Ինչով է հպարտանում հրաժարական տված վարչապետը. հպարտանա՞լ, թե լռել

 

ՀՀ կառավարության երեկվա նիստում Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց եւ հանդես եկավ հրաժեշտի ելույթով: Նա թվարկեց այն, իր կարծիքով լավ գործերը, որ արել է կառավարությունը իր գլխավորությամբ: Հիմա փորձենք հասկանալ, թե արդյոք դրանք լա՞վ գործեր էին, արդյոք արժե՞ դրանցով հպարտանալ:

«Մետաղի գների աննախադեպ անկման պայմաններում կառավարության գործուն աջակցությամբ էապես աճել է հանքարդյունաբերության թողարկումը, սկսել է աշխատել բազմաթիվ աշխատատեղեր ապահովող Ամուլսարի հանքավայրը»,- հպարտացավ Հովիկ Աբրահամյանը: Հայաստանի ընդերքի շահագործման ինտենսիվությունը այսպիսի տեմպերով մեծացնելու համար հպարտանալը, մեղմ ասած, այնքան էլ հասկանալի չէ: Առնվազն հասկանալի չէ: Այս մասին պետք է թերեւս լռել կամ շշուկով խոսել, որ ուրիշները չիմանան:

Հիմա նայենք այս «հպարտությանը» որոշ ցուցանիշների ֆոնին: 2014 թվականին, երբ Հովիկ Աբրահամյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը, Հայաստանում արտադրվել էր 192 հազար տոննա պղնձի խտանյութ: Դա 8 հազար տոննայով ավելին էր, քան 2013 թվականին: Իսկ 2015 թվականին արտադրվեց արդեն 315 հազար տոննա պղնձի խտանյութ: Այսինքն մեր ընդերքից հանվող պղնձի հանքաքարի ծավալը միայն մեկ տարվա ընթացքում աճել է 65 տոկոսով: Բայց սա դեռ ամենը չէ: Այս տարի այդ թիվը, անկասկած, ավելի կմեծանա: Արդեն հայտնի են առաջին կիսամյակի ցուցանիշները, որոնք առանց չափազանցության փշաքաղեցնող են: Այս տարվա առաջին վեց ամիսներին արտադրվել է 192 հազար տոննա պղնձի խտանյութ: Դա ճիշտ այնքան է, որքան արտադրվել էր 2014 թվականին` ողջ տարվա ընթացքում: Ընդերքի շահագործման ինտենսիվության այսպիսի աճը իրոք` հպարտանալու բան չէ: 

Հաջորդը. «Չնայած 2015 թ. արձանագրված էական արտաքին տնտեսական շոկին՝ տնտեսությունը գրանցեց տարածաշրջանում տիրապետող բացասական միտումներին հակադրվող 3 տոկոս տնտեսական աճ»,- հայտարարեց արդեն նախկին վարչապետը: Բազմիցս նշվել է, որ 2015 թվականին Հայաստանում տնտեսական աճ իրականում չի եղել: Եվ նշված 3 տոկոսը ընդամենը թվանկարչության արդյունք է: 2014 թվականին մեր համախառն ներքին արդյունքը կազմել էր 11.6 միլիարդ դոլար, իսկ 2015 թվականին՝ արդեն 10.5 միլիարդ դոլար: Այսինքն իրականում 2015 թվականին մենք ունեցել ենք ոչ թե տնտեսական 3 տոկոս աճ, ինչպես պնդում է Հովիկ Աբրահամյանը, այլ մոտ 10 տոկոս անկում: Ու ընդհանրապես, անցած վեց տարիներին մեր տնտեսությունում անընդհատ արձանագրվում է տնտեսական աճ, սակայն դրա արդյունքում մեր ՀՆԱ-ն չի աճում ու տարեցտարի տատանվում է 10-11 միլիարդ դոլարի շրջակայքում:

«Շատերի կողմից սկսեց շահարկվել հուլիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ անտեսելով 2016 թվականին տնտեսությանը բաժին ընկած երկու հուժկու հարվածները՝ ապրիլյան պատերազմն ու ոստիկանության գնդի զինված գրավումը հուլիսին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Նկատենք, որ այդ երկու «հուժկու» հարվածների ազդեցության տակ մեր ազգային արժույթը նույնիսկ լումաների տատանում չտվեց: Երբ բրիտանացիները քվեարկեցին Եվրամիության կազմից դուրս գալու օգտին, նրանց ֆունտը խելացնոր վայրիվերումներ էր ապրում: Բայց Մեծ Բրիտանիան ոչ թե արդեն դուրս էր եկել, այլ ընդամենը քվեարկել էր դուրս գալու օգտին: Այս տարվա առաջին եռամսյակում, երբ պատերազմը դեռ չէր սկսվել եւ ոչ ոք էլ չգիտեր, որ պետք է սկսվի, օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել էր 35 անգամ` 60 միլիարդ դրամից հասնելով 1.7 միլիարդ դրամի: Սա, ընդգծենք, տարվա առաջին եռամսյակի տվյալներն են` հունվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը: Իսկ պատերազմը սկսվել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը:

Ոչ մի պաշտոնյա այդպես էլ հարկ չհամարեց պարզաբանել, թե ինչու են այդպես գահավիժել օտարերկրյա ներդրումների ծավալները: Իսկ հիմա մեր տնտեսական անհաջողությունները բացատրվում են պատերազմով, ՊՊԾ գնդի գրավումով եւ այլն: ՊՊԾ գնդի գրավումը տեղի ունեցավ հուլիս ամսին: Ինչպե՞ս դա կարող էր հանգեցնել, ասենք, գյուղատնտեսության 4 տոկոս անկման, որը գրանցվեց հուլիսին անցած տարվա հուլիսի համեմատ: Կամ ինչու հանկարծ ՊՊԾ գրավման հետեւանքով 7 տոկոսով նվազեց շինարարությունը, էլէներգիայի արտադրությունը հանկարծ նվազեց 9 տոկոսով, խմիչքների արտադրության 21 տոկոս նվազումը ի՞նչ կապ ուներ ՊՊԾ գնդի գրավման հետ....: 

Եվս մի մեջբերում. «Կարելի է փաստել, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առեւտրի շնորհիվ: Սա նշանակում է, որ ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք որակապես նոր՝ արտադրությամբ եւ արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:

Այսինքն, մենք. ճիշտ է, քիչ ենք սպառում, բայց «զատո» ավելի շատ ենք արտադրում ու արտահանում: Այդ ո՞ր արտահանման մասին է խոսքը: Լոլիկի՞: Այն լոլիկի, որի արտահանումը աճել է 43 անգամ, բայց պարզ թվաբանությամբ մենք այդքան լոլիկ արտադրել պարզապես չէինք կարող, որովհետեւ այդքան ջերմոցներ չունենք ու ընդամենը Ռուսաստան ենք վերաարտահանել թուրքական լոլիկը: Կամ հագուստեղենի արտահանո՞ւմը: Այն հագուստեղենը, որ արտադրել ենք 5 միլիարդ դրամի, բայց արտահանել ենք 7 միլիարդ դրամի՞:  Ու այդ փնթի նկարչության արդյունքում ստացված ցուցանիշները փորձում ենք խցկել մեր երկրի` «... ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից որակապես նոր՝ արտադրությամբ եւ արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի» շրջանակների մե՞ջ: Բա եղա՞վ:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8747 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են