Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրվել է մեկ թեկնածու

Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետն այսօր ավարտվել է: Ինչպես եւ սպասվում էր, թեկնածուն մեկն է՝ տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանը։

Առաջադրված միակ թեկնածուi մասին տեղեկատվությունը հրապարակվել է Մատենադարանի պաշտոնական կայքում: Միաժամանակ ներկայացվել է նաեւ Տեր-Ղեւոնդյանի կենսագրությունը.

- Ծնվել է 1961 թվականի օգոստոսի 12-ին, Երեւանում, հայագետ-արաբագետ Արամ Տեր-Ղեւոնդյանի եւ հնագետ Սեդա Դեւեջյանի ընտանիքում:
- 1978 թ. ավարտել է Երեւանի թիվ 172 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը:
- 1978-1983 թթ. ուսանել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ:
- 1983-1986 թթ. ուսանել եւ ավարտել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1986 թ.-ից.
- 1986-1991թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի միջին դարերի պատմության բաժնում որպես գիտաշխատող:
- 1991-1993 թթ. ՀՀ նախագահի օգնական: 
- 1993-1995 թթ. Ֆրանսիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար:
- 1995-1998 թթ. Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արգենտինայում (համատեղությամբ նաեւ Ուրուգվայում եւ Բրազիլիայում): 
- 1998-2003 թթ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն
- 2003-2005 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
- 2006-2008 թթ. ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիբանանի Հանրապետությունում: 
- 2008-2011թթ. Երեւանի Վ. Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ
- 2008 թ. ցայսօր համատեղությամբ աշխատում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, նախ՝ որպես ավագ գիտաշխատող, ապա` առաջատար գիտաշխատող:
- 2012 թ.-ից Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արաբատառ ձեռագրերի նկարագրման եւ ուսումնասիրման բաժնի վարիչ 
-2014 թ.-ից Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտքարտուղար (համատեղելով բաժնի վարիչի պաշտոնը)
- 2016 թ. սեպտեմբերից Մաշտոցյան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար
Գիտական եւ գիտամանկավարժական գործունեությունը
- 1989 թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Կիլիկյան Հայաստանը եւ Մերձավոր Արեւելքի արաբական երկրները 1145-1226 թթ.» թեմայով եւ ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան:
- 2017 թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Կիլիկյան Հայաստանը եւ Այյուբյան պետությունները» թեմայով եւ ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան
- 1988-2014 թթ. (ընդմիջումներով) հայագիտական ու արեւելագիտական առարկաներ է դասավանդել Երեւանի պետական համալսարանում, Սբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, Աճառյան համալսարանում, Բեյրութի Հայկազյան համալսարանում, ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնում 
- Հեղինակ է երկու մենագրության (որոնցից առաջինը թարգմանվել է նաեւ ֆրանսերենի եւ արաբերենի), քսանհինգ գիտական հոդվածների (հրատարակված Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում, Բելգիայում, Լիբանանում), կազմել եւ հրատարակել է պատմագիտական ու աղբյուրագիտական բնույթի եւս վեց այլ գրքեր 
Տիրապետում է ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, իսպաներենի եւ արաբերենի:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Վահան Տեր-Ղեւոնդյանը համարվում էր Մատենադարանի տնօրենի ամենահավանական թեկնածուն: Կանխատեսել էինք նաեւ, որ մրցույթին մասնակցելու համար երկրորդ դիմում չի լինի:

Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը նախատեսված է մարտի 6-ին: 

Տպել
3020 դիտում

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել