Հունահռոմեական ոճի ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը (լուսանկարներ)

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի հերթական ուսումնամարզական հավաքը մոտենում է ավարտին: Այն Երեւանում՝ «Օլիմպավանում», մեկնարկել է մարտի 5-ին եւ կավարտվի 14-ին: Սա Եվրոպայի 2018 թ. առաջնության նախապատրաստական փուլերից է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը նշեց, թե ինչի վրա է շեշտը դրված այս հավաքի ընթացքում:

«Հիմնականում ուշադրություն ենք դարձնում ֆիզիկական եւ ֆունկցիոնալ պատրաստականության, գորգային տեխնիկատակտիկական հնարքների վրա: Այս փուլի համար դա է հիմնականը»,- ասաց նա:

Մարտի 14-ից հետո հունահռոմեականները երկշաբաթյա հավաքի են մեկնելու Բելառուս: Ստայկիի օլիմպիական մարզաբազայում համատեղ մարզումներ են անցկացնելու մի քանի հավաքականների հետ: Այնտեղ են լինելու Բելառուսի ըմբիշները: Նախնական մարզումներին միանալու ցանկություն են հայտնել նաեւ Ղազախստանի, Լատվիայի եւ Ուզբեկստանի ընտրանիները:

Բելառուսից վերադառնալուց հետո եւս մեկ հավաք է անցկացվելու «Օլիմպավանում»: Դա լինելու է Եվրոպայի 2018 թ. առաջնության նախապատրաստական վերջին փուլը: Հենց այդ ժամանակ է Ջուլֆալակյանը հայտնելու հավաքականի վերջնական կազմը: Այս պահին հայտնի է միայն, որ 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է ոչ թե օլիմպիական արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, այլ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը: Ավելի վաղ մարզիչը հայտարարել էր, որ այս երկուսից Եվրոպայի առաջնություն կգնա այն մարզիկը, որն ավելի ուժեղ կգտնվի Կիեւի միջազգային մրցաշարում: Այնտեղ 1/4 եզրափակչում Չալյանը հաղթել էր Արսենին:

Եվրոպայի 2018 թ. առաջնությունը տեղի է ունենալու Ռուսաստանում՝ Կասպիյսկում: Մեկնարկելու է ապրիլի 30-ին: Ավարտվելու է մայիսի 6-ին: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մրցավայր է մեկնելու ապրիլի 28-ին:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
905 դիտում

Գեղակերտ համայնքի ընտրված ղեկավարը մի քանի ամիս է՝ չի ստանձնում պաշտոնը․ պարտված գյուղապետը չի ուզում հեռանալ

Միացյալ Թագավորության կառավարությունն ակնկալում է համագործակցել ՀՀ նոր կառավարության հետ. Ալան Դանքն

ԱԱԾ–ում ընդունվել է 2019-ի պետական սահմանի պահպանության մասին որոշումը

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբում աշխատանքային քննարկման է մասնակցում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու մասին» կոնվենցիային նվիրված միջոցառում Չեխիայում

Արսեն Ջուլֆալակյանն ԱԺ ընտրություններից հետո կմասնակցի ՀՀ գավաթի խաղարկությանը

Սոս Սարգսյանի թատրոնն առանց տնօրենի եւ գեղղեկավարի. Չալդրանյանն ազատման դիմում է ներկայացրել

Իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլևս իրողություն է. «Ժառանգություն»

Դատարան է ներկայացել Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված «Կենտրոնի Կյաժը». նիստերի դահլիճում է նաեւ Խաչատուրովի որդին

Հայտնի են ՀՀ-ում նոր կազմավորված զինվորական կոմիսարիատների եւ նրանց տեղակայման վայրերը

Վերջապես ՀՀ-ում ձևավորվում է լեգիտիմ իշխանություն․ Ջավախքի ՀԿ-ների հայտարարությունը

Բարձրացնել որակը եւ նվազեցնել ջրի կորուստները․ Ավինյանն ընդունեց «Վեոլիա»-ի ներկայացուցչին

Աշոցքում ձյունը չի դադարում

Սիրիայում նոր ռազմական գործողություն ենք սկսելու․ Էրդողան

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը Լիլիթ Մակունցի աշխատասենյակում դադարեցրեց հացադուլը

Վաչագան Ղազարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին. նիստը մեկ ժամով ընդմիջվել է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 86.7 գրամ կանաչ գույնի զանգված․ ԱԱԾ է հրավիրվել ոստիկան

Դահուկասպորտի ֆեդերացիայում տարաձայնություններն անցյալում են. Գագիկ Սարգսյան

Օրենքի արգելքի դեմ ցանկացած գործողություն մի փոքր անհասկանալի է լինում. Փամբուխչյան