Երեւանի ավագանու հաջորդ նիստին լրագրողները ներկա չեն գտնվի, նոր աշխատասենյակ է ստեղծվում

Երեւանի ավագանու փետրվարի 13-ի սկանդալային նիստից մեկ ամիս անց քաղաքապետարանում որոշվել է, թե ինչպես սահմանափակել լրագրողների մուտքը նիստերի դահլիճ:

Հիշեցնենք, որ այդ նիստում ավագանու ՀՀԿ-ական անդամները բռնություն էին գործադրել Երկիր ծիրանի խմբակցության կին անդամների նկատմամբ այն բանից հետո, երբ նրանք կոյուղաջրերով տարաներով փորձել էին մոտենալ քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, քաղաքապետարանում որոշել են, որ արդեն ավագանու առաջիկա իսկ նիստից սկսած լրագրողները չեն կարող մուտք գործել ավագանու նիստերի դահլիճ: Մարտի 19-ին սպասվող նիստին լրագրողները կհետեւեն նիստերի դահլիճի դեմ դիմաց գտնվող սրահից, որտեղ մամուլի ասուլիսներն են կազմակերպվում: Ասուլիսի դահլիճում հեռուստացույցներ կտեղադրվեն, կանցկացվեն մալուխներ, որպեսզի ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը ապահովվի, իսկ օպերատորները կարողանան տեղադրվեիք սարքերի միջոցով ստանալ նիստի տեսագրությունը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը պատասխանելով մեր հարցին, թե ավագանու մարտի 19-ի նիստին լրագրողներն ինչպե՞ս են մասնակցելու, ասաց ընդամենը հետեւյալը. «Կգաք, կտեսնեք»:

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում:

Տպել
997 դիտում

ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին եռյակը հաստատվել է

Արցախում Սարսանգից մինչեւ Մարտակերտ նոր ջրանցք է կառուցվելու․ կներդրվի շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Խոշոր չափի յուրացում «Նուբարաշեն» հոգեբուժարանում․ ՄԻՊ-ի արձագանքից հետո քրգործ է հարուցվել

Տնտեսագետ Բաբկեն Թունյանն «Իմ քայլը» դաշինքի ցուցակով մասնակցելու է ԱԺ ընտրություններին

Լո՞ւրջ, դիկտատուրայի մասին արձանագրում են արե՞լ. Միրզոյանի հեգնանքը՝ ՀՀԿ-ի քաղաքական հայտարարությանը

Ա. Զեյնալյանը Իտալիայի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին հարցեր

Պատգամավորները ծուլացել են, ԱԺ նիստ գումարելու համար քվորում չկար

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Ալմաթի՝ մասնակցելու Ղազախստանի ֆինանսիստների կոնգրեսին

Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մ, Ապարանում եւ Արագածում ձյուն է տեղում

ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Աննա Հակոբյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ

Մեծ վտանգ կա ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի. Վիգեն Սարգսյան

Սայաթ Նովայի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն

Ոստիկանապետն ընդունել է ՄԱԿ-ի պատվիրակությանը. քննարկել են ԼԳԲՏ ֆորումի չեղարկումը, կանանց իրավունքները

Երեւանում 2 մեքենաների բախման արդյունքում կա 1 զոհ, 4 վիրավոր (լուսանկարներ)

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը

Երևանում և 2 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը