Մարդիկ կան՝ քնում-արթնանում, ուզում են՝ Դաշնակցությունը վերանա. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը երեկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ դեմ քվեարկեց Ծառուկյան խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով նախատեսվում էր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել եւ այլեւս ռեյտինգային ընտրակարգով ընտրություններ չանցկացնել Հայաստանում: Մինչդեռ, ՀՅԴ-ն Ծառուկյան խմբակցության նման ցանկանում է, որ ընտրություններն այլեւս այս ընտրակարգով չանցկացվեն: Այս մասին բազմիցս հայտարարել են ՀՅԴ-ական գործիչները: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ստացվում, որ պատգամավորը խմբակցությանը հակառակ քայլեր է անում: Արդյո՞ք տպավորություն չի ստեղծվում, որ ՀՅԴ-ն չի համարձակվում ՀՀԿ-ի կամքին հակառակ քայլեր կատարել:

«Երբ քննարկում է գնում, խմբակցությունում մեր պատգամավորներին հնարավորինս ազատ ենք թողնում, որպեսզի իրենք իրենց տեսակետներն ավելի ամբողջական, առանց կաշկանդվելու կարողանան ներկայացնել: Իսկ Դաշնակցության տեսակետը կերեւա, երբ բուն նյութը կմտնի լիագումար նիստ եւ մենք կքվեարկենք: Մենք գործող ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու քայլեր ենք կատարելու, բայց մարտավարությունը, որը մեզ պարտադրվում է, անընդունելի է: Մենք սրա մասին ասել ենք, որ սա մերժվելու է»,- ՀԺ-ի հետ զրույցում պարզաբանեց դաշնակցականը: Ռուստամյանը նշեց, որ Կարապետյանը կողմ է, որ որեւէ ձեւով լինի ռեյտինգային ընտրակարգը, որը ՀՅԴ մոտեցումներում եւս կա:

«Երբ մենք ասում ենք հրաժարվել այս ընտրակարգից, դա չի նշանակում, որ միակ ճանապարհն այն է, ինչ առաջարկում են մեր մյուս գործընկերները: Սա նույնպես ճանապարհ է, բայց միակը չէ: Այդ ճանապարհը, որ առաջարկվել է, Անդրանիկ Կարապետյանի սրտով չէ, որովհետեւ նա ուզում է այդ ընտրակարգը պահպանվի»,- ասաց Ռուստամյանը: Նա պնդեց, որ Դաշնակցության համար երկու տարբերակներն էլ ընդունելի են, թե՛ ռեյտինգային չլինելը, թե լինելը:

«Մենք հարցը ձեւակերպում ենք այսպես` գոյություն ունի մի գործող կարգ, որից պետք է հրաժարվել եւ դրա համար հիմնավոր փաստեր ենք բերում, բայց այդ հրաժարվելու հատուկ հարցը ձեւակերպում ենք այնպես, որ կոնսենսուս ձեւավորվի այն խնդրի շուրջ, որ գործողը սխալ է: Պետք է միասին գտնել այն լուծումը, որն այս վիճակը կփոխի, եւ սրա համար տալ հնարավորություն մյուս գործընկերներին էլ մասնակից դառնալու, ոչ թե մենք նախապես նախապայման դնենք, որ հատկապես այս ճանապարհով փոխվի, սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»,- ընդգծեց Ռուստամյանը` հավելելով, որ տեղի ունեցավ այն, ինչ իրենք կանխատեսել էին: Ռուստամյանը նկատեց, որ եթե խոսվում է ռեյտինգայինը պահելու մասին, դրա տարբերակներն էլ բազմաթիվ են:

«Ինչու՞ ենք հիմա մենք ուզում հեւիհեւ ինչ-որ մի խնդիր լուծելու համար մի տարբերակ վերցնենք եւ բոլոր ուժերը մսխենք դրա վրա, մանավանդ գիտենք, որ վերջում արդյունք չեն տալու: Ռեյտինգայինի տարբեր ձեւեր կան, որի շուրջ պետք է բանակցել, մենք չենք էլ ուզում որ տպավորություն առաջանա, թե սա մի հարց է, որը բերելու է կոալիցիայի ներսում պառակտումների: Մենք ուզում ենք պահպանել կառուցողական մեր մոտեցումը եւ սա վստահ ենք լուծում կունենա, եթե մեր կոալիցիոն գործընկեր Հանրապետականը սրա հետ համաձայնվի, ուստի կամուրջներն այրելու, ինքնանպատակ քայլեր կատարելու խնդիր մենք այս դաշտում չենք ունեցել, չենք էլ ունենալու, որովհետեւ դա անհեռանկար է»,- ասաց նա:

Երեկ Նաիրա Զոհրաբյանը իր ելույթի ժամանակ նշել էր, որ ՀՅԴ-ին հավանաբար 125 տարի էլ պետք է լինելու, որ որոշի ԸՕ-ի փոփոխության նախագիծ ներկայացնի: Արմեն Ռուստամյանն մեր զրույցում ոչ ուղղակի պատասխանեց Զոհրաբյանի հայտարարությանը:

«Մարդիկ կան՝ քնում-արթնանում են, միայն ուզում են տեսնել, որ Դաշնակցությունն ընդհանրապես այլեւս գոյություն չունի, դարձել է կցորդ, վերացել է. նայում եմ, ինչ-որ անտրամաբանական օդից վերցրած եզրակացություններ, եթե այդպես նայենք Հանրապետականն է միացել Դաշնակցությանը, երբ ամբողջ մեր առաջարկությունները, մեր օրակարգն ընդունել է. հիմա ո՞վ է ում միացել, այս ի՞նչ պրիմիտիվ մտածելակերպ է»:

Նա ընդգծեց, որ նրանց ձեռք չի տալիս ընդունել, որ գոյություն ունի մի լուրջ քաղաքական ուժ, որն ունի իր օրակարգը եւ դրանից չի հրաժարվում, սա իրենց քաղաքական հաշվարկների մեջ չի տեղավորվում:

«Զուտ մրցակցային առումով իրենք այդ դաշտը կորցնում են եւ ուզում են սեփականաշնորհել ամեն ինչ: Բոլորը վատն են, իրենք պուպուշ են՝ այս տրամաբանությամբ է ամեն ինչ ընթանում: Իրենք արեւի տակ իրենց տեղը պահպանելու խնդիր պիտի լուծեն` Դաշնակցությունը դրանից դուրս մղելու տրամաբանությամբ, բայց ինչպես հայտնի է 127 տարի այդ փորձը կատարել են, ոչ մեկին դա չի հաջողվել, 127 օրվա կամ ժամվա կենսագրություն ունեցողներին հաստատ դա չի հաջողվի»,- եզրափակեց նա:

Անդրադառնալով պատգամավորի քվեարկությանը նշենք, որ Անդրանիկ Կարապետյանն ԱԺ-ում հազվադեպ է քաղաքական դիրքորոշում արտահայտում, որը կտրուկ տարբերվում է ՀՅԴ-ի դիրքորոշումից: Վերջն անգամ էլ նա զարմանալի ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը «գործ տալ է»:

 Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 23-ի համարում:

Տպել
3609 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց