Բացառված է, որ խախտումներ արած կազմակերպությունները մասնակցեն մրցույթներին. Արմեն Ամիրյան

Հայաստանի պատմական հուշարձանների վերականգնողական աշխատանքներն իրականացնելու համար պետբյուջեից հատկացված գումարների ծախսերի մեջ 65 մլն դրամի խախտում է արձանագրվել:

Այս մասին «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նրա խոսքով` 2014-2016 թվականների ստուգումների արդյունքում  ֆինանսների նախարարությունը խախտումներ էր հայտնաբերել ոլորտում:  65 մլն դրամի խախտումների համար նախարարությունը դիմել է դատախազություն:

Մեզ հետ զրույցում Արմեն Ամիրյանն ասաց, որ այդ կազմակերպությունները պետք է պատասխան տան. «Բացի օրենքով պատժվելուց՝ նրանք կհայտնվեն մեզ համար ոչ ցանկալիների ցուցակում եւ բացառվում է, որ սրանից հետո կարողանան մասնակցել մեր մրցույթներին»,-ընդգծեց նախարարը:

Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի տրամադրած տեղեկատվության համաձայն ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքում արձանագրված խախտումներն իրականացվել է «ԷՆ.ՍԻ.Ի.ՍԻ» ՍՊ, ԱԼ-ՄԱՍՔԱ» ՍՊ, «Բուրգ 999» ՍՊ, «Հիդրոիզոլ» ՍՊ, «Կոտայքնախագիծ» ՍՊ եւ «Լեվգուկ» ՓԲ ընկերությունների կողմից:

Սրանք այն ընկերություններն են, որոնք տարբեր չափի դրամական խախտումներ են իրականացրել ՀՀ տարբեր մարզերում պատմամշակութային հուշարձանների վերականգնողական աշխատանքներն իրականացնելու ընթացքում: Նշենք, որ յուրաքանչյուր կազմակերպության գումարային խախտման մասին մանրամասն ինֆորմացիա մեզ չի տրամադրվել: Հայտնի է միայն, թե որ կազմակերպությունները որ մարզերում եւ որ պատմական կոթողների վերականգնման աշխատանքներն են իրականացրել:

«ԷՆ.ՍԻ.Ի.ՍԻ» ՍՊ ընկերությունը վերականգնման աշխատանքներ է իրականացրել Լոռու մարզի Սանահին եւ Լոռի Բերդ ամրոցում, Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի եկեղեցում, Տավուշի մարզի Գոշավանքի համալիրում եւ Գոշի դամբարանում, Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի Քարկոփի եկեղեցում:

«ԱԼ-ՄԱՍՔԱ» ՍՊ ընկերությունը վերականգնման աշխատանքներ է իրականացրել  Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի Սբ Աստվածընկալ եկեղեցում: «Բուրգ 999» ՍՊ ընկերությունը վերականգնման աշխատանքներ է իրականացրել  Լոռու մարզի Քոբեր ե/գ կայարան Քոբերավանք համալիրի սեղանատուն հուշարձանում եւ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Թարգմանչաց եկեղեցում:

«Հիդրոիզոլ» ՍՊ –ն վերականգնման աշխատանքներ է իրականացրել Լոռու մարզի Դսեղ գյուղի Սուրբ Գրիգոր վանքի եւ Աքորի գյուղի Բգավոր եկեղեցում: «Կոտայքնախագիծ» ՍՊ-ն վերականգնման աշխատանքներ է իրականացրել  Արարատի մարզի Դվին հնավայրում եւԿոտայքի մարզի Կամարիս գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում: «Լեվգուկ» ՓԲ ընկերությունն աշխատանքներ է իրականացրել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի եկեղեցում:

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 6-ի համարում:

Տպել
9991 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը