Հայազգի գեղասահորդուհին օլիմպիական խաղերում համաշխարհային ռեկորդ է սահմանել

Ռուսաստանցի հայազգի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդեւան (Բաբասյան) անգերազանցելի է մնում կանանց մենասահքում: Երեկ՝ փետրվարի 11-ին, Փհենչհան 2018-ի թիմային պայքարի կանանց կարճ ծրագրում նա առաջին հորիզոնականն է զբաղեցրել համաշխարհային ռեկորդով: Վաստակել է 81.06:

Մեդվեդեւան գերազանցել է իր իսկ ռեկորդը, որը սահմանել էր 2017 թ. Տոկիոյում կայացած աշխարհի առաջնության թիմային պայքարում (80.85): 18-ամյա մարզուհին 15 տարեկանում է նորամուտը նշել է մեծահասակների պայքարում, եւ վերջին տարիներին մրցակցությունից դուրս է:  

Նա աշխարհի 2016 եւ 2017 թթ., Եվրոպայի 2016, 2017 թթ. չեմպիոնն է: 2 անգամ հաղթել է Գրան պրիների եզրափակիչներում: Որակավորվել էր նաեւ 2017-2018 մրցաշրջանի եզրափակչին, սակայն չի կարողացել մասնակցել վնասվածքի պատճառով: Նրան են պատկանում նաեւ ազատ ծրագրի (160.46) եւ 2 ծրագրերի արդյունքում (241.31) համաշխարհային ռեկորդները:

Ինչ վերաբերում է Փհենչհան 2018-ին, ապա կանանց պայքարի կարճ ծրագրում 2-րդ տեղն է զբաղեցրել իտալացի Կարոլինա Կոսները (75.10), 3-րդը՝ կանադացի Քեթլին Օսմոնդը (71,38): Մեդվեդեւայի արդյունքն օգնել է իր թիմին կարճ ծրագրից հետո 2-րդ տեղով որակավորվել ազատ ծրագրին: Կարճ ծրագրից հետո մեդալների համար պայքարելու հնարավորություն է ստացել 5 թիմ՝ Կանադա (35 միավոր), Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից (31), ԱՄՆ (29), Ճապոնիա (26), Իտալիա (26):

Ազատ ծրագիրը կայացել է այսօր: 2 ծրագրերի արդյունքում չեմպիոն է դարձել Կանադան, ռուս մարզիկները զբաղեցրել են 2-րդ, ԱՄՆ-ն՝ 3-րդը տեղը:

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն որակազրկված է Սոչի 2014-ի դոպինգ սկանդալի պատճառով: Ռուս մարզիկները ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերին մասնակցում են օլիմպիական դրոշի ու հիմնի ներքո:

Տպել
3152 դիտում

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ