Ազգային փոքրամասնությունները վրդովված են կառավարման նոր համակարգից. նամակ պատգամավորներին

12/03/2018 schedule08:55

ՀՀ տարածքում ապրող ազգային փորամասնությունները վրդովված են ՀՀ նոր կառավարման համակարգից ու դրանից բխող փոփոխություններից: Իրենց բողոքը նրանք արտահայտել են ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին ուղղված բաց նամակով:

Հարգելի ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ նախագահ և ՀՀ Արդարադատության նախարար,

Մենք՝ ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչնեռը, անհանգստացած ենք այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը, դառնալով Խորհրդարանական Հանրապետություն, ցավոք նվազեցնում է մեր ձեռք բերած իրավունքները և հնարավորություները։

Տարիներ առաջ ստեղծվել են ազգային փոքրամասնություններով զբաղվող երկու մարմիններ՝ ՀՀ Նախագահի աշխատակազմին առընթեր ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհուրդ (այսուհետ՝ Համակարգող խորհուրդ, որը ակտիվ գործում է մինչև այսօր) և Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով, որը չի գործում՝ մեռած մարմին է)։ Սակայն տվյալ պահին ՀՀ օրենսդրության մեր մասով կատարված փոփոխությունները հանգեցնում են նրան, որ ակտիվ գործող մարմինը վերացվում է, իսկ մեռած մարմինը փորձում են վերակենդանացնել։

Հիշեցնենք, որ ելնելով ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների պաշտպանվածությունն ապահովելու, նրանց միջհամայնքային հարաբերություններն ակտիվացնելու, ինչպես նաև հատուկ կրթամշակութային, իրավական և այլ խնդիրների նկատմամբ պետական հոգածությունն առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից՝ 2000թ. հունիսի 15-ին ՀՀ Նախագահն իր կարգադրությամբ ստեղծեց Համակարգող խորհուրդ, ինչը բավականին առաջընթաց ունեցավ ազգային փոքրամասնությունների համայնքների զարգացման գործում։ Մեզ ՀՀ իշխանությունների պաշտպանություն և աջակցություն է պետք, իսկ, լուծարելով ակտիվ գործող Համակարգող խորհուրդը, Դուք մեզ զրկում եք այդ ամենից։

Քանի որ մեզ վերաբերվող ՀՀ օրենքների նախագծերը մշակում է ՀՀ Արդարադատության նախարարությունը, դիմում ենք նաև Ձեզ, պարոն ՀՀ Արդարադատության նախարար խնդրանքով՝ չնվազեցնել մեր կարգավիճակը՝ հանել «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի նախագծի, Հոդված 6, 16-րդ կետի, 10- րդ մասը. «16․ Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովները և դրանց գործունեության ոլորտներն են՝ ․․․․ 10) ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով (ազգային փոքրամասնությունների խնդիրներ)»։ Իսկ «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծում ամրագրել Վարչապետին առընթեր Ազգային փոքրամասնությունների Համակարգող խորհրդի ստեղծումը, ինչը ՀԱՄԱՐԺԵՔ կլինի Ձեր կողմից լուծարվող Համակարգող խորհրդին։

ՀՀ Սահմանադրությունը չի սահմանափակում ՀՀ Վարչապետին առընթեր խորհրդներ ստեղծելու։

ՀՀ Նախագահի աշխատակազմին առընթեր ՀՀ ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրրդի անդամներ՝

Իրինա Սագրադովա-Գասպարյան Ասորական համայնք

Իրինա Պոգոսյան-Տաբոլիչ Բելառուսական համայնք

Գալինա Գավրիլովիչ Բելառուսական համայնք

Վիկտոր Վուխրեր Գերմանական համայնք

Մարտին Մինասյան Գերմանական համայնք

Լիանա Հարությունյան Լեհական համայնք

Դջուլիա Դոմբայան Լեհական համայնք

Աննա Հարությունյան Ուկրաինական համայնք

Սերգեյ Ռաչկո Ուկրաինական համայնք

Ռիմա Վարժապետյան Հրեական համայնք

Վիլլի Վայներ Հրեական համայնք

Աիդա Հարությունյան Ռուսական համայնք

Մարինա Կամիսիդի-Գալստյան Հունական համայնք

Սվետլանա Նամչևաձե Վրացական համայնք

Տպել
4062 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել