Բաքուն բավականին դյուրագրգիռ է արձագանքել Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությանը

22/02/2018 schedule10:50

Բաքուն բավականին դյուրագրգիռ է արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «Երեւանը վերադարձնելու» վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությանը: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ֆրանսիայի ԱԳՆ-ն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին ելույթին, որում նա հայտարարում է, որ Երեւանը «վերադարձնելը» Բաքվի ստրատեգիական նպատակն է, կոչ էր արել մնալ հավատարիմ բանակցային գործընթացին եւ զերծ մնալ իրավիճակը սրող հայտարարություններից:

Բաքուն բավականին դյուրագրգիռ է արձագանքել այդ հայտարարությանը: Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ «մտահոգություն է առաջացնում այն, որ Ֆրանսիայի որոշ շրջաններ կապեր են հաստատում «անօրինական ռեժիմի» հետ՝ հակասելով Ֆրանսիայի ԱԳՆ եւ ՆԳՆ կանոնակարգին եւ երկրի կարգավիճակին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»: Այնուհետ հայտարարել, որ տարածաշրջանում իրավիճակի սրման միակ մեղավորը Հայաստանն է:

«Ֆրանսիան, որը մյուս համանախագահ երկրների հետ միասին ավելի քան 25 տարի զբաղվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, գիտի, որ տարածաշրջանում լարվածության գլխավոր պատճառը Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքի «օկուպացիան» է», - Minval.az-ի հաղորդմամբ ասել է Հաջիեւը:

Ավելի վաղ Ալիեւի հայտարարությանն ավելի կոնկրետ արձագանքել էր ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մոսկվայում, բնականաբար, տեսել են Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությունը՝ իշխող կուսակցության նիստին: Մենք քաջատեղյակ ենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները ծայրահեղ լարված են: Հնչած հայտարարությունը հստակ չի նպաստում լարվածության թուլացմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, որի կրկին արձագանքել էր պաշտոնական Բաքուն:

«Ադրբեջանի նախագահը չի հայտարարել պատմական հողերի վերադարձի մասին, այլ ասել է ադրբեջանցիներին իրենց պատմական հողեր վերադարձնելու մասին: Ելույթը մի քանի լեզուներով է փոխառվել, տարածվել հարյուրավոր լրատվամիջոցներում, խեղաթյուրվել: Մենք կարծում ենք, որ ինչ-որ հարցի շուրջ կարծիք հայտնելիս արտաքին գերատեսչության ներկայացուցիչ մարմինը պետք է հստակ իմանա ինչից է խոսում, հիմնվի բնագրի, այլ ոչ փոխառությունների ու թարգմանությունների վրա», - ասել էր ադրբեջանական ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության նիստի ժամանակ  ելույթ ունենալիս, պատմել էր իրենց երկրի ստրատեգիական նպատակների մասին՝ կապված Հայաստանի հետ. «Երեւանը մեր պատմական տարածքն է, եւ մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք մեր պատմական հողեր: Սա մեր քաղաքական ու ստրատեգիական նպատակներից է, որին մենք է պետք է հասնենք կամաց-կամաց»,- ասել էր Ալիեւը:

Տպել
5772 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից