Երևան
12 °C
Տավուշի եւ Լոռու մարզերում ոսկի եւ այլ թանկարժեք մետաղներ որոնելու մտադրություն ունեցող «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը հիմք չի տեսնում ուսումնասիրություններից եւ հետագայում հանքեր շահագործելու մտքից հրաժարվելու համար: Այս մասին ընկերության հանրային կապերի պատասխանատու Վահրամ Ավագյանն ասաց «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան:
«Որպես ընկերություն, որը երկարաժամկետ հեռանկարում ռազմավարական նպատակներ ունի, մենք բնական ենք համարում գործունեության տարածքի լեռնահանքային ներուժի վերհանման մեր մտադրությունը: Լոռու եւ Տավուշի մարզերի տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի շրջանակներում մեր կողմից իրականացվելիք ներդրումները կարող են կազմել մի քանի միլիոն ԱՄՆ դոլար: Մենք մտադրությունից հրաժարվելու հիմքեր չենք տեսնում եւ ակնկալում ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը համարժեք կգնահատեն այդ ներդրումների նշանակությունը բնակավայրերի տնտեսության համար: Հուսով ենք նաեւ, որ ծրագրի քննարկումը կընթանա կառուցողական հունով»,- պատասխան նամակում գրել է «Պոլիմետալ Արմենիա»-ի ներկայացուցիչը:
Հարցին՝ բնապահպանները մեր զրույցում ասել են, որ դժգոհ են ծրագրից, դժգոհություններ ձեզ հասե՞լ են, նա պատասխանել է. «Շրջակա միջավայրի պահպանության ոլորտի մասնագետների եւ բնապահպան ակտիվիստների հանրությունը մենք համարում ենք շահագրգիռ հանրության կարեւոր սեգմենտ եւ նրանց կոչ ենք անում մասնակցել հանրային քննարկումներին եւ փաստարկված ներկայացնել իրենց վերաբերմունքը ծրագրի նկատմամբ»:
«Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը դիմել է համայնքների ղեկավարներին եւ նրանց հետ համատեղ ապահովել հանրային քննարկման անցկացման վերաբերյալ իրազեկում: «Մենք համարում ենք, որ տնտեսական գործունեության նկատմամբ հանրային վերահսկողությունը եւ տեղեկատվական թափանցիկությունը ժամանակակից գործարարության անքակտելի ատրիբուտներն են, իսկ հանրային քննարկումները հանրային վերահսկողության եւ հետադարձ կապի լավագույն գործիքներից են»,- փոխանցել է Վահրամ Ավագյանը:
«Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը պատրաստվում է հետազոտություն իրականացնել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Կողբ եւ Նոյեմբերյան համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում:
«Պոլիմետալ Ինթերնեյշնլ Փիէլսի» ընկերությունը, որը տարիներ առաջ գնեց Կապանի լեռնահարստացման կոմբինատը, ռուսական ծագում ունի, գրանցված է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված օֆշորային երկիր համարվող Կիպրոսում, Լիմասոլ քաղաքում: «Պոլիմետալ»-ը հանքեր է շահագործում ՌԴ-ում, Ղազախստանում եւ Հայաստանում:
Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում այսօր լուսանկար է հրապարակել, որի համաձայն՝ «Պոլիմետալ» ընկերության կողմից ուսումնասիրվող տարածքների մեծ մասն անտառներ են:
Երեք change.org կայքում ստորագրահավաք է սկսվել ընդդեմ Տավուշի եւ Լոռու մարզերում մեկնարկելիք ուսումնասիրություններին: «Պոլիմետալ» ընկերությունը ցանկանում է հանքարդյունաբերության նպատակով Նոյեմբերյան համայնքում հետազոտական գործունեություն սկսել։ Մենք՝ նոյեմբերյանցիներս, Դեմ ենք հանքարդյունաբերությանը մեր համայնքի տարածքում, քանի որ համայնքի ապագան տեսնում ենք էկոտուրիզմի զարգացման մեջ , իսկ հանքարդյունաբերությունն ու էկոտուրիզմը համատեղելի ուղղություններ չեն»,- այս տեքստի տակ երեկվա դրությամբ ստորագրել էր ավելի քան 800 քաղաքացի:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին
Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները
Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան
Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած
Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը
Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում
«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը
Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան
Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT