Զագիտովան Մեդվեդեւային ընդամենը մի քանի րոպե թույլ տվեց վայելել ռեկորդը

Ռուս գեղասահորդուհիներ Ալինա Զագիտովան եւ Եվգենիա Մեդվեդեւան մրցակցությունից դուրս էին Փհենչհան 2018-ի կանանց մենասահքի ազատ ծրագրում: Այսօր՝ փետրվարի 21-ին, նրանք մեկը մյուսի հետեւից համաշխարհային ռեկորդ սահմանեցին կարճ ծրագրի միավորներով:

Նախ հայկական ծագում ունեցող Մեդվեդեւան ռեկորդ սահմանեց 81.61 միավորով: Այս արդյունքով նա թարմացրեց իր իսկ ռեկորդը, որն օրեր առաջ սահմանել էր թիմային պայքարի կանանց կարճ ծրագրում (81.06): Մի քանի րոպե անց, սակայն Զագիտովան գերազանցեց նրան 82.92 միավորով:

Այսօր 15-ամյա Զագիտովան 18-ամյա Մեդվեդեւային գերազանցեց տեխնիկայով: Այդ բաղադրիչով Մեդվեդեւան վաստակել էր 43.19, իսկ Զագիտովան՝ 45.30 միավոր:

Կարճ ծրագրում 3-րդ արդյունքը ցույց տվեց Կանադայի ներկայացուցիչ Քեյթլին Օսմոնդը: Նա վաստակեց 78.87 միավոր:

Կանանց ազատ ծրագիրը կկայանա փետրվարի 23-ին:

Ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են փետրվարի 9-ին: Կավարտվեն 25-ին:

Տպել
1283 դիտում

Աֆղանստանում քննարկվել է խաղաղապահ զորքերի սպառազինությունը եւ տեխնիկական հագեցվածությունը

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները

Անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ գնալ. Աննա Հակոբյանը՝ ԼՂ պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների խնդիրների լուծման մասին

Լուսացույցների տեղափոխություն Սայաթ-Նովայի պողոտա-Չարենցի փողոց խաչմերուկում

Քննարկվում են քրեակատարողական հիմնարկներն օտարալեզու գրականությամբ համալրելու հնարավոր ուղիները

Խարդախությամբ բանկից  փորձել են 1 մլն. եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում

Իմ քաղաքական գնահատականները շարունակում են մնալ նույնը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ. վարչապետ

Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ համագործակցության ընդլայնումը. հանդիպում նախագահականում

Ստեփանակերտում շուտով երկու նոր մանկապարտեզ կկառուցվի. Արայիկ Հարությունյանը՝ բարեգործական նոր ծրագրի մասին

Առաջիկա հինգ տարիների ընթացքում եկամտահարկի շեմը իջնելու է եւ դառնա 20 տոկոս. Նիկոլ Փաշինյան

Կալանքը Մայրապետյանի անձնական հաշիվների վրա է, որոնցից ֆինանսավորվում էր հեռուստաընկերությունը. պարզաբանում

ՀՀԿ-ի իշխանության ամենածաղկուն շրջանում հրապարակվել են ԼԳԲՏ նախարարների անուններ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է

Աշոտ Աղաբաբյանը մտածում է «Հրազդանը» վերականգնելու մասին. գրավը 26 մլն դոլար չէ

Քաղաքական իրավիճակն ազդում է քրեական գործի քննության վրա. Փաշինյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի 30 մլն-ի մասին

«Մարդ կա, մտել է կառավարություն ու սկսել է իր ընկերների հարցերը լուծել, իմ հրահանգով ազատվել է աշխատանքից

Դեպք է եղել, որ պաշտոնյա են ձերբակալել, քաղաքական մեծ աղմուկ է առաջացրել եւ ես տեղյակ չեմ եղել. Փաշինյան

Կառավարությունում կայացել է մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ քննարկում

Հասանովը կհանդիպի Թուրքիայի եւ Վրաստանի ԶՈՒ ԳՇ պետերի հետ

Շոկ էր, երբ ստացանք հեռախոսազանգ, որ ինձ համար էս ուղարկեք, էն ուղարկեք. վարչապետը՝ որդու բանակային ծառայության մասին