Սերժ Սարգսյանը փորձում է «փայ մտնել» Կարեն Կարապետյանի թվերի մեջ. խմբագրական

06/03/2018 schedule12:33

Երեկ Սերժ Սարգսյանը կրկին խորհրդակցություն է անցկացրել տնտեսական թեմայով: Այս անգամ ամփոփվել են 2017 թվականի սոցիալ-տնտեսական ոլորտի արդյունքները:

Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը հաճախ է անդրադառնում տնտեսությանը: Այսպես ասած՝ իրեն փորձում է ներկայացնել ՀՀ ապագա վարչապետ, երեւի, որ աչքներս սովորի: Ինչեւէ: Խորհրդակցությանը մասնակցել են առայժմ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, սոցիալական եւ տնտեսական ոլորտների քաղաքականության մշակման ու իրականացման պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները, ազգային վիճակագրական ծառայության նախագահը, նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ:

Խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել:

«... Կառավարությունը 2017 թվականին լավ արդյունքների է հասել, չեմ կարծում, որ շեղումները շատ մեծ կլինեն, մենք, թերեւս կունենանք 7,4-7,7 տոկոսի միջակայքում տնտեսական աճ»,- ասել է Սերժ Սարգսյանը: Սա մոտավոր թիվ չէ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը 2017 թվականի նախնական ամփոփումներն արդեն ունի եւ նշված միջակայքում էլ հենց լինելու է տնտեսական աճի ցուցանիշը: Ու արդեն կարելի է պնդել, որ իր պաշտոնավարության 10 տարիների ընթացքում ՀՀ տնտեսությունն այսպիսի աճ չի արձանագրել երբեք՝ սա ռեկորդային ցուցանիշ է, անկախ նրանից, թե որքանով է այն նկարված կամ ինչի շնորհիվ է ստացվել: Որքանով կապ ունի այս ցուցանիշի հետ Սերժ Սարգսյանը, թերեւս բոլորին պարզ է՝ ոչ մի: Այս ցուցանիշը, պատկերավոր ասած, Կարեն Կարապետյանի «դափնին է»: Ու վերջին շրջանում տնտեսական թեմաներով հաճախակի խորհրդակցություններ անցկացնելով՝ Սերժ Սարգսյանը փորձում է «փայ մտնել» Կարեն Կարապետյանի արձանագրած ցուցանիշի մեջ: Թե չէ մի քիչ անհասկանալի է դառնում, թե ինչու պետք է տնտեսական աճի ռեկորդային ցուցանիշ գրանցած գործող վարչապետը հրաժարական տա ու առավելագույնը բավարարվի առաջին փոխվարչապետի պաշտոնով:

Բոլորովին այլ հարց է, թե ինչ որակի ցուցանիշներ են ապահովվել անցած տարի: Նույնիսկ Սերժ Սարգսյանն է նկատում, որ այդ ցուցանիշները, ինչպես ընդունված է ասել, չի անդրադառնում բնակչության լայն խավերի վրա: Ինչպես նշված է նախագահականի տարածած հաղորդագրության մեջ, Սերժ Սարգսյանը «խորհրդակցության մասնակիցների ուշադրությունն է հրավիրել տնտեսական աճի ներառականության վրա, շեշտելով, որ տնտեսական աճի արդյունքները պետք է հասանելի լինեն հանրության բոլոր շերտերի եւ հատկապես՝ սոցիալապես խոցելի խավերի համար»: Այդ ցուցանիշները, ինչպես բազմիցս նշվել է, մեծապես քանակական են եւ պայմանավորված են արտաքին միջավայրում տեղի ունեցող իրադարձություններով: Օրինակ, պղնձի միջազգային գների աճ, ՌԴ-ից մասնավոր տրանսֆերտների ավելացում եւ այլն:

Բայց դա չի խանգարում Սերժ Սարգսյանին այս ցուցանիշների վրա կառուցել հեռավոր ապագայի տեսլականներ: «Եւս երկու-երեք տարի այսպիսի աճ` ես կարծում եմ, որ սրանով մենք կարող ենք ստեղծել շատ լավ հիմքեր մեր ժողովրդագրական ծրագրերն իրականացնելու համար»,- երեկ ասել է Սերժ Սարգսյանը: Իսկ խոսքը, ինչպես կռահեցիք, անցած տարվա մայիսի 18-ին ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ունեցած հիշարժան ելույթի մասին է, որի ժամանակ նա հայտարարեց, թե «Ժողովրդագրական իրավիճակի էական եւ կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»:

Երեկ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե մի քանի շաբաթից պատրաստ կլինի մինչեւ 2030 թվականը Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացման ռազմավարությունը: Ուշագրավ ռազմավարություն է լինելու: Խնդիրն այն է, որ ներկայումս գործում է դեռ 2013 թվականին մշակած «ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը»: Իսկ այս ծրագրով 2017 թվականի համար որոշակի ցուցանիշներ էին կանխատեսված: Այսպես. մեր համախառն ներքին արդյունքը, ըստ այս ծրագրի, պետք է լիներ 12 միլիարդ 750 միլիոն դոլար: Սակայն կունենանք մոտ 11 միլիարդ: Հայաստանի պետական պարտքը 2017-ին պետք է կազմեր մեր ՀՆԱ-ի 41.8 տոկոսը, սակայն այն արդեն անցել է 60 տոկոսի շեմը ու կազմել 6.7 միլիարդ դոլար: Այդ ծրագրում ասվում էր, որ մինչեւ 2021 թվականն աղքատությունը պետք է այնքան կրճատվի, որ «աղքատությունը դադարի երկրի տնտեսական զարգացման հիմնահարց լինելուց, իսկ ծայրահեղ աղքատությունը ընդհանրապես վերացվի որպես սոցիալապես նշանակալի երեւույթ»: Արդեն 2018 թվականն է, իսկ ՀՀ բնակչության մեկ երրորդը՝ մոտ մեկ միլիոն մարդ, աղքատ է: Այսինքն՝ նույնիսկ 5 տարվա կտրվածքով ռազմավարություններում նշված ցուցանիշները չափազանց հեռու են կանխատեսվածներից: 

Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի նշած նոր ռազմավարությունն ընդգրկում է ժամանակաշրջան, որը ավարտվում է 2030 թվականին: Որքան հեռու, այնքան՝ լավ: Հայտնի չէ, թե մինչեւ այդ ինչ տեղի կունենա. որեւէ պատասխանատվություն այդ ռազմավարության կատարման համար որեւէ մեկը չի կրում: Թիվ է՝ ասում ենք, էլի: Կամ, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ «Ինչքան ուզես, էնքան կխփենք»:

Կարելի է համոզված պնդել, որ առաջիկայում մեր սոցիալ տնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշները կշարունակեն լինել բավականին տպավորիչ: Այլ բառով ասած՝ պլպլան: Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո էլ մի որոշ ժամանակ կարձանագրվեն նման ցուցանիշներ: Բայց դրանից հետո ցուցանիշները կվերադառնան իրենց սովորական՝ լճացած վիճակին: Այն, ինչ արձանագրվում էր վերջին տարիներին: Դա կանխատեսելու համար տնտեսական հաշվարկներ չէ, որ պետք է արվեն: Պարզապես Հայաստանում բարեփոխումներ չեն իրականանալու, տնտեսությունը մնալու է որակական ճգնաժամի մեջ: Իսկ դրա պատճառն այն է, որ ի հեճուկս իր խոստմանը Սերժ Սարգսյանը շարունակելու է լինել «պետության ղեկին»:

Խմբագրականը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 28-ի համարում:

Տպել
3761 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել