Երևան
12 °C
Ծխախոտագործության ոլորտում աշխարհահռչակ «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը Հայաստանում արդեն իրականացնում էիր ստեղծած «IQOS» անունը կրող արտադրանքի մանրածախ վաճառքը: Այդ ապրանքը նման է էլեկտրական ծխախոտներին, սակայն արտադրողը բազմաթիվ առավելություն ու տարբերություններ է ներկայացնում: Էլեկտրական սարքը այնպես է հարմարեցված, որ դրա վրա ավելացվում է ծխախոտի նոր տիպի գլանակը: Սարքի միջոցով ծխախոտը չի այրվում, այլ ջեռուցվում է այնքան, որպեսզի գոլորշի առաջանա: Դրա արդյունքում ծուխ եւ մոխիր չի առաջանում: Այսինքն՝ այրում չի լինում: Դասական իմաստով սա ծխախոտ չէ, բայց բովանդակային առումով ծխախոտ է, քանի որ ծխախոտային այս արտադրանքի հիմքում նույն նիկոտինն է: «IQOS»-ի սարքն արժե 30 հազար դրամ, իսկ մեկ ամբողջական գլանակը 10 հազար դրամ:
Հայաստանում վաճառվող այս արտադրանքի տուփի վրա այն ձեւակերպումը չի գրված, որը կա բոլոր ծխախոտների վրա: Ծխելը առաջացնում է այս կամ այն հիվանդությունը կա ծխելը վնասակար է առողջության համար ձեւաերպումների փոխարեն տուփի վրա գրված է բառացիորեն հետեւյալը. «Այս արտադրանքը զերծ չէ ռիսկերից եւ առաջացնում է կախվածություն»: Այս ձեւակերպումից որեւէ կերպ չի հասկացվում՝ նոր սերնդի այդ ծխախոտն առողջության համար վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Մինչդեռ արտադրողը պնդում է, որ այն 95 տոկոսով պակաս վտանգավոր է, քան սովորական ծխախոտը: Նույնիսկ ասվում է, որ ավելի քան 4 միլիարդ դոլար է ծախսվել այս նորարարությունն իրականություն դարձնելու համար:
Բացի դա ծխախոտի տուփերի վրա ակցիզային դրոշմապիտակ չկա: Սա նույնպես տարօրինակ է, եւ հարց է առաջանում, թե ինչու այն չի հարկվում ակցիզային հարկով ինչպես մնացած բոլոր ծխախոտները: «IQOS Armenia»-ից վերը բարձրացված երկու հարցերի վերաբերյալ մեզ տվեցին հետեւյալ պատասխանը, որ «IQOS»-ը համարվում է արդյունաբերական պատրաստման այլ ծխախոտ: Դրա համար էլ ոչ ակցիզ ունեն, ոչ էլ ծխախոտների տուփերի վրայի առողջությանը սպառնացող վտանգի մասին գրառումը: Մինչդեռ արտերկրում վաճառվող այդ սարքի համար թողարկվող ծխախոտի գլանակների տուփերի վրա գրված է, որ այն վտանգավոր է առողջության համար:
ՀՀ առողջապահության նախարարությունից փորձեցին պարզաբանումներ ստանալ այս նորարարության վերաբերյալ, սակայն մեզ առաջարկեցին երկուշաբթի օրը կապ հաստատել իրենց համապատասխան մասնագետի հետ: Չսպասելով ՀՀ առողջապահության նախարարության կարծիքին, մենք ուսումնասիրեցինք միջազգային մամուլը՝ հասկանալու համար, թե արդյոք ծխախոտային այս նոր արտադրանքը իսկապես անվտանգ է առողջության համար:
Մինչ այդ նշենք, որ «Ֆիլիպ Մորիս»-ի գովազդային նյութերի համաձայն, աշխարհում ամեն օր 10 հազար ծխող թողնում է դասական ծխախոտը եւ անցում է կատարում «IQOS»-ի: Այս արտադրատեսակն առաջին անգամ աշխարհում թողարկվել է 2014 թվականին եւ վաճառվել է Ճապոնիայում եւ Իտալիայում: Մեկ տարի անց այն վաճառքի է հանվել Շվեյցարիայում, ՌԴ-ում եւ Ռումինիայում: Մեր տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ մասսայական վաճառք է իրականացվում: Med.vesti.ru կայքի փոխանցմամբ՝ չնայած նրան, որ նոր սարքերով ծխախոտի այրում տեղի չի ունենում, սակայն արտադրվող գոլորշին եւս քիմիական նյութերի արտանետում է առաջացնում: Կայքը հղում է կատարել Բեռնի համալսարանում անցկացված հետազոտությանը եւ նշում է, որ գիտնականները «IQOS»-ը համեմատել են սովորական ծխախոտի հետ: «Այս ծխախոտի արտադրած ծուխը պարունակում է ավանդական ծխախոտների ծխի մեջ պարունակվող նիկոտինի 84%-ը»,- այս եզրակացությունը հրապարակվել է JAMA Internal Medicine ամսագրում: Բացի այդ, հետազոտողները պարզել են, որ ծխախոտի տաքացման համակարգն անմիջապես քաղցկեղի հետ կապված քիմիական նյութեր է արտադրում, ինչպես ածխածնի մոնօքսիդը, ցնդող օրգանիկ նյութեր և հոտավետ բազմացիկլային ածխաջրածիններ»,- փոխանցում է ռուսալեզու կայքը:
Մինչ այս արտադրանքի Հայաստան գալը երկու կարեւոր իրադարձություն պարզապես չենք կարող չնշել եւ զուգահեռներ չտանել: 2017 թվականի մարտի 2-ին վարչապետ Կարեն Կարապետյանը ընդունել էր «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Միջին արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել էր ամերիկյան աշխարհահռչակ ընկերության նախաձեռնությունը՝ զարգացնելու գործունեությունը մեր երկրում: Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել համագործակցության ծրագրերն ու նախաձեռնությունները: Դրագո Ազինովիչը շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ իրենց գիտահետազոտական ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու համար: Ամերիկյան ընկերությունը Հայաստանում կառուցելու է Հետազոտությունների և մշակումների (R&D) կենտրոններ: Պարոն Ազինովիչն ընդգծել էր, որ իրենք շահագրգռված են ստեղծել երկարաժամկետ համագործակցություն Հայաստանի կառավարության և հանրային ոլորտի հետ: Այդ ժամանակ փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել:
Այս տարվա հունվարի 25-ին էլ ՀՀ առողջապահության նախարարությունը հանրային քննարկման դրեց «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման» մասին աղմկահարույց օրենսդրական նախագիծը: Այդ նախագծով շատ խիստ տուգանքներ սահմանվեց չնախատեսված վայրերում ծխելու համար, սակայն նախագծում մենք չհանդիպեցինք այնպիսի ձեւակերպումների, որով կհասկացվեր, որ «IQOS»-ի օգտագործումը նույնպես առաջացնելու է տուգանք:
Քանի դեռ առողջապահության նախարարությունը հստակ չի հայտարարել, որ «Ֆիլիպ Մորիս»-ի այդ արտադրանքի օգտագործումը եւս բերելու է տուգանքի, ապա ողջամիտ կասկածներ ունենք, որ հակածխախոտային օրինագիծը մշակվել է «Ֆիլիպ Մորիս»-ի արտադրանքին զարկ տալու նպատակով:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 6-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ
Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին
ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին
Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել
Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում
2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ
Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած
Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել
Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին
Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են
Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT