Անատամ կոչ. Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիեւի՝ «Երեւանը վերադարձնելու» հայտարարությանը

21/02/2018 schedule11:09

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է փետրվարի 8-ին «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «Երեւանը վերադարձնելու» հայտարարությանը։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳՆ կայքից, որտեղ տեղադրված է այս կապակցությամբ հարց ու պատասխան։

Տրված հարցում ասվում է, որ փետրվարի 8-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից իր կուսակցության ժողովի ժամանակ կրկին հայտարարել էր, թե «Երեւանն ու Զանգեզուրը մեր պատմական տարածքներն են» ու «մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ պատմական հողեր», «սա մեր քաղաքական ու ռազմավարական նպատակն է, որին մենք պետք է աստիճանաբար մոտենանք»։ Ինչպիսի՞ն է Ֆրանսիայի դիրքորոշումն այս դիտողությունների վերաբերյալ, որոնք ոչ միայն հակասում են Մինսկի խմբի սկզբունքներին, այլ նաեւ վտանգում են Հայաստանի գոյությանը, հարց է ուղղվում Ֆրանսիայի ԱԳՆ-ին։

Ի պատասխան Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշել է, որ Ֆրանսիան լիովին հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային լուծմանը։

«Հակամարտության կողմերին կոչ ենք անում բարեխղճորեն աշխատել այս ուղղությամբ, մասնավորապես՝ զերծ մնալ ցանկացած հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը»,- ասվում կայքում։

Ավելի վաղ Ալիեւի հայտարարությանն ավելի կոնկրետ արձագանքել էր ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մոսկվայում, բնականաբար, տեսել են Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությունը՝ իշխող կուսակցության նիստին: Մենք քաջատեղյակ ենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները ծայրահեղ լարված են: Հնչած հայտարարությունը հստակ չի նպաստում լարվածության թուլացմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության նիստի ժամանակ  ելույթ ունենալիս, պատմել էր իրենց երկրի ստրատեգիական նպատակների մասին՝ կապված Հայաստանի հետ. «Երեւանը մեր պատմական տարածքն է, եւ մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք մեր պատմական հողեր: Սա մեր քաղաքական ու ստրատեգիական նպատակներից է, որին մենք է պետք է հասնենք կամաց-կամաց»,- ասել էր Ալիեւը:

Տպել
1409 դիտում

Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպաններին

Թալանել են Երեւանում քաղաքապետարանի ճարտարապետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ

Վերահսկողական ծառայության նախկին աշխատակիցը պատրաստ է միլիոնավոր դոլարների չարաշահումների փաստեր ներկայացնել վարչապետին

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հայտնաբերել են մահացած

Ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար. Սամսոնյան

Վեց-յոթ ամսվա աշխատողները չէին կարող այդքան բարձր դրույքաչափերով պարգեւավճարներ ստանալ. ԼՀԿ

Ավազակային հարձակում Երեւանում. կրկին թալանել են Varks.am-ի գրասենյակը

Դատարանում քիչ առաջ մեկնարկեց Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով նիստը

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների. Լիլիթ Մակունց

Մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով. Մակունցը՝ մարզպետների՝ իրենց պարգեւատրման մասին

Ինչո՞ւ պետք է ոստիկանությունը պահել կառավարության կազմում, ԱԱԾ-ն տալ վարչապետին. Պետրոսյան

Ի՞նչ կարծիք ունեն մարզպետները մարզպետարանների օպտիմալացման մասին

Մարզպետների աշխատանքի մեկ տարին չի լրացել, կասկածելի է պարգեւատրման հիմքը. պատգամավոր

Ինչպե՞ս է ՀՀ-ն կատարում ՄԻԵԴ-ի վճիռը. ՄԻՊ-ը ԵԽ նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշում է ներկայացրել

«Արսենալը» շնորհավորել է Մխիթարյանի ծննդյան օրը

«Նաիրի Ինշուրանս ապահովագրական»-ը պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ի բացահայտումը

Իննա Խոջամիրյանն ու Հայկ Պետրոսյանը նշանադրվել են

Մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների հրապարակային հաշվետվությունները բացակայու՞մ են․ ՀԲՃ

Երևան-Թբիլիսի երթուղու մրցույթում շահած տնտեսվարողը այն չի սպասարկել. գործը ՏՄՊՊՀ վարույթում է

Գորիս-Սիսիան և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է