Դստեր հետ կամրջից նետված կնոջ ու նրա մոր աշխատավարձը 6 ամիս պետք է պահպանվեր. ԱԻՆ  

21/02/2018 schedule08:45

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հաստատում են մեր տեղեկությունը, որ Երեւանում 9-ամյա դստեր հետ կամրջից նետված Գայանե Հարությունյանն ու նրա մայրը վերջերս աշխատանքից ազատվել են նշված նախարարությունում հաստիքների կրճատման հետեւանքով՝ հոկտեմբերին լուծարվել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը, որտեղ էլ աշխատում էին Գայանեն ու նրա մայրը, բայց նաեւ ընդգծում են, որ նրանց աշխատավարձը օրենքով սահմանված կարգով պահպանվելու էր վեց ամիս:

Հանրությանը ցնցած այս դեպքից հետո հակասական տեղեկություններ էին տարածվում: Նշվում էր նաեւ, որ միայնակ մայրը չի կարողացել հոգալ երեխայի կարիքները եւ սոցիալական խնդիրների հետեւանքով է փոքրիկի հետ դիմել այդ քայլին: Նրանց ճանաչողները, սակայն, այդ թվում մոր հետ կամրջից նետված Անահիտի դպրոցում, մեզ հետ զրույցում վստահեցնում էին, որ նրանք սոցիալական ծանր խնդիրներ չունեին: Այդուհանդերձ, մեզ հաջողվել էր պարզել, որ Գայանե Հարությունյանի ու նրա մոր զբաղեցրած հաստիքները վերջերս կրճատվել են: Նշել էինք նաեւ, որ մեր տեղեկություններով Գայանեն դիմել է ԱԻ նախարարին եւ խնդրել ընտանիքում երկուսին միանգամից գործազուրկ չդարձնել: Ամուսնալուծված Գայանեն դստեր հետ ապրում էր ծնողների տանը:

Նախարարության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում նշեցին, որ Գայանեն եւ նրա մայրը ՀՀ Քաղաքացիական ծառայության մասին օրենքի 4-րդ գլխի 21-րդ հոդվածի համաձայն՝ հոկտեմբերի 18-ից տեղափոխվել են Քաղաքացիական ծառայության կարճաժամկետ ռեզերվ, ինչը նշանակում է, որ շուրջ 6 ամիս նրանք շարունակելու էին ստանալ իրենց աշխատավարձը՝ առանց որեւէ փոփոխության եւ համարվում էին քաղաքացիական ծառայող՝ հնարավորություն ունենալով նշանակվելու քաղաքացիական ծառայության մեկ այլ պաշտոնի:

ՀՀ ԱԻՆ մամլո խոսնակ Նանա Գնդոյանը մեզ հետ զրույցում նաեւ հաստատեց տեղեկատվությունը, որ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդառաջելով իր մասնագիտական գործունեությունը համակարգում շարունակելու Գայանե Հարությունյանի դիմումին՝ հանձնարարել է նրան աշխատանքի ընդունել «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային սեյսմակայունության կենտրոնի հատուկ, կարեւոր եւ ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման առաջատար մասնագետի պաշտոնում, որտեղ աշխատել է 2017թ.-ի դեկտեմբերի 1-ից: Ընդ որում, ըստ Նանա Գնդոյանի, հաշվի առնելով Գայանեի աշխատանքային փորձը նախարարությունում, նրան ընդառաջել են եւ նշանակել զգալիորեն ավելի բարձր աշխատավարձ, քան նախատեսված է ՊՈԱԿ-ում առաջատար մասնագետի պաշտոնի համար:

Ինչ վերաբերում է Գայանեի մոր ֆինանսական կարգավիճակին, նախարարությունից տեղեկացնում են, որ 2018թ.-ի ապրիլին լրանում է նրա կենսաթոշակային տարիքը եւ նա կենսաոշակի էր անցնելու քաղաքացիական ծառայության ռեզերվում իր ամբողջական աշխատավարձը ստանալուց հետո:

ԱԻ նախարարության խոսնակը նաեւ հավելեց, որ գերատեսչությունում առհասարակ եւ ՊՈԱԿ-ում մասնավորապես ընդունված է հնարավորության դեպքում ֆինանսապես աջակցել աշխատակիցներին՝ ըստ անհրաժեշտության: Նրա խոսքով, եղել են դեպքեր, երբ աշխատակիցները դիմել են որեւէ հարցի վերաբերյալ ֆինանսական օգնություն ստանալու համար եւ երբեւէ նախարարության աշխատակազմը չի մերժել աջակցելու, սակայն Գայանեի կողմից անգամ նման դիմում չի եղել:

«Ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությամբ՝ նախնական վարկածով կինը եւ նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամրջից ընկնելու հետեւանքով, այսինքն՝ դեռ պարզ չեն կամրջից վայր ընկնելու պատճառները եւ հանգամանքները: Ուստի խնդրում ենք մինչեւ քննության ավարտը հնարավորինս զերծ մնալ տարբեր վարկածներ առաջ քաշելուց ու գնահատականներ տալուց»,- նշեց նախարարության խոսնակը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 20-ի համարում:

Տպել
14669 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց