Լևոն Տեր-Պետրոսյանը և Լևոն Սարգսյանը չեն դառնա Մատենադարանի տնօրեն. կընտրվի Տեր-Ղեւոնդյանը

ՀՀ վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը: Սպասվում է, որ առաջիկայում կհայտարարվի նաեւ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ:

Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը թափուր է 2016 թվականի աշնանից՝ նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի անժամանակ մահից հետո: Այս ընթացքում թափուր պաշտոնի մրցույթ չի հայտարարվել: Նախատեսվում էր, որ փոխվելու է Մատենադարանի կարգավիճակը, եւ հաստատությունը պետական ոչ առեւտրային կազմակերպության փոխարեն դառնալու է հիմնադրամ: Կարգավիճակի փոփոխության գործընթացն ավարտվել է: Մատենադարանի բարձրագույն կառավարման մարմինը հանդիսացող խորհրդի կազմը նույնպես, ինչպես նշեցինք, հաստատվել է:

Կանոնադրության համաձայն, խորհուրդը պետք է ունենա 19 անդամ, որից 10-ը՝ Մատենադարանից: Մյուս 9-ը անդամը, որոնք նույնպես նշանակվել են կանոնադրական նորմերի հիման վրա, բայց ներկայացնում են այլ՝ պետական ու ոչ պետական կազմակերպություններ, հետեւյալն են.

Լեւոն Մկրտչյան - ՀՀ կրթության եւ գիտության նախարար

Վահե Ստեփանյան – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

Ավետիս Բերբերյան – ՀՀ նախագահի օգնական (համաձայնությամբ)

Սամվել Հարությունյան – ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ

Ռադիկ Մարտիրոսյան – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)

Արամ Սիմոնյան – Երեւանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)

Ներսես Տեր-Վարդանյան – ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Տիգրան Զարգարյան - «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Լեւոն Սարգսյան - «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Մատենադարանի տնօրեն ընտրելու է հոգաբարձուների խորհուրդը: Ենթադրվում է, որ խորհրդի նախընտելի թեկնածուն կլինի այժմ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանը: Այդ հնարավորության օգտին է խոսում, մասնավորապես այն հանգամանքը, որ Մատենադարանը հիմնադրամ դառնալուց հետո էլ նա շարունակել է աշխատել որպես ժամանակավոր պաշտոնակատար, ինչը ամրագրվել է կառավարության համապատասխան որոշմամբ: Իսկ փորձը ցույց է տալիս, որ մասնավորապես կրթական ու գիտական հաստատություններում տնօրեն են դառնում այն մարդիկ, որոնք մինչեւ մրցույթը նշանակված են լինում որպես ժամանակավոր պաշտոնակատար, ու մրցույթի ընթացքում էլ, որպես կանոն, մրցակից չեն ունենում: Վահան Տեր-Ղեւոնդյանը պատմաբան է, եղել է Մատենադարանի գիտական քարտուղարն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը:

Վերջին գրեթե երկու տարվա ընթացքում, որպես Մատենադարանի տնօրենի հավանական հավակնորդի, նշվում էր Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանի անունը: Նա, սակայն «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում հերքել էր, թե ինքը նման մտադրություն ունի: Բացի այդ, այսօր արդեն նա չի ունենա այդ հնարավորությունը, հաշվի առնելով, որ Մատենադարանի խորհրդի անդամը, համաձայն կանոնադրության, չի կարող դառնալ տնօրեն: Նույն Վահան Տեր Ղեւոնդյանն, ի դեպ, ընդգրկված չէ հոգաբարձուների խորհրդի կազմում, ինչը նույնպես հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունները նրա հետ կապված այլ ծրագրեր ունեն:

Այս ընթացքում շրջանառվել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը, որը թեկնածությունը հետագայում, իհարկե չի հաստատվել: Տեղեկություններ կան, որ առաջադրվելու մտադրություն ունեցել են Մատենադարանի մեկ-երկու բաժինների ղեկավարներ, որոնք, սակայն, ըստ նույն տեղեկությունների, դուրս են մնացել գործընթացից: Թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու հայտ, ամենայն հավանականությամբ, նրանք չեն ներկայացնի:

Հ.Գ. Մատենադարանի կառավարման նախորդ խորհրդի կազմը մեզ գտնել չհաջողվեց՝ հասկանալու համար, թե նոր խորհրդի համեմատությամբ ինչ փոփոխություններ կան: Մատենադարանի կայքից դա արդեն հեռացվել էր, համացանցում նույնպես գտնել չհաջողվեց, իսկ տնօրենի պաշտոնակատարը փոխանցեց, որ այդ ցանկը մեզ տրամադրելը նպատակահարմար չեն գտնում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8910 դիտում

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն