ փաստը»,- ասաց նա:

Հանդիպումից հետո հանրապետականի եւ մասնավորապես կուսակցապետ Սերժ Սարգսյանի պատկերացրած անկողմնակալ նախագահի թեկնածուն խորհրդարանում առաջին լուրջ սայթաքումը թույլ տվեց: Հարցին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, Արմեն Սարգսյանը պատասխանեց.

«Ես չգիտեմ՝ քաղբանտարկյալներ կա՞ն Հայաստանում, ես գիտեմ, որ կան անհատներ, որոնք հասարակության կողմից գնահատվում են քաղբանտարկյալ: Մեր երկրում այսօր կամ վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն, բայց ո՞վ է որոշում քաղբանտարկյալ լինելը»,- խուսափողական պատասխան տվեց նախագահի թեկնածուն: Այս հարցը նրան սուր ջղաձգեց, հրաժարվեց խոսել այլ թեմաներով, փորձեց արդարացնել, որ ժամանակ չունի, դեռ պետք է Արցախ մեկնի:

Մինչ այս Արմեն Սարգսյանից հաջողվեց մի քանի հարցերի պատասխաններ ստանալ, մասնավորապես, մեկնաբանեց այն, թե ինչու՞ Բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրում գրանցված Eurasia House International ընկերության փաստաթղթերում Արմեն Սարգսյանը ներկայանում է որպես Բրիտանիայի քաղաքացի:

«Այստեղ, որ դուք խնդիր եք փնտրում, խնդիր չկա: Ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: 2000 թվականին, երբ ազատվեցի դեսպանի պաշտոնից, դրանից հետո դիմել եմ քաղաքացիության համար եւ ստացել եմ 2002 թվականին: Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ին: Հիմա դուք Companies House-ից օրինակներ եք բերում, բայց ես տասնյակ ընկերությունների խորհրդի կազմում եմ: Այդտեղ ինչ-որ տեղեր գրանցված է եղել, որ հայ եմ, իսկ ինչ-որ տեղեր՝ անգլիացի: 2011-ին քաղաքացիություն տալուց հետո չեմ հայտարարել, որ քաղաքացիությունից հրաժարվել եմ: Այդ բոլոր տեղերում ինձ ընդունել են որպես Արմեն Սարգսյան եւ ոչ թե Բրիտանիայի քաղաքացի: Դուք կարծում եք, որ մեկը քաղաքացիությունից հրաժարվեց, ուրեմն Բրիտանիան միանգամից հանեց»,- ասաց նա:

Արդեն վերելակի խցիկից Արմեն Սարգսյանը պատասխանեց իրեն ձեռնտու մեկ այլ հարցի՝ վիրավորված չէ՞ այն հանգամանքով, որ Բաղրամյան 26-ի ճոխ նստավայրը իր համար շատ ճոխ են համարել եւ այլ նստավայր են առաջարկել.

«Ընդհակառակը, եթե ես աշխատեի Բաղրամյան 26-ում, ապա կլինեի 3-րդ հանրապետության 4-րդ նախագահը, իսկ հիմա, որ այլ տեղում է լինելու իմ աշխատավայրը կլինեմ 4-րդ հանրապետության առաջին նախագահը»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Այս հարցին պատասխանելիս եւ վերելակ մտնելիս Արմեն Սարգսյանին եւս մեկ սայթաքում էր սպասում, բայց այս անգամ ոչ լեզվի: Բանն այն է, որ ԵԼՔ խմբակցությունից դեպքի վերելակ տանող միջանցքը շատ նեղ էր, լրագրողները՝ շատ, եւ ստացվեց այնպես, որ լրագրողներից մեկի համակարգչի լիցքավորման լարը փաթաթվեց Արմեն Սարգսյանի ոտքերին, նա կընկներ միջացնքում, եթե լրագրողներից մեկը նրան չզգուշացներ եւ ձեռքից չբռներ:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 10-ի համարում: 

Տպել
7233 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը