Ադրբեջանը Ղարաբաղով չի սահմանափակվելու, նրանց նպատակը ՀՀ-ի ոչնչացումն է․ Դավիթ Բաբայան

Սահմանային վերջին սրացումների, Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների եւ դրանից բխող հնարավոր վտանգի մասին մեր հարցերին պատասխանեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

- Պարոն Բաբայան, սահմանային վերջին սրացումները ինչպե՞ս կգնահատեք, սա նորմայի մե՞ջ է, թե՞ արդեն անցնում է այդ սահմանները։

- Կարծում եմ, դժբախտաբար, նորմայի մեջ է, որովհետեւ նման երկրից այլ բան ակնկալելու հիմքեր չկան։  Երբեմն՝ գիտեք, խոսում են հակամարտության կարգավորման մասին, բայց անտեսվում է մեկ փաստ՝ ամենակարեւորը, որը իմիջայլոց ինչ-որ տեղ միջազգային հանրության բացերից է, երբ որ խոսում են սրացումների մասին, ինչ-որ մի ընդհանրական կարգավորման գալու կողմերի դժվարությունների մասին, պետք է հասկանալ, որ միակ պատճառն Ադրբեջանի պետականաշինության փիլիսոփայությունն է։ Եւ, եթե մի երկիր վարում է ահաբեկչական, բռնատիրական, ֆաշիստական քաղաքականություն, այդ պետությունը չի կարող գալ ինչ-որ ողջամիտ քայլի։ Պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ որ ահաբեկիչը կամ նացիստը կամավոր գա ինչ-որ մի քայլի։ Հետեւաբար՝ այդ միջազգային հանրության կողմից անտեսված աշխարհաքաղաքական շահերի պատճառով՝ Ադրբեջանում ժողովրդավարական համակարգի ոտնահարումը եւ ոչնչացումը բերել է այս իրավիճակին։ Մենք սա մշտապես բարձրաձայնում ենք, բայց հիմա, կարծում եմ, ավելի վառ է դա երեւում։ Մի երկիր, որտեղ իրոք բռնապետական համակարգ է՝ փակվում է Ազատություն ռադիոկայանը, ԵԱՀԿ-ի գրասենյակը, հալածանքների է ենթարկվում ՄԻՊ-ը եւ այդտեղ իրականացնելն առաջին համաեվրոպական օլիմպիական խաղեր, ինչ-որ ֆորումներ եւ այլն, բերում է նրան, որ ունենք այսպիսի իրավիճակ։ Ադրբեջանի ավելի քան 1000 քաղաքացի մարտնչում են իսլամական պետության ահաբեկչական կազմակերպության ներքո, եւ դրանց մեծ մասը բանակի զինծառայողներ են։ Քանի դեռ Ադրբեջանում չի լինի ժողովրդավարացման գործընթաց, անհնարին կլինի ակնկալել ինչ-որ փոփոխություն։ 

- Շուտով Ադրբեջանում նախագահական ընտրություններ են, դա կարո՞ղ է շփման գծում իրավիճակը փոխել։

- Չեմ կարծում, որ որեւէ բան կարող է փոխել։ Իհարկե, կային կարծիքներ, որ նույնիսկ այդ ժամկետների տեղափոխումը կարող է ազդարարել պատերազմի նախապատրաստման մասին։ Ես չեմ հավատում դրան, որովհետեւ ընդհանրապես ցանկացած պատերազմ՝ հատկապես, եթե ուզում են, որ դա լինի հաջողված, հատկապես ագրեսորները՝ նրանք պետք է անակնկալի մատնեն իրենց հակառակորդին։ Իսկ այսպիսով նրանց ակնկալության բաղադրամասը կորցնում են։ Ընտրությունները կապ չունեն ագրեսորի հարձակման հետ, նրանք յուրաքանչյուր պահի կհարձակվեն, եթե զգան, որ ուժեղ են, եւ կարող են իրականացնել ծրագիրը, նույնիսկ, եթե դա թյուր կարծիք է՝ ինչը տեղի ունեցավ 2016-ի ապրիլին։ Նրանք այդ ժամանակ չգիտես ինչու, երեւակայեցին, որ կարող են պարզապես կարճատեւ սրընթաց պատերազմի միջոցով ոչնչացնել Արցախը։

- Ալիեւը նաեւ նշում է, որ Երեւան է հասնելու։

- Սա մի այլ խնդիր է, երբ որ երկիրը ֆաշիստական է, այ դրան է բերում։ Այսինքն, նա բացեիբաց ասում է, որ Ղարաբաղով իրենք չեն սահմանափակվելու, եւ իրենց բուն նպատակը ներկայիս ՀՀ-ի ոչնչացումն ու կլանումն է, ի՞նչ ակնկալել նման երկրից։

- Իսկ միջազգային հանրությունը ինչո՞ւ այդ դեպքում չի աջակցում Արցախին։

- Սա շատ բարդ հարց է, եւ մեզ համար՝ շատ ժամանակ անհասկանալի։ Ոչ թե քաղաքական առումով, քաղաքական առումով ամեն ինչ պարզ է՝ կան շահեր կան հաշվարկներ։ Բայց բարոյական տեսանկյունից, երբեմն նույնիսկ անհասկանալի է, եթե երկրներ կան, որոնք քարոզում են ժողովրդավարությունը, տրամաբանական է, որ նրանք պետք է դեմ արտահայտվեն ֆաշիզմին։ Չենք ասում, որ մենք կատարյալ երկիր ենք, բայց մենք ժողովրդավարական ենք, եւ անհամեմատելի ավելի ժողովրդավարական եւ զարգացած ենք այդ տեսանկյունից, քան շատ ու շատ երկրներ, առավել եւս՝ Ադրբեջանը։ Բայց մենք չենք տեսնում համապատասխան վերաբերմունք։ Մյուս կողմից սա է աշխարհաքաղաքականության հիմքը, սա է կյանքը, դրա համար, որպեսզի հույսը չդնենք որեւէ մեկի վրա, միշտ պետք է լինենք ուժեղ։ 

- ԱՄՆ-ում հրապարակել են Ազգային հետախուզության տնօրեն Դանիել Քոութսի «Համաշխարհային սպառնալիքների գնահատական» հաշվետվությունը, որում չի բացառում ղարաբաղյան հակամարտության գոտում նոր պատերազմական գործողությունների սկսումը։

- Նման գնահատականներ հնչել են մի քանի անգամ, չգիտես ինչու 2016 թ-ին մինչեւ այդ սրընթաց պատերազմը, նման գնահատականներ գրեթե չեն եղել։ Զարմանալի է, բայց եղել են ասենք 2012-ին, 2013-ին։ Այս հավանականությունը միշտ էլ կա, եւ այստեղ պետք է համաձայնվենք ամերիկացի պաշտոնյայի հետ։ Բայց դա չի նշանակում, որ տեղի է ունենալու, որովհետեւ դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, նախ եւ առաջ մեր ուժը, երկրորդը այստեղ մենք տեսնում ենք ավելի շատ ռուս-ամերիկյան հարաբերությունների երանգը։ Իհարկե, վատ է, որ այդ հարաբերությունները, բավականին լարվել են, մենք շահագրգռված ենք, որպեսզի դրանք կայունանան։ Հետաքրքիր է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորումը միակ հարթակն է, որտեղ այդ երկու երկրները նորմալ համագործակցում են իրար հետ, եւ պետք է այդ լիցքը այդպես պահպանել։

- Ադրբեջանի՝ Ղարաբաղի հարցում հաղթելու ցանկությունը, Երեւան հասնելու ցանկությունը, ինչքանո՞վ եք հիմնավորված համարում՝ ելնելով իրենց սպառազինությունից։

- Լավ հարց է: Նախ եւ առաջ հնարավորությունների մասին. եթե մենք թույլ լինենք, բնական է, իրենք դրանից անմիջապես պիտի օգտվեն։ Ինչ վերաբերվում է ցանկություններին, պետք է այդ ցանկությունները դիտարկել երկու հարթություններով՝ հասարակության ցանկություն եւ իշխող վերնախավի ցանկություն։ Չեմ կարծում, որ Ադրբեջանի հասարակության գերակշիռ մեծամասնությունը ուզում է պատերազմ, որովհետեւ ի վերջո հասարակ ժողովուրդն է տուժում։ Օրինակ՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ, 4 օրվա ընթացքում 350 հազար մարդ, որոնք ապրում են Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում լքել են իրենց տները, այն դեպքում, որ այդ պատերազմը չի կրել լայնածավալ՝ երկարաժամկետ բնույթ, այսինքն մեր զորքը չի մտել այդ գյուղերը, քաղաքները։ Բայց նրանք արդեն թողել հեռացել են, դա նշանակում է, որ Ադրբեջանի ժողովուրդը պատրաստակամ չէր զոհ դառնալու ալիեւյան արկածախնդրության։ Հետո չեմ կարծում, որ նորմալ մարդը կարող է ցանկանալ, որ իր երեխան զոհվի, իր թոռը զոհվի, որ իր բարեկամի հուղարկավորությունը լինի։ Սա աննորմալ երեւույթ է, կապ չունի՝ ինչ ազգ է, ինչ հասարակություն։ Ինչո՞ւ է Ալիեւը նման բան ուզում, իր անձնական շահերից ելնելով, որովհետեւ Ալիեւը ուներ հնարավորություն նոր էջից սկսելու, բայց նա չգնաց դրան։ Ալիեւի ղեկավարության ժամանակ հայատյացությունը հասավ գագաթնակետի, այն լրիվ կլանեց Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքը, եւ դարձավ պետականաշինության գաղափարը։ Սա նացիզմի մի ձեւ է։ Եթե Ալիեւը կարողանա իրականացնել այսպես կոչված հաղթական պատերազմը եւ «ազատագրի» իրենց «պատմական հողերը», Ալիեւը կսրբադասվի Ադրբեջանի համար, եւ նրա բոլոր չարաշահումները հասարակությունը կընդունի։ 

- ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթը, Սերժ Սարգսյանի հանդիպումները Ալիեւի հետ, փաստորեն այդքան էլ արդյունավետ չեն ստացվում, թե Ալիեւը այդ ամենը հաշվի չի առնում։

- Մենք հանդիպումների արդյունավետությունը այլ տեսանկյունից պետք է դիտարկենք։ Բոլորս ուզում ենք, որպեսզի վերջապես խաղաղություն լինի, դրա համար մտածում ենք, թե այդ հանդիպումների ժամանակ վերջնականապես ինչ-որ որոշում պիտի կայացվի, բայց այս հակամարտությունը շատ բարդ է, դրա համար հիմնական շեշտը դրվում է՝ խաղաղության եւ կայունության պահպանման, եւ բանակցային գործընթացի շարունակականությունը ապահովելու վրա: Այս տեսանկյունից պետք է դիտարկել, եւ սա երկարատեւ գործընթաց է։ Դրա համար, կարծում եմ, որ կարեւոր հանդիպումներ են, բայց մենք պիտի դիտարկենք այդ հանդիպումների կարեւորությունը հենց այս տեսակետից։

- ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը եկավ Արցախ, հանդիպեց նախագահ Բակո Սահակյանի հետ, այդ հանդիպման ժամանակ այս հարցերով քննարկումներ եղա՞ն։

- Իհարկե, տեղի ունեցան նման քննարկումներ: Նրա հիմնական տեսլականը հետեւյալն էր, որ պետք է խաղաղ գործընթացը կարգավորվի եւ պետք է, անպայման, Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչվի։ Կարծում եմ, սա ճիշտ տեսլական է, եւ մենք իր հետ խոսել ենք բազմաթիվ հարցերի մասին։ Կարծում եմ ինքը պատկերացնում է այդ ամենը՝ համոզված եմ։

                                                                                                                                                           Նիկոլայ Ավետիսյան

Հարցազրույցը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 17-ի համարում:

Տպել
7019 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին