Հայաստանում կան հարուստներ եւ հսկայական թվով աղքատ մարդիկ. ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյան

Այսօր՝ փետրվարի 15-ին, նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանը եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակում: Պատասխանելով լրագրողի հարցին՝ հանդիպումների ընթացքում ո՞րն է եղել Արմեն Սարգսյանի համար երկրի առաջնային խնդիրները, քանի որ հասարակության առանձին ներկայացուցիչներ իրենից լուծումներ են սպասում՝ կոռուպցիայի եւ այլ խնդիրների առումով, Սարգսյանն ասել է. «Ինձանի՞ց են պատասխաններ են ակնկալում: Պատասխաններ ասելով ի՞նչ նկատի ունեք, լուծումնե՞ր»,- հարցադրել է նա եւ շարունակել.

«Հասարակությունն ինձանից եւ ձեզանից շատ լավ գիտի, թե որն է մեր երկրի առաջնային խնդիրները: Պետք չի, որ մեկը դրսից կամ ներսից գա ու այդ ախտորոշումներն անի: Խնդիրների ցանկը մեծ է, բայց մեծ է նաեւ հնարավոր լուծումների ցանկը: Պետք է կոռուպցիայի, ժողովրդավարության, կրթական համակարգերի բարելավվման ուղղված ծրագրերից սկսենք եւ վերջացնենք քաղաքացիական հասարակության ամրապնդմամբ: Մենք շատ անելիքներ ունենք բարեգործական կառույցների հետ: Այսօր Հայաստանում բարեգործական ծրագրերը կանգնած չեն»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ բարեգործությունը համարելով ազգային եւ պետական ինստիտուտ:

Հարցին, թե հասարակությունը չի ընդունում Հանրապետական կուսակցությանը եւ արդյո՞ք նա այս հանդիպումներով փորձում է լեգիտիմացնել իր թեկնածությունը, Արմեն Սարգսյանը պատասխանել է.

«Ես դեռ թեկնածու չեմ, բայց կարծում եմ, որ Ազգային ժողովում, թե դրանից դուրս յուրաքանչյուրն իր ձայնը կտա մարդու, անկախ նրանից, թե ով է նրան առաջարկում: Ինձ համար պատիվ է, որ նախագահն առաջարկել է իմ թեկնածությունը քննարկել»,- ասել է նաեւ նշել, որ չի կարելի հասարակությունը բեւեռացնել՝ ասելով, որ եթե ձեր առաջարկած թեկնածուն է, ուրեմն դեմ եմ:

Արմեն Սարգսյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը շատ խնդիրներ ունի եւ այդ ամենը պետք է լուծել երկխոսության միջոցով: Նրա կարծիքով մեր երկիրը երկխոսության կարիք ունի:

«Եթե մենք ապագա նախագահին, վարչապետին, նախարարին կամ գյուղապետին բաժանում ենք՝ իմ եւ քոնը, ուրեմն մենք տեղ չենք հասնի: Ազգային երկխոսությունը էական է, ժամանակն է, որ խոսենք, որովհետեւ մարտահրավերները շատ մեծ է, քան մենք պատկերացնում ենք: Մենք ունենք ազգային մարտահրավերներ՝ ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար, հասարակություն, որտեղ արդարություն պետք է լինի, հասարակություն, որը բեւեռացած է, որտեղ կան հարուստ մարդիկ եւ հսկայական թվով աղքատ մարդիկ, սոցիալական արդարություն: Մենք պետք է ունենանք երկիր, որտեղ մարդիկ պետք է պայքարեն աղքատությունը վերացնելու համար: Յուրաքանչյուր պետք է կարողանա իր արժանապատիվ աշխատանքով իր ընտանիքը պահել, պետք է դառնա հարուստ, ոչ թե աղքատանա: Մենք չենք կարող սա հաղթահարել, քանի դեռ ազգային երկխոսությունը չկա»,- ասել է նախագահի ՀՀԿ-ական թեկնածուն:

Տպել
5482 դիտում

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ