Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը չի խոչընդոտվի. արձանի տարածքը բացվել է

Երեւանի Մյասնիկյանի արձանի հարակից տարածքը մարտի մեկին բաց ու հասանելի կլինի, եւ Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել ցանկացող քաղաքացիները հնարավորություն կունենան մոտենալ ու ծաղիկներ դնել հուշարձանի մոտ:

Արձանը շրջափակող պաստառների հեռացվելու մասին տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես՝ գրելով. «Մյասնիկյանի արձանի հարակից տարածքը բացվեց՝ Մարտի 1-ի 10-րդ տարելիցին ընդառաջ»:

Արձանի հարակից տարածքի հնարավոր բացման մասին հարցի պատասխանը ստանալու համար Արայիկ Հարությունյանը ժամանակին գրավոր հարցումով դիմել էր քաղաքապետարան եւ ստացել դրական պատասխան:

Մեր հարցմանը պատասխանելով նույնպես այստեղից տեղեկացրել էին, որ կփորձեն որոշակի լուծումներ գտնել՝ քաղաքացիներին անհարմարություններ չպատճառելու համար:

Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը եւ դրա հետնամասում գտնվող այգին այս ընթացքում շրջափակված էին պաստառներով: Այստեղ ձեռնարկվել են բարեկարգման եւ շատրվանների կառուցման աշխատանքներ, որոնք ստանձնել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը՝ որպես նվեր Երեւանին՝ 2800-ամյակի առթիվ: Շինարարական եւ բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ սեպտեմբերի վերջ:

Տպել
1097 դիտում

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների