Երևան
12 °C
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն երեկ հանդես եկավ հանրային հաշվետվությամբ, ամփոփեց 2017 թվականն ու խոսեց 2018-ի ծրագրերից: Անցած տարին եւ ձեռքբերումների տարի է եղել եւ բացթողումների: Նաեւ՝ տարօրինակությունների: Վերջին բնորոշումը հատուկ է եղել գյուղաբնակ գործազուրկներին: Պարապ-սարապ ման եկողները 250.000 դրամ աշխատավարձի դիմաց որպես հովիվ հոտին հետեւելու ցանկություն չեն ունեցել: Աշխատող գտնելու հարցում դժվարություններ է ունեցել նաեւ «Գրինֆուդ» ընկերությունը՝ ելակի ջերմոցը հիմնելիս: Ամբողջ գյուղում հնարավոր չի եղել հող փորող գտնել:
«Մի մասը նստած է նպաստի վրա, մյուս մասը ծուլացել է: Փաստն այն է, որ գործատուն դժվարանում է աշխատող գտնել: Տարօրինակ հոգեբանություն կա, ասում են՝ ինչու՞ պիտի ես գամ քո համար աշխատեմ: Մի քանի օրից ես ինքս կգնամ, ուզում եմ Աշոցքում լինել, չեմ ասում մարդիկ ծույլ են, բայց տեղում պետք է պարզեմ, թե ինչու աշխատել չեն ուզում»,- ասաց մարզպետը:
Իսկ նրանք, ովքեր աշխատել էին ուզում եւ սպասում էին «Սաստեքս»-ին, դեռ անգործ են: Ընկերությունը խոսքի տերը չեղավ, Գյումրիում ոչ իր կարի ֆաբրիկա բացեց, ոչ էլ մոտ 300 աշխատատեղ ստեղծեց: Մարզպետն ասում է՝ խոսել է պատասխանատուների հետ, մայիսին կբացեն գործարանը, խնդիրը ֆինանսական է:
2017-ին ներդրումային ծրագրերով Գյումրու մարզամշակութային կենտրոնը կկառուցվի, նախկին «Շիրակ» հյուրանոցն ավերակից վեր կհառնի, Բավրայից կկարողանան տեղում մշակած հնդկաձավարն ապրանքային տեսքով հասցնել շուկա:


«Անցած տարում մարզի համայնքները սեփական եկամուտները լավ են հավաքագրել, կառավարությունն էլ նրանց բարի աչքով է նայել: Կարկտահարված 4 համայնքի 100 մլն դրամի փոխհատուցում է տվել: Նաեւ ներել է կառավարությունից սերմացու վերցրած եւ դրա դիմաց չվճարած շիրակցիների 2011-16թթ. 119 մլն դրամի հասնող պարտքը: 2017-ն անհաջողակ տարի է եղել գյուղատնտեսության առումով: Եվ ցանքատարածություններն են պակասել, եւ բերքի շեշտակի անկում է եղել: Աճ է գրանցվել առողջապահության ոլորտում: Վճարովի ծառայությունից 650 մլն դրամ ավելի է հավաքագրվել: Եթե բողոքներ կան համակարգից, բժիշկներից, բուժհաստատություններից, ասեք, նաեւ գյումրեցիներին հորդորեք բաց խոսել»,- ասաց Արթուր Խաչատրյանը: Հորդորը նաեւ սոցծառայություններից ունեցած բողոքներին էր վերաբերում:

«Այս պահի դրությամբ սոցիալական ծառայություններում աուդիտ է գնում, եթե քաղաքացիներն ունեն բողոքներ սոցիալական ծառայությունների թե աշխատանքի որակից եւ թե դրամաշորթությունից, թող դիմեն անձամբ ինձ, կամ թող ձեզ դիմեն, դուք ինձ տեղյակ պահեք»,- ասաց մարզպետը:
2018-ին Եվրոպական միությունը խոստացել է Շիրակի մարզը պահել ուշադրության կենտրոնում: Հանդիպման ավարտին խոսվեց նաեւ ահաբեկիչների մասին տարածված լուրերի եւ Գյումրու դպրոցների խուճապի մասին:
«Նույնիսկ նրանք, ովքեր էդպիսի տեղեկատվություն ունեն, ձեզ բան չեն ասի, որովհետեւ դա ազգային անվտանգության հարց է: Ինչ-որ խոսակցություն տարածվեց, բայց ինչքանով է դա հիմնավոր կամ հիմնազուրկ, չեմ կարող ասել, ունեցել ենք էդ ահազանգերը, որ դպրոցներում որոշակի խուճապ կա, բայց որեւէ հիմնավորված բան, 50 հոգի է սահմանն անցել, 100 հոգի է անցել՝ չկա: Մեզ պաշտոնապես չեն ասել, մենք էլ չենք ասել, որ դպրոցներում ուսումնական ռեժիմը պետք է փոխել»,- հանդիպման ավարտին փաստեց Շիրակի մարզպետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT