Հանրապետության չորրորդ նախագահը կամ գլխավոր «ստորագրող»-ը. ի՞նչ կարող է անել Ա. Սարգսյանը

Հանրապետական կուսակցության՝ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ քաջ գիտակցում է իր լիազորությունների շրջանակը, իսկ արդեն երեկ վերջինս վստահ ասել է, որ իր լիազորությունների մեջ է մտնում Սահմանադրության պահպանմանը հետեւելը:

Ինչպե՞ս է Արմեն Սարգսյանը հետեւելու Սահմանադրության պահպանմանը, եթե ինքը ՀՀԿ-ի թեկնածուն է: Իսկ ՀՀԿ-ն տարիներ շարունակ խախտել է օրենքները: Շատ քաղաքագետներ փաստում են, որ Արմեն Սարգսյանը նախագահ է աշխատելու ապագա վարչապետի մոտ, իսկ թե ով է լինելու վարչապետը՝ հասկանալի է:

«Հայկական ժամանակ»-ն արդեն ներկայացրել է, թե ինչ իրավասություններ է ունանալու վարչապետը: Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել ՀՀ նախագահի ընտրություններին: Իսկ ի՞նչ լիազորություններ է ունենալու նախագահըՍահմանադրությամբ, եթե վարչապետն արդեն ամեն ինչ «զավթել» է:

Այո, Արմեն Սարգսյանը ճիշտ է. Հանրապետության նախագահը հետևելու է Սահմանադրության պահպանմանը:

Հանրապետության նախագահն իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ կարող է ուղերձ հղել Ազգային ժողովին: Միայն Ազգային ժողովին: Սակայն Սահմանադրությամբ չի արգելվում կոչով կամ ուղերձով դիմել նաեւ ժողովրդին: Ուրեմն՝ երբ Սահմանադրությունը խախտվի, եւ Սարգսյանն իր իրավասությունների շրջանակում չկարողանա որեւէ քայլ ձեռնարկել, վերջինս կդիմի՞ ժողովրդին:

Այնուհետ, Հանրապետության նախագահը փոփոխություններ է կատարելու Կառավարության կազմում, բայց՝ վարչապետի առաջարկությամբ: Նաեւ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով նշանակելու եւ ազատելու է զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը, շնորհելու է բարձրագույն զինվորական կոչումներ, դիվանագիտական աստիճաններ՝ կրկին վարչապետի առաջարկությամբ: Այսինքն՝ հավանական նախագահ Արմեն Սարգսյանը լինելու է «ստորագրողը»:

Հանրապետության նախագահը կնքելու է միջազգային պայմանագրեր, նշանակելու և հետ է կանչելու օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունելու է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը, հաստատելու, կասեցնելու կամ չեղյալ է հայտարարելու վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը՝ իհարկե միայն վարչապետի եւ Կառավարության առաջարկություններով:

Որպես անկախ լիազորություն՝ նախագահը լուծելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, դատապարտյալներին ներում շնորհելու վերաբերյալ հարցերը՝ կրկին վարչապետի առաջարկությամբ:

Հանրապետության նախագահն իրավունք է ունենալու շնորհել մեդալներ, շքանշաններ, պատվավոր կոչումներ եւ բարձրագույն դասային աստիճաններ:

Եթե եռամսյա ժամկետում ԱԺ-ն օրենքով սահմանված կարգով չի ընտրում համապատասխան պաշտոնատար անձանց, ապա ժամանակավոր պաշտոնատարների նշանակելու է նախագահը:

Հանրապետության նախագահն ընդունելու է հրամանագրեր և կարգադրություններ:

Ի վերջո, նախագահն իրավունք է ունենալու հրաժարական տալ:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 14-ի համարում:

Տպել
3201 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով