Ինչու է տագնապի ազդանշանը հնչելու Մարտի 1-ին. Երեւանի քաղաքապետարանի եւ ԱԻՆ-ի պարզաբանումը

Երեւանի քաղաքապետարանն այսօր տարածած հաղորդագրության մեջ տեղեկացրել էր Պոլիտեխնիկական համալսարանի մոտ մարտի մեկին անցկացվելիք ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության մասին, որի ժամանակ գործարկվելու է ազդարարման շչակ ու քաղաքացիներին հորդորել էր այդ ձայնից խուճապի չմատնվել:

Ուսումնավարժության թեման է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում»: Արտակարգ իրավիճակների նախարարությունը, մանրամասներ ներկայացնելով սպասվող միջոցառման մասին, հայտնում է.

«Մտահղացման համաձայն՝ հակառակորդը խախտել է հրադադարը եւ տարբեր տրամաչափի զենքերից սկսել է գնդակոծել ՀՀ սահմանամերձ համայնքները: Տեղեկություն կա, որ հակառակորդը սահմանին կուտակում է հրթիռային համակարգեր: Ռմբակոծվել է նաեւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 5-րդ մասնաշենքը։ Ռմբակոծության հետեւանքով մասնաշենքը զգալիորեն վնասվել է, առաջացել են հրդեհի օջախներ եւ փլուզումներ, շարքից դուրս է եկել կոմունալ-էներգետիկ համակարգը, առկա է քիմիական աղտոտվածության վտանգ եւ կան տուժածներ»: Ժամը 14:30-ի սահմաններում գործարկվելու է ազդարարման շչակը եւ ուսումնական նպատակներով հնչեցվելու է տագնապի ազդանշան:

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման հիմնական միջոցառումների պլանը հաստատվել է Երեւանի քաղաքապետի՝ 2018 թվականի հունվարի 24-ի որոշմամբ:

Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հետաքրքրվեցինք, թե ինչու վերոնշյալ միջոցառման օրն ընտրվել է հենց մարտի մեկը, որը քաղաքի կենտրոնում գնդակահարված տասը քաղաքացիների հիշատակը հարգելու օրն է:

«Երեւանի քաղաքապետարանը միջոցառումների պլանը յուրաքանչյուր տարի նախապատրաստում է Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ եւ այդ որոշումը վերաբերում է ամբողջ տարվա պլանին: Քանի որ հետաքրքրությունը կոնկրետ օրվան է վերաբերում, կխնդրեմ հետաքրքրվել մեր գործընկեր նախարարությունից: Ամեն դեպքում մեր կողմից վստահաբար կարող ենք ասել, որ որեւէ միտում դրա տակ դրված չէ»,- պատասխանեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանն էլ պարզաբանեց, որ Մարտի մեկը քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է, եւ միջոցառման համար ընտրված ժամանակահատվածը խորհրդանշական է:

Տագնապի ազդանշանը լսվելու է 500-700 մետր շառավղով:

Տպել
3007 դիտում

Սին են բոլոր այն պնդումներ, Հայաստանում հակահեղափոխություն անել հնարավոր չէ․ Փաշինյան

Երեւանյան ընտրություններ․ միայն մեծ մասշտաբի խաղացողները տեղ ունեն սեղանի շուրջ․ փորձագետ

Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

Մարտի 1-ին եւ դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի․ Փաշինյան

Ինչո՞ւ է անհանգստանում Բաքուն․ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքն Ալիեւի հայտարարությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում տեղի ունեցածն աշխարհի համար ֆանտաստիկ օրինակ է համարել

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս 

Հարուցվել է քրեական գործ՝ 2 օր առաջ կրակոցից զոհված զինծառայողի սպանության դեպքի առթիվ

Երեւանի ավագանու ընտրության օրն արձանագրված ենթադրյալ 31 իրավախախտման դեպքով նյութեր են նախապատրաստրաստվում

Երեւան վերադառնալուն պես վարչապետը բանակցություններ կսկսի ԱԺ ուժերի հետ՝ խորհրդարանը ցրելու շուրջ

«Ժառանգություն»-ը շնորհավորում է բոլոր երեւանցիներին՝ 23 տարում առաջին օրինական ընտրությունների առթիվ

Շարունակվում է սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Լիբանան

Վարչապետը հանդիպել է Նյու-Յորքի եւ ԱՄՆ-ի այլ հայաշատ համայնքների ներկայացուցիչներին

Երեւանում մեքենան բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվելով ընկել ջրանցքը. վարորդը հոսպիտալացվել է

«Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում. վերջնական

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ. վարչապետ

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել