ԵՊՀ ռեկտորը սկանդալի կենտրոնում հայտնված փոխդեկանին կխնդրի պաշտոնից ազատման դիմում գրել

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանից այսօր հետաքրքվեցինք՝ ուսումնասիրե՞լ է ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկանի անվան հետ կապված միջադեպի մասին տեղեկությունները եւ ի՞նչ եզրակացության է հանգել:

Շաբաթ օրը հայտնի էր դարձել, որ բուհի իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել նշված ֆակուլտետի փոխդեկան, 37-ամյա Գեւորգ Բարսեղյանը: Պատճառը, ըստ այդ տեղեկությունների, եղել է այն, որ Բարսեղյանն ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկություններ է արել, որի հայրն Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա է: Ուսանողուհին այդ մասին տեղեկացրել է իր բարեկամներին, որոնք էլ եկել են համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի վարչական շենք ու իր աշխատասենյակում հորդորել են փոխդեկանին, որ այլեւս նման պահվածք չցուցաբերի, սակայն տեսնելով, որ Գ. Բարսեղյանը հակառակվում է, հարվածներ են հասցրել:

«Ինչ-որ բաներ ուսումնասիրել եմ... Ինչ էլ որ լինի, խնդիրները եղել են կենցաղային հողի վրա: Կապ չունեն համալսարանի հետ: Դա իրենց անձնական գործն է, բայց, այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ նման դեպքում, եթե նա պաշտոնատար անձ է (իսկ ինքը դեկանի տեղակալ է), նույնիսկ կենցաղային հողի վրա այդպիսի խնդիրները իրավունք չեն տալիս նման ձեւով պահել: Եվ այդ պատճառով ես երեւի իրեն կխնդրեմ ազատել դեկանի տեղակալի պաշտոնը: Նա գիտությունների թեկնածու է, դոցենտ է, թող շարունակի դասախոսել, բայց արդեն դեկանի տեղակալի պաշտոնը զբաղեցնել երեւի չի կարող: Կապ չունի, որ խնդիրն ուղիղ համալսարանին չի առնչվում, բայց միեւնույն է, տհաճ բան է: Կարծում եմ, որ մանկավարժի կոչմանն այնքան էլ հարիր չէ»,- մեր հարցին պատասխանելով՝ ասաց ԵՊՀ ռեկտորը:  

Պաշտոնից ազատման դիմում գրելու խնդրանք-առաջարկով Արամ Սիմոնյանը դեռ չի դիմել Գեւորգ Բարսեղյանին. «Ես իրենից պահանջել եմ բացատրություն: Դա կլինի, դեկանի բացատրոթյունն էլ կլինի, նոր կորոշեմ: Բայց, ամենայն հավանականությամբ, այդպես կորոշեմ»:

Ռեկտորը չմանրամասնեց, թե ինչ կենցաղային խնդրի մասին է խոսքը: Չհերքեց նաեւ ուսանողին ինչ-որ առաջարկություն անելու մասին տեղեկությունը: «Չեմ կարող ասել, անհատների հարաբերություն է, ես ինձ իրավունք չեմ վերապահում մտնել դրա մեջ: Համալսարանի դասապրոցեսի, քննությունների, դասախոսությունների հետ դա ոչ մի կապ չունի: Դրանք զուտ անձնական հարաբերություններ են՝ անձնական հողի վրա: Եթե ինչ-որ խնդիրներ կան, թող զբաղվեն պատկան մարմինները: Դա մեզ հետ կապ ունի այնքանով, որ մեր աշխատակիցն է եւ մեր ուսանողը: Այդ իսկ պատճառով՝ ես բացատրություն եմ պահանջել եւ, ըստ այդմ, որոշակի վարչական նկատողություններ կանեմ»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14276 դիտում

Հայտնի են առաջիկա ընտրություններում «Հանուն Հանրապետության» կուսակցության թեկնածուների անունները

«Վարչաբենդ»-ը ելույթ կունենա Քաղաքացու օրը համաշխարհային աստղերի մասնակցությամբ Երևանում կայանալիք համերգին

Այսօրվա ավտոերթը օդից․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Անկարայում հույս ունեն, որ մոտ ժամանակում կստորագրվի խաղաղության պայմանագիր Բաքվի և Երևանի միջև. Ֆիդան

ՀՀ ԱԳ փոխնախարարը թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ է տվել, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին

Վարչապետը Գյումրիում շփվում, լուսանկարվում է քաղաքացիների հետ. տեսանյութ

Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցաջակցության ծրագրերից

Իմ ներկայացուցիչները մեկնել են Իսլամաբադ. եթե Իրանը չանի գործարք, կհարվածենք էլեկտրակայաններին ու կամուրջներին

Գյումրիում «Վարչաբենդ»-ը փորձեր է անում մեծ համերգից առաջ. փորձին հետևում է Աննա Հակոբյանը . տեսանյութ

Թրամփը որևէ հիմք չունի Իրանին զրկելու միջուկային զենքի մշակման իրավունքից. Փեզեշքիան

Լոնդոնում երկու սինագոգ է հարձակման ենթարկվել

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnh, 2 վիրավnր

Սպասվում են անձրև, ամպրոպ և թաց ձյուն. որոշ շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ

Վահան Կոստանյանը և Կատարի ԱԳՆ պետնախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը

Եկեք հրապարակում վառենք քրեական օրենսգիրքը, մեծ ու ժանգոտ կողպեք դնենք նորմերի վրա, բա «հայը հային կդատի՞»

Ջերմ ընդունելություն ու ժպիտներ. վարչապետը նոր կադրեր է հրապարակել ավտոերթից

Վարչապետը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը. լուսանկարներ

Երևան-Գյումրի ավտոերթ. ՀՀ վարչապետը լուսանկարներ է հրապարակել

Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո

Ամոյանը ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Չինաստանում մարդանման ռոբոտը գերազանցել է մարդու համաշխարհային ռեկորդը կիսամարաթոնում. տեսանյութ

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 3 մեքենա. կան տուժածներ

Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը. մեկնարկն այսօր է

Մայիսի 3-5-ը Երևանում մի շարք ճանապարհահատվածներ փակ կլինեն

Թագավոր ախպեր ջան, ո՞նց ես. ավտոերթի մասնակիցները ողջունում են Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. վարչապետին ուղեկցում է Աննա Հակոբյանը. տեսանյութ

Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենшմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով. տեսանյութ

Հո չե՞ք թրջվել. Ուջանի բնակիչները կանգնեցրել են ավտոերթը՝ ողջունելու վարչապետին. տեսանյութ

Հասնում ենք Գյումրի. վարչապետի նոր տեսանյութը

Կադրեր Երևան-Գյումրի ավտոերթից

Վաշինգտոնում տեղի ունեցածը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար

Բարի երթ բոլորին. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել

Առաջնորդում են «Խաղաղության» մեքենաները. ինչպիսին է դեպի Գյումրի ավտոերթը. տեսանյութ

Լավ օր, սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Առաջին նկարը 2018-ի գարունն է, երկրորդը՝ 2026-ի ապրիլի 19. նույն մարդը, նույն ճանապարհը. Ազարյան

Առավոտյան նախավարժանք Գյումրիի ելույթից առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փրկարարները հայտնաբերել են Թումանյանի անտառներում մոլորված քաղաքացիներին

Վարչապետը մասնակցում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացման ավտոերթին

Լավ դուք ի՞նչ սորտ եք. ո՞նց եք ձեզ զգում հիմա, այս նկարների ֆոնին. Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել

Նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ