Մեր տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր. վարչապետ

Արդեն տեղեկացրել ենք, որ խորհրդարանում ընթանում է ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանը, որին ներկա են նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ժամանակավոր կառավարության անդամների հետ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն իր հարցադրման ժամանակ ասաց, որ «հետաքրքրությունը մեծ է նորանշանակ վարչապետի նկատմամբ».

«Կցանկանայինք կորզենք մի փոքր հարցեր, եթե դա հնարավոր է»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը՝ հետաքրքրվելով, թե որոնք են լինելու վարչապետի առաջնային քայլերը: Պատգամավորը հետաքրքրվեց նաեւ կադրային քաղաքականությունից:

Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ երկու փուլային ծրագիր է իրականացվելու: «Առաջին փուլում չեն լինելու արագ փոփոխություններ եւ լինելու են այն քայլերը, որոնք մենք կարող ենք մոտ ապագայում անել, իսկ երկրորդ փուլի համար ժամանակ է պետք, որ որոշենք, թե որ ուղղությամբ ենք տանելու երկիրը: Սպասելիքներ, որ մենք շատ արագ մեր տնտեսությունը կփոխենք, այս պահին ուզում եմ հայտարարել, որ նման բան չի լինելու, բայց սիգնալներ ենք տալու, թե տնտեսությունը որ ուղղությամբ է գնալու»,- ասաց Կարապետյանը:

Կարապետյանի խոսքով՝ տնտեսությունն այն ուղղությամբ է զարգացնելու, որպեսզի ստեղծվեն մաքսիմալ պայմաններ՝ հավելյալ արժեք ստեղծելու համար.

«Ընդհանուր բանաձեւ է, բայց բոլոր ռեյտինգներով երջանիկ, լավ ապրող երկրները նրանք են, որտեղ գործարար մարդը, հավելյալ ռեսուրս ունեցողը լավ է իրեն զգում, կարողանում է հավելյալ արժեք ստեղծել: Նավթ, գազ ունեցող երկրները դրա մեջ չեն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, ապա նորանշանակ վարչապետը հայտարարեց, որ մաքսիմալ պրոֆեսիոնալներին են ընտրելու, նաեւ հավելեց, որ պետք է հասկանալ՝ կախարդական փայտիկ չկա:

«Արագ փոփոխություններ, որ ասում եմ չի լինի, դա չի նշանակում, որ քայլեր չենք ձեռնարկելու, մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկելու ե՛ւ սոցիալական լարվածությունը թուլացնելու համար, ե՛ւ բիզնեսի զարգացման առումով, բայց պետք է հասկանանք, որ  կախարդական փայտիկ չկա: Եթե տնտեսության մեջ փոփոխություն ենք ուզում, պետք են համակարգային փոփոխություններ: Ռեալ մեր տնտեսության վիճակը, բաց, ազնիվ ասում եմ՝ շատ ծանր է, չափազանց ծանր»,-եզրափակեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3945 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են