Կնոջ նկատմամբ բռնություն գործադրած պաշտոնյաները. մեկը քրեական անցյալ ունի (տեսանյութ)

Նկարի վերեւի շարքում ձախից աջ՝ Հովհաննես Ավանեսյան, Գոռ Վարդանյան, Դավիթ Օհանյան, ներքեւի շարքում՝ Էդմոնդ Կիրակոսյան(ապտակողը), Սերգեյ Մկրտչյան, Վասպուրակ Մարտիրոսյան

«Հայկական ժամանակ»-ը նույնականացրել է Երեւանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ Երկիր ծիրանի խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրած պաշտոնատար անձանց: Միջադեպում ակտիվ մասնակցություն են ունեցել՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներ Հովհաննես Ավանեսյանը, Սերգեյ Մկրտչյանը, Էդմոնդ Կիրակոսյանը, Վասպուրակ Մարտիրոսյանը եւ Արտակ Գասպարյանը: Ավագանու Երկիր ծիրանի խմբակցության անդամներից Մարինա Խաչատրյանի նկատմամբ վերը նշված 7 անձն այս կամ այն կերպ բռնություն են գործադրել:

Ավագանու այսօրվա նիստում Երկիր ծիրանի խմբակցության անդամները Նուբարաշեն ՔԿՀ-ի վթարված կոյուղատարի ջուրն ապակյա տարաներով բերել էին քաղաքապետարան: Ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը ձեռքում երկու տարա մոտեցավ Երեւանի քաղաքապետին: Տարոն Մարգարյանը կանխատեսելով հետագա գործողությունների ընթացքը, ավագանու անդամներից Սուրեն Ներսիսյանին ասաց. «Դեմը առ, դեմը առ, շուշուտ, դեմը առ»:

Մարինա Խաչատրյանի առաջխաղացումը կանխեցին ավագանու անդամ Սուրեն Ներսիսյանն ու քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը: Այդ ընթացքում կոյուղաջուրը լցվեց դահլիճի հատակին: Արագ մոտեցավ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ավագանու անդամ Հովհաննես Ավանեսյանը եւ Սերգեյ Մկրտչյանը: Նրանք հրելով Մարինա Խաչատրյանին մի քանի մետր առաջ տարան, որից հետո Դավիթ Օհանյանը բղավելով էր հրում, իսկ նրան թիկունքից աջակցում էր Հովհաննես Ավանեսյանը: Դահլիճի գրեթե մեջտեղում ավագանու անդամ Էդմոնդ Կիրակոսյանին Մարինա Խաչատրյանը փորձում էր հարվածել, սակայն Կիրակոսյանը կանխեց, իսկ հաջորդ գործողությամբ ապտակեց Մարինա Խաչատրյանին: Մինչ Մարինա խաչատրյանը կհասցներ հասկանալ, թե ինչ կատարվեց նրան թիկունքից քաշեց ավագանու անդամ Վասպուրակ Մարտիրոսյանը: Մարինա Խաչատրյանն արդեն հասել էր դահլիճի դռանը, սակայն դուրս գալու մտադրություն չուներ: Դահլիճից նրան հեռացնելու օպերացիան փորձեց գլուխ բերել ավագանու անդամ Արտակ Գասպարյանը, որին հաջողվեց քաշելով Մարինա Խաչատրյանին հանել նախասրահ: Այդ ընթացքում նկարահանելու մեր աշխատանքին խոչընդոտեց ավագանու անդամ Հովհաննես Ավանեսյանը: Մարինա Խաչատրյանին վերջնականապես տարածքից հեռացրեց Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը: Վարդանյանը գրկեց Խաչատրյանին եւ մի քանի մետր գրկած տարավ:

Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն այս պաշտոնին է նշանակվել, քանի որ ուներ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի անվերապահ աջակցությունը: Գոռ Վարդանյանը խորհրդարանական ընտրություններում աջակցում էր ՀՀԿ-ին, նույնիսկ ելույթ ունեցավ Առաքել Մովսիսյանի(Շմայս) հավաքներից մեկի ժամանակ, իսկ ավագանու ընտրություններից հետո դարձավ Տարոն Մարգարյանի խորհրդականը: Ավագանու անդամ Սուրեն Ներսիսյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ուղղորդում էր ընտրողներին ընտրատեղամասի տարածքում, որը արձանագրել է «ՀԺ»-ն: Հովհաննես Ավանեսյանը հայտնի է ավագանու նիստերի ժամանակ որպես ռեպլիկ անող անդամ: Երբ Տարոն Մարգարյանի հասցեին ավագանու անդամներից մեկը ինչ-որ բան է ասում, Ավանեսյանի սուրբ գործն է որպես աջակցություն հակադարձել այդ անձանց: Ավագանու անդամ Արտակ Գասպարյանը նախկին օպեր է, նա երկար տարիներ աշխատել է ոստիկանության Նոր Նորքի բաժնում որպես օպեր լիազոր:

Ավագանու անդամ Վասպուրակ Մարտիրոսյանը քրեական անցյալ ունի: Նրա պաշտոնական կենսագրությունում նշված է, որ աշխատել է «Մաքս կոնցեռն» ՍՊԸ-ում: ՀՔԾ-ի հաղորդագրություններից մեկում նշվում է, որ «Մաքս Կոնցեռն» ՍՊ ընկերության խորհրդի նախագահի օգնական Վասպուրակ Մարտիրոսյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊ ընկերությանը հասցված գույքային վնասի վերաբերյալ հիշյալ ընկերության նախկին աշխատակիցներից պարզաբանումներ և հատուցում ստանալու նպատակով նրանց բոլորին ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ, 2009 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 7-ն ընկած ժամանակահատվածում, վերջիններիս կամքին հակառակ, պահել են ընկերության վարչական շենքում: Նույն վայրում գործով չպարզված` անվտանգության աշխատակիցների միջոցով նրանց նկատմամբ սահմանել են հսկողություն` ապօրինաբար զրկելով տեղափոխվելու և գտնվելու վայրն ընտրելու ազատությունից, պահել այնքան ժամանակ, մինչև վերջիններս պարտադրմամբ և թելադրանքով գրել են «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊ ընկերության դրամարկղ գումարներ վճարելու վերաբերյալ պարտավորագրեր: Վասպուրակ Մարտիրոսյանը որոշ ժամանակ եղել է կալանավորված, սակայն հաջողացրել է ազատվել քրեական պատասխանատվությունից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
76384 դիտում

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ